Գլխավոր տեղեկություն
Номер
N 968-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (08.01.2016-01.05.2016)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.09.25/52(992) Հոդ.875
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.09.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.09.2013
Дата вступления в силу
26.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 5 սեպտեմբերի 2013 թվականի N 968-Ն

 

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՊԱՐՏԱԴԻՐ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով սահմանված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից օրվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաներով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելը պարտադիր է`

1) 2013 թվականի դեկտեմբերի 1-ից`

ա. 2013 թվականի ընթացքում ավելացված արժեքի հարկ վճարող համարվող հարկ վճարողների համար, իսկ 2013 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու դեպքում` ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու օրվան հաջորդող տասներորդ օրվանից, բայց ոչ ուշ, քան սույն կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությունում նշված ժամկետից, կամ

բ. այն հարկ վճարողների համար (անկախ ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու հանգամանքից), որոնց կողմից 2012 թվականի ընթացքում կամ 2013 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մաքսային արժեքը հանրագումարով կազմել է 10.0 մլն դրամ և ավելի.

2) ա. 2014 թվականի օգոստոսի 1-ից` 2013 թվականի արդյունքներով 30.0 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար,

բ. 2014 թվականի հոկտեմբերի 1-ից` 2013 թվականի արդյունքներով 10.0 մլն դրամից մինչև 30.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար,

գ. 2016 թվականի մայիսի 1-ից՝ 2014 թվականի արդյունքներով 10.0 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ կամ 2015 թվականի արդյունքներով 10.0 մլն դրամից մինչև 115.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար,

դ. 2017 թվականի հունվարի 1-ից՝ սույն կետի 2-րդ ենթակետում չնշված 2013 թվականի կամ 2014 թվականի կամ 2015 թվականի արդյունքներով մինչև 10.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար:

(1-ին կետը փոփ. 31.10.13 N 1191-Ն, խմբ. 03.07.14 N 662-Ն, փոփ., խմբ., լրաց. 29.12.15 N 1556-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. սեպտեմբերի 13

Երևան

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան