Գլխավոր տեղեկություն
Номер
N 1330-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.12.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.12.02/80(1169) Հոդ.1050
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.11.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.11.2015
Дата вступления в силу
03.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 նոյեմբերի 2015 թվականի N 1330-Ն

 

ՏՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՎԵՐԱՊԱՀՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1506-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 1506-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. նոյեմբերի 23

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
նոյեմբերի 19-ի N 1330-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՎԵՐԱՊԱՀՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(կոդերը` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի)

 

1. Տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդություններն են`

1) հոգեկան խանգարումներ, վարքի խանգարումներ`

ա. հետէնցեֆալիտային համախտանիշ (F 07.1),

բ. հետկոնտուզիոնային համախտանիշ (F 07.2),

գ. շիզոֆրենիա, շիզոտիպային վիճակ և զառանցանքային խանգարումներ (F20-F29),

դ. տրամադրության աֆեկտիվ խանգարումներ (F30-F39),

ե. նևրոտիկ, սթրեսով պայմանավորված և սոմատոֆորմ խանգարումներ (F40-F48),

զ. վարքային համախտանիշներ` պայմանավորված ֆիզիոլոգիական խանգարումներով և ֆիզիկական գործոններով ( F50-F59),

է. մտավոր հետամնացություն` խնամք և բուժում պահանջող վարքի զգալի խանգարումներով (F70.1- F71.1) (F70.8- F71.8),

ը. մտավոր հետամնացություն (F72-F79),

թ. հոգեբանական զարգացման խանգարումներ (F80-F89),

ժ. սովորաբար մանկական և դեռահասության տարիքում սկսվող հուզական և վարքի խանգարումներ (F90- F98),

ժա. հոգեկան խանգարումներ` առանց լրացուցիչ ճշտումների (F99).

2) նյարդային համակարգի հիվանդություններ`

ա. սիստեմային ատրոֆիաներ` գերազանցապես կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ (G10- G13),

բ. արտաբրգային և այլ շարժողական խանգարումներ (G20- G26),

գ. նյարդային համակարգի այլ կազմափոխական հիվանդություններ (G31.0, G31.8, G31.9, G32, բացառությամբ G 31.1-ի),

դ. կենտրոնական նյարդային համակարգի ապամիելինացնող հիվանդություններ (G35- G37),

ե. էպիլեպսիա (G40)` հաճախակի ցերեկային ցնցումային նոպաներով, որոնք չեն ենթարկվում հակաէպիլեպտիկ դեղորայքային բուժման,

զ. նյարդամկանային սինապսի հիվանդություններ, առաջընթաց (պրոգրեսիվող) մկանային դիստրոֆիաներ) և այլ միոպաթիաներ (G70, G71, G72),

է. մանկական ուղեղային պարալիզ և այլ պարալիտիկ համախտանիշներից` սպաստիկ կվադրիպարեզը (G80.0, G82) և դիսկինետիկ ձևը (G80.3),

ը. ողնուղեղի ախտահարումներ (բորբոքային) (G04- G06).

3) բնածին շեղումներ (զարգացման արատներ, դեֆորմացիաներ և քրոմոսոմային խանգարումներ)`

ա. ողնուղեղային ճողվածք (Q05)՝ բացառությամբ ողնաշարի փակ ճեղքվածքի (Q76),

բ. ողնաշարի և ողնուղեղի բնածին այլ անկանոնություններ (Q06),

գ. նյարդային համակարգի բնածին այլ անոմալիաներ (Q07),

դ. ոսկրամկանային համակարգի բնածին անկանոնություններ, զարգացման արատներ և ձևափոխումներ (Q65-Q79).

4) այլ օրգան-համակարգերի խանգարումներ`

ա. ռևմատիզմ` ակտիվ փուլում` շարունակական ռեցիդիվող ընթացքով (I 00-I 01),

բ. պանկարդիտ (I 51.8, I 05.8),

գ. սրտի բնածին արատներ` սուբկոմպենսացիայի և դեկոմպենսացիայի փուլում (Q20-Q24),

դ. քրոնիկ թոքաբորբ` տարածուն պրոցեսի և արտահայտված ինտոքսիկացիայի առկայության դեպքում (J84.1),

ե. հաճախակի ծանր նոպաներով կամ երկարատև ասթմատիկ վիճակով ընթացող բրոնխիալ ասթմա (J46),

զ. նեֆրոտիկ համախտանիշով քրոնիկ երիկամային անբավարարությամբ ուղեկցվող քրոնիկ նեֆրիտ (N 03, N 05, N 08, N 13, N 18-N 19),

է. մուկովիսցիդոզի ծանր ձևեր (E84.9),

ը. քրոնիկ հեպատիտ և ասցիտի երևույթներով ընթացող լյարդի ցիրոզ (K74.6),

թ. տարբեր օրգանների չարորակ նորագոյացություններ (C00-C99),

ժ. արյան մակարդելիության խանգարում` տեղաշարժման դժվարության առկայության դեպքերում (հեմոֆիլիայի ծանր ձև) (D66-D68),

ժա. շնչական օրգանների տուբերկուլյոզ, ծանր ձև, բացիլակրության (վարակելի) շրջանում, արտահայտված թոք-սրտային անբավարարությամբ (A 15),

ժբ. հետայրվածքային ծանր վիճակներ` ռեաբիլիտացիայի շրջանում հատկապես այլանդակող ձևախեղումների առկայության դեպքում կամ շարժողական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումով կամ հոդերի խիստ արտահայտված սահմանափակումներով ուղեկցվող վիճակների ժամանակ (T20-T32),

ժգ. վնասվածքներ և հիվանդություններ, որոնց հանգեցնում են տեղաշարժման սահմանափակման, կամ տնային պայմաններում խնամքի, կամ մեկուսացման կազմակերպման անհրաժեշտության` հիվանդության սկզբից 22 և ավելի օր տևողությամբ:

2. Տնային ուսուցման իրավունք վերապահելիս հիմք են ընդունվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքները: Մասնավորապես, բացի սույն հավելվածի 1-ին կետում սահմանված հիվանդությունների, տնային ուսուցման իրավունք են վերապահում նաև համապատասխան բժիշկ-մասնագետների եզրակացությամբ հաստատված այն հիվանդությունների (այդ թվում՝ վիճակները կամ խանգարումները) առկայությունը, որոնք դրսևորվում են ծանրության և ախտահարման տարածվածության տարբեր աստիճաններով և ուղեկցվում գործունեության և մասնակցության ծանր և խորը խանգարումներով`

1) անձի շարժունակության (ինքնուրույն տեղաշարժում, դիրքի երկարատև պահպանում կամ ինքնասպասարկում) արտահայտված սահմանափակումը.

2) սոցիալական հարմարվածության (ադապտացիա) արտահայտված խանգարումը.

3) իր անձի կամ շրջապատի նկատմամբ վտանգավոր վարքագծի (ագրեսիվ, ավերիչ, փսիխոպաթոնման, ինքնավնասման, սուիցիդալ) առկայությունը.

4) կենսական ֆունկցիաների երկարատև արտահայտված խանգարումները, այդ թվում` շնչական, սիրտ-անոթային, կոնքի օրգանների գործառնության, մաշկի (օրինակ` պառկելախոցեր, սնուցման այլ խանգարումներ).

5) իմունիտետի խորն ընկճում, որը պահանջում է երկարատև մեկուսացում (վարակներից խուսափելու նպատակով):

3. Սույն ցանկի 1-ին և 2-րդ կետում նշված հիվանդությունների դեպքում տնային ուսուցման տևողությունը սահմանվում է անհատական, ելնելով`

1) երեխայի բուժման առաջընթացից և վիճակից` հիմք ընդունելով համապատասխան բժիշկ-մասնագետի կողմից տրված բժշկական եզրակացությունը.

2) ներառական կրթություն ստանալու ֆիզիկական մատչելիությունից:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան