Եվրասիական տնտեսական հանձնաժողովԻ ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2015 թվականի |
թիվ 15 |
քաղ. Մոսկվա |
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ծագող եՎ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող կիտրոնաթթվի նկատմամբ հակագնագցման տուրք սահմանելու միջոցով հակագնագցման միջոց կիրառելու մասին
«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 8-րդ հավելված) 107-րդ կետին համապատասխան և Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական միության կոլեգիան որոշեց.
1. Կիրառել հակագնագցման միջոց՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ծագող, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2918 14 000 0 ծածկագրով դասակարգվող, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող կիտրոնաթթվի նկատմամբ հավելվածի համաձայն սահմանված չափով հակագնագցման միջոց կիրառելու միջոցով՝ տվյալ հակագնագցման միջոցի գործողության ժամկետը սահմանելով 5 տարի։
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝ ապահովել սույն Որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը՝ ղեկավարվելով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով։
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Վ. Խրիստենկո |
Հրապարակվել է կայքում 08 դեկտեմբերի 2015 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|