Գլխավոր տեղեկություն
Номер
N 62-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.10.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.10.15/25(537) Հոդ.285
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
10.10.2015
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
10.10.2015
Дата вступления в силу
25.10.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հոկտեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 60615415

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

10 հոկտեմբերի 2015 թ.
ք. Երևան

N 62-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 6-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 17-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012 թվականի հունվարի 12-ի «Ազգային ժողովի մեծամասնական ընտրատարածքներ կազմավորելու, ընտրատարածքները համարակալելու և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրերը սահմանելու մասին» N 6-Ն որոշման հավելվածի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Բագրատունյաց 5, Ստեղծագործական կենտրոնի շենք»ուղղ.  բառերը փոխարինել «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Երևան, Նորագավիթ, 1-ին փողոց 95ա, թիվ 5 մշակույթի կենտրոն» բառերով:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան