ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 2015 թվականի N 1333-Ն
ԳՈՎԱԶԴԱԿԻՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում վերակառուցվող Մ 1 և Մ 2 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների Երևան-Արարատ, Երևան-Աշտարակ, Աշտարակ-Թալին ճանապարհահատվածների բաժանարար գոտու սահմաններում տեղադրված, սույն որոշման հավելվածում նշված ապամոնտաժվող գովազդային վահանակների սեփականատերերին 72,230.59 հազ. դրամի չափով փոխհատուցման տրամադրմանը 2015 թվականի չորրորդ եռամսյակում` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագրի (Տրանշ 3) «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով նախատեսված համաֆինանսավորման միջոցների հաշվին՝ վերաբաշխման միջոցով:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝
1) երկշաբաթյա ժամկետում սույն որոշման 1-ին կետով նախատեսված վերաբաշխման հայտը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.
2) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուժը կորցրած ճանաչել սույն որոշման հավելվածում նշված ընկերություններին՝ սույն որոշման հավելվածում նշված վայրերում գովազդային վահանակների տեղադրման համար տրամադրված թույլտվությունները:
3. Առաջարկել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենին 3-ամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված գովազդակիր կազմակերպությունների հետ կնքել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 6-ի N 39 արձանագրային որոշմամբ հաստատված համաձայնագրի օրինակելի ձևին համապատասխան համաձայնագրեր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. նոյեմբերի 23 Երևան |
Հավելված |
Ց Ա Ն Կ
ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ
NN |
Կազմակերպության անվանումը և ճանապարհահատվածը |
Գովազ-դային վահանակ-ների քանակը (հատ) |
Միավոր վահանակի հիմքի (ստոր-գետնյա մասի) արժեքը (հազ. դրամ) |
Միավոր վահանակի վերգետնյա մասի արժեքը (հազ. դրամ) |
Միավոր վահանակի արգելա-փակոցի արժեքը (հազ. դրամ) |
Միավոր վահանակի տեղադրման արժեքը (հազ. դրամ) |
Միավորի վահանակի ապամոնտաժ-ման և տեղափոխման արժեքը |
Միավոր վահանակի ձեռնարկա-տիրական գործունեու-թյան դադարեցման փոխհատու-ցումը |
ԸՆԴԱՄԵՆԸ փոխհատուցում՝ ձեռնարկատիրական գործունեության դադարեցման, վահանակների վերգետնյա մասի, արգելափակոցի, տեղադրման, ապամոնտաժման արժեքը՝ ներառյալ ԱԱՀ-ն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
1. |
ՅՈՒՆԻՔՈՐՆ ԳՐՈՒՊ ՓԲԸ, այդ թվում՝ |
38 |
12,920.0 |
11,400.0 |
10,005.0 |
5,700.0 |
0.0 |
4,933.07 |
44,958.07 |
Երևան-Աշտարակ |
23 |
340.0 |
300.0 |
435.0 |
150.0 |
0.0 |
123.04 |
31,004.92 | |
Երևան-Արարատ |
15 |
340.0 |
300.0 |
0.0 |
150.0 |
0.0 |
140.21 |
13,953.15 | |
2. |
ԷԳԱ ՍՊԸ, այդ թվում՝ |
6 |
1,935.0 |
0.0 |
0.0 |
900.0 |
630.0 |
145.52 |
3,610.52 |
Երևան-Աշտարակ |
2 |
340.0 |
0.0 |
0.0 |
150.0 |
105.0 |
29.10 |
1,248.20 | |
Երևան-Արարատ |
3 |
340.0 |
0.0 |
0.0 |
150.0 |
105.0 |
21.83 |
1,850.49 | |
Երևան-Արարատ |
1 |
235.0 |
0.0 |
0.0 |
150.0 |
105.0 |
21.83 |
511.83 | |
3. |
ԻՄԻՋ Մ.Գ. ՍՊԸուղղ., այդ թվում՝ |
22 |
7,480.0 |
0.0 |
0.0 |
3,300.0 |
2,310.0 |
10,572.00 |
23,662.00 |
Աշտարակ-Թալին |
1 |
340.0 |
0.0 |
0.0 |
150.0 |
105.0 |
873.30 |
1,363.3 | |
Երևան-Աշտարակ |
1 |
340.0 |
0.0 |
0.0 |
150.0 |
105.0 |
873.30 |
1,363.3 | |
Երևան-Արարատ |
20 |
340.0 |
0.0 |
0.0 |
150.0 |
105.0 |
441.27 |
10,241.3 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
66 |
22,335.00 |
11,400.00 |
10,005.00 |
9,900.00 |
2,940.00 |
15,650.59 |
72,230.59 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |