ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 2016 թվականի N 18-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտի ղեկավարության հետ երկկողմ խորհրդակցություններ անցկացնելու, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2016 թվականի դատական տարվա մեկնարկի առթիվ կազմակերպված «Միջազգային և ներպետական դատարանների առերեսումը մարդու իրավունքների լայնածավալ խախտումներին» խորագրով աշխատաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, 2016 թվականի հունվարի 24-30-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարել՝
1) Գևորգ Կոստանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի.
2) Արման Թաթոյանինը, Էմիլ Բաբայանինը և Հովհաննես Հովհաննիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և 2016 թվականի հունվարի 27-29-ը՝ երկու գիշերավարձի ու երկու օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հունվարի 21 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. հունվարի 21-ի N 18-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2016 ԹՎԱԿԱՆԻ հունվարի 24-30-Ը Ֆրանսիայի Հանրապետություն ՄԵԿՆող ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Գ. Կոստանյան | -ՀՀ գլխավոր դատախազ (պատվիրակության ղեկավար) |
Ա. Թաթոյան | -ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
է. Բաբայան | -ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ |
Հ. Հովհաննիսյան | -ՀՀ դատախազության աշխատակազմի արարողակարգի վարչության պետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |