Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 224-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.12.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.12.01/28(540) Հոդ.323
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
27.10.2015
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
30.10.2015
Дата вступления в силу
11.12.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 նոյեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 05015450

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

27 հոկտեմբերի 2015 թ.

թիվ 224-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի ԹԻՎ 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով հստակեցնել այն վայրերի ցանկը, որտեղ լիցենզավորվող փոխանակման կետերը կարող են իրականացնել արտարժույթի առուվաճառքի գործառնություններ,

հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, 49-րդ հոդվածի 2-րդ մասը,

ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ում (այսուհետ` Կանոնակարգ 10) կատարել հետևյալ լրացումները.

1) Կանոնակարգ 10-ի 13-րդ կետից հետո լրացնել նոր 13.1. կետ` հետևյալ բովանդակությամբ.

«13.1. Մետրոպոլիտենի յուրաքանչյուր կայարանում կարող է գործել միայն մեկ փոխանակման կետ, որը կարող է բացվել և (կամ) գործունեություն իրականացնել տվյալ կայարանում այլ ֆինանսական կազմակերպության (բանկ, վարկային կազմակերպություն) բացակայության դեպքում:

Մետրոպոլիտենի կայարանում բացված փոխանակման կետը պետք է տեղակայված լինի մետրոպոլիտենի տարածքում` փակ նախասրահից ներս:»,

2) Կանոնակարգ 10-ի 56-րդ կետը լրացնել նոր 6-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«6) մետրոպոլիտենի կայարանի տարածքում:»,

3) Կանոնակարգ 10-ի 61-րդ կետը վերջից լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Մետրոպոլիտենի կայարաններում արտարժույթի առուվաճառքի իրականացման համար արտարժույթի առուվաճառքի գործունեության իրականացման լիցենզիա կարող է ստանալ բացառապես «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն:»,

4) Կանոնակարգ 10-ի Հավելված 1-ում « երկաթուղային կայարանի տարածքում,» տողից հետո լրացնել նոր տող` հետևյալ բովանդակությամբ.

« մետրոպոլիտենի կայարանի տարածքում,»,

5) Կանոնակարգ 10-ի Հավելված 4-ում «երկաթուղային կայարան» բառերից հետո լրացնել «, մետրոպոլիտենի կայարան» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2015 թ. հոկտեմբերի 30
Երևան