Գլխավոր տեղեկություն
Номер
N 111-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (16.02.2016-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.02.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.02.2016
Дата вступления в силу
16.02.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 11 փետրվարի 2016 թվականի N 111-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն և 2006 թվականի ապրիլի 27-ի N 820-Ն որոշումներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (այսուհետ` գույք) և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը` համաձայն հավելվածի, օտարել մրցույթով` որպես գույքի առանձին տարրեր:

2. Սահմանել մրցույթով օտարման ենթակա գույքի գնահատված արժեքը և վաճառքի նվազագույն գինը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների և մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

3) առաջին մրցույթի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել նոր մրցույթներ, ընդ որում` յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ գույքի վաճառքի նվազագույն գինը նվազեցնելով վերջին մրցույթի նվազագույն գնի 20 տոկոսի չափով.

4) մրցույթի հաղթողի կողմից (այսուհետ՝ գնորդ) գույքի վաճառքի գումարի, հողամասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարների (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն հավելվածի, վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:

4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

1) օտարվող գույքի համար առաջարկվող գինը.

2) ներդրումների չափը` տարիների կտրվածքով:

5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

6. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը` «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. փետրվարի 15

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

փետրվարի 11-ի N 111-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

մրցույթով օտարման ենթակա պետական գույքի

NN ը/կ

Գույքի գտնվելու վայրը  (հասցեն)

Գույքի անվանումը

Անշարժ գույքի մակերեսը(քառ. մ)

Գույքի գնահատված արժեքը (դրամ)

Անշարժ գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը (հա)

Հողամասի կադաստրային արժեքը  (դրամ)

Գույքի վաճառքի նվազագույն գինը (դրամ)

Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)(դրամ)

Գույքի գնահատման ամսաթիվը

1.

քաղ. Երևան, Շենգավիթ, Արցախի փող. 16/16 շենք-շինություն

շենք-շինություն

430.6

43 499 026

0.31114

14 075 974

32 624 270

139 344

24.11.2015 թ.

2.

ՀՀ Լոռու մարզ, քաղ. Սպիտակ, Շիրակի խճուղի

ճաշարան

95.85

1 290 000

0.05

264 000

967 500

60 000

25.11.2015 թ.

3.

ՀՀ Տավուշի մարզ,գյուղ Գետահովիտ

պահեստ

315.0

3 121 520

0.1035

546 480

2 341 140

97 800

26.11.2015 թ.

4.

ՀՀ Արարատի մարզ, քաղ. Մասիս, Շիրակի փող., 1-ին նրբ., 2/1

Մասիսի բնակելի տաքացվող տնակ

17.8

173 224

0.00404

118 776

129 918

60 000

26.11.2015 թ.

5.

ՀՀ Արարատի մարզ, քաղ. Մասիս, Շիրակի փող., 1-ին նրբ., 2/2

Մասիս կայարանի լոկոմոտիվ բրիգադների հանգստի տուն

1037.2

20 437 200

0.087

2 557 800

15 327 900

284 928

26.11.2015 թ.

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան