Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 260-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.07.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.02.01/3(546).1 Հոդ.16
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
15.12.2015
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
17.12.2015
Дата вступления в силу
01.07.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 հունվարի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 05016011

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

15 դեկտեմբերի 2015 թ.

թիվ 260-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 17-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Նպատակ ունենալով ճշգրտել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող տեղեկատվության կազմը,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի 6-րդ մասը, 82-րդ հոդվածը, 104-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 141-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/01-ը հաստատելու մասին» թիվ 17-Ն որոշմամբ հաստատված «Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/01-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Կանոնակարգի 36-րդ և 40-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

2) Կանոնակարգի 53-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«53. Սույն կանոնակարգի 51-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները) Կենտրոնական բանկ չեն ներկայացվում, եթե օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձը հանդիսանում է Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող անձ, որը օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված պարբերականությամբ և կարգով Կենտրոնական բանկ է ներկայացնում հաշվապահական հաշվեկշիռը և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հուլիսի 1-ին:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2015 թ. դեկտեմբերի 17
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան