ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2015 թվականի N 1416-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ ու 50-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական` N 2398445), Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Ա փողոցի N 64 հասցեում գտնվող շենքը և շինությունները` համաձայն հավելվածի, և դրանցով զբաղեցված, սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ՝ 0.3 հեկտար հողամասը (այսուհետ` գույք) հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքին՝ նշված շենք-շինություններում բնակվող բնակիչներին անհատույց սեփականաշնորհելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության պայմանագրի կնքումը՝ դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. դեկտեմբերի 4 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1416-Ա որոշման |
Ց ա ն կ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ԳյումրՈՒ համայնքին նվիրաբերվող շենք-շինությունների
NN ը/կ |
Գույքի տեսակը |
Շինության համարը՝ ըստ սեփականության վկայականի |
Շահա-գործման հանձնման տարեթիվը |
Ընդհանուր մակերեսը (քառ. մետր) |
Սկզբնական արժեքը (հազ. դրամ) |
Ծանոթագրություն |
1. |
Շենք (վարչական) |
1 |
1935 թ. |
351.17 |
14046.8 |
|
2. |
Ավտոտնակ |
2 |
1935 թ. |
19.4 |
485.0 |
առանց ծածկի |
3. |
Ավտոտնակ |
3 |
1935 թ. |
34.8 |
1566.0 |
|
4. |
Ավտոտնակ |
4 |
1935 թ. |
39.4 |
1773.0 |
|
5. |
Պարիսպ |
- |
20 |
80.0 |
||
Ընդամենը |
17950.8 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|