Գլխավոր տեղեկություն
Номер
N 981-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (05.12.2015-19.08.2020)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.08.03/49(421) Հոդ.940
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.06.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.07.2005
Дата вступления в силу
04.08.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հուլիսի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունիսի 2005 թվականի N 981-Ն

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ վկայագիր (եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 12.11.15 N 1327-Ն)

«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին և 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 12.11.15 N 1327-Ն)

1. Հաստատել`

ա) մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր (եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) եզրակացության (թույլատրող փաստաթղթի) հայերեն և ռուսերեն տարբերակները` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ., խմբ. 12.11.15 N 1327-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 15
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 23-ի N 981-Ն որոշման

Կ Ա Ր Գ 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ վկայագրի (եզրակացությԱն (թույլատրող փաստաթղթԻ) ՏՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 12.11.15 N 1327-Ն)

1. Սույն կարգով սահմանվում է մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրեր (եզրակացություններ (թույլատրող փաստաթղթեր) տալու կարգը:

(1-ին կետը փոփ. 12.11.15 N 1327-Ն)

2. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր (եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) ստանալու համար մշակութային արժեքների սեփականատերը կամ նրա լիազորած անձը (այսուհետ` հայտատու) առձեռն կամ փոստով հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն (այսուհետ՝ լիազորված պետական մարմին):

(2-րդ կետը փոփ. 09.12.10 N 1631-Ն, փոփ., լրաց. 12.11.15 N 1327-Ն)

3. Հայտի գրանցման և պահպանման ընթացակարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:

4. Հայտը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`

ա) հայտատուի լրիվ անվանումը, գտնվելու վայրը և պետական գրանցման համարը (ֆիզիկական անձանց համար՝ անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, հեռախոսահամարը, անձնագրի սերիան և համարը).

բ) մշակութային արժեքի անվանումը, քանակը, արտահանման նպատակը, արտահանման երկիրը, հայտարարություն սեփականության մասին.

գ) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

(4-րդ կետը փոփ. 12.11.15 N 1327-Ն)

5. Հայտատուն հայտին կից ներկայացնում է՝

ա) արտահանման համար հայտագրված մշակութային արժեքի փորձագիտական եզրակացության պատճենը` բնօրինակի ներկայացմամբ, որը, գործընթացն ավարտելուց հետո, վերադարձվում է հայտատուին.

 բ) նույն մշակութային արժեքի 2 գունավոր լուսանկար` 10 x 15 չափսի, տարանցիկ փոխադրման դեպքում՝ 3 օրինակ:

(5-րդ կետը լրաց. 15.09.11 N 1471-Ն, խմբ. 12.11.15 N 1327-Ն)

5.1. Լիազորված պետական մարմնի համապատասխան առանձնացված ստորաբաժանումը, հայտատուի հայտին կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա, մեկ աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է հայտագրված առարկայի և հափշտակված, կորած, գողացված մշակութային առարկաների շտեմարանի տվյալների համեմատական ստուգում: Նշված շտեմարանում դրանց առկայության դեպքում դրա մասին գրավոր տեղեկացվում է համապատասխան իրավապահ մարմիններին, իսկ բացակայության դեպքում կազմվում է դրանք գողացված չլինելու մասին տեղեկանք:

(5.1-րդ կետը լրաց. 09.12.10 N 1631-Ն) 

5.2. Հայտատուի հայտին կից ներկայացված փաստաթղթերի` մշակութային արժեքը գողացված չլինելու մասին տեղեկանքի հիման վրա մեկ աշխատանքային օրվա ընթացքում քննարկվում և նախապատրաստվում է առարկան մշակութային արժեք համարելու և արտահանման իրավունքի վկայագրով (եզրակացությամբ (թույլատրող փաստաթղթով) կամ առանց արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի (եզրակացության (թույլատրող փաստաթղթի) արտահանելու վերաբերյալ որոշումը, որը ներկայացվում է լիազորված պետական մարմնի համապատասխան առանձնացված ստորաբաժանման ղեկավարին` հաստատման:

(5.2-րդ կետը լրաց. 09.12.10 N 1631-Ն, փոփ. 12.11.15 N 1327-Ն)

5.3. Լիազորված պետական մարմնի համապատասխան առանձնացված ստորաբաժանման պետի կողմից առարկան առանց արտահանման իրավունքի վկայագրի (եզրակացության (թույլատրող փաստաթղթի) արտահանելու մասին որոշման դեպքում` օրենքով սահմանված կարգով մեկ աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստվում և տրվում է առարկան արտահանելու համար համապատասխան թույլտվություն, իսկ արտահանման իրավունքի վկայագրով (եզրակացությամբ (թույլատրող փաստաթղթով) արտահանվող մշակութային արժեք լինելու մասին որոշման դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստվում և տրվում է մշակութային արժեքի արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր (եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ): Հայտատուի ցանկության դեպքում եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) կարող է տրամադրվել ռուսերենով:

(5.3-րդ կետը լրաց. 09.12.10 N 1631-Ն, փոփ., լրաց. 12.11.15 N 1327-Ն)

6. Հայտատուն պետական սեփականություն համարվող պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր (եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) ստանալու համար հայտին կցում է «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով պահանջվող փաստաթղթերը:

(6-րդ կետը փոփ. 12.11.15 N 1327-Ն)

7. Պետական սեփականություն համարվող` պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող, պետական սեփականություն չհամարվող` պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքների, ինչպես նաև մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա մշակութային արժեքների ժամանակավոր արտահանումն իրականացվում է մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրով (եզրակացությամբ (թույլատրող փաստաթղթով)` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:

(7-րդ կետը փոփ. 12.11.15 N 1327-Ն)

8. Լիազորված պետական մարմնի համապատասխան առանձնացված ստորաբաժանումը հաշվառում է պետական սեփականություն համարվող` պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող, պետական սեփականություն չհամարվող` պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքները, ինչպես նաև միջոցներ ձեռնարկում սահմանված ժամկետում չվերադարձված մշակութային արժեքների հետբերման նպատակով:

9. Հայտատուի ցանկությամբ` նվագարանի փորձագիտական եզրակացության բնօրինակի հիման վրա, լիազոր պետական մարմինը տալիս է «Նվագարանի վկայական»` լուսանկարով, որը վավերական է, եթե լուսանկարի վրա առկա է լիազորված պետական մարմնի համապատասխան առանձնացված ստորաբաժանման կլոր կնիքը:

Նվագարանի վկայականի ձևը և տալու կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:

Նվագարանի վկայականը տրամադրվում է հայտն ընդունվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

(9-րդ կետը լրաց. 09.12.10 N 1631-Ն)

10. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր (եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

(10-րդ կետը փոփ. 12.11.15 N 1327-Ն)

11. Հայտատուն ներկայացնում է պետական տուրքի վճարման անդորրագիրը, պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը և ստանում մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիրը (եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը), մշակութային արժեքի փորձագիտական եզրակացության բնօրինակը և մշակութային արժեքի լուսանկարը՝ շրջերեսին մշակութային արժեքի տվյալների (արժեքի անվանումը կամ վերնագիրը, հեղինակը, ստեղծման ժամանակը, ստեղծման վայրը, նյութը, քանակը (բաղկացուցիչ մասերը), չափերը (քաշը), վիճակը, պահոցից արտահանվող մշակութային արժեքների դեպքում` ծածկագիրը) վավերացմամբ:

(11-րդ կետը փոփ., լրաց. 12.11.15 N 1327-Ն)

12. Վկայագիրը (եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) վավերական է, եթե դրա վրա կա լիազորված պետական մարմնի համապատասխան առանձնացված ստորաբաժանման կլոր կնիքը և պետի կամ տեղակալի ստորագրությունը:

(12-րդ կետը փոփ. 12.11.15 N 1327-Ն)

13. Վկայագրին (եզրակացությանը (թույլատրող փաստաթղթին) կցվող լուսանկարը վավերական է, եթե դրա վրա կա «Թույլատրվում է արտահանել» կամ «Թույլատրվում է ժամանակավոր արտահանել» դրոշմակնիքը՝ լիազորված պետական մարմնի համապատասխան առանձնացված ստորաբաժանման պետի կամ տեղակալի ստորագրությամբ:

(13-րդ կետը փոփ. 12.11.15 N 1327-Ն)

14. Մեկ վկայագրով (եզրակացությամբ (թույլատրող փաստաթղթով) կարելի է արտահանել մեկ և մեկից ավելի տարբեր մշակութային արժեքներ` համաձայն հայտի:

(14-րդ կետը փոփ. 12.11.15 N 1327-Ն)

15. Մեկից ավելի մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման դեպքում վկայագրին (եզրակացությանը (թույլատրող փաստաթղթին) կցվում է մշակութային արժեքների ցուցակ՝ սույն կարգի 11-րդ կետում նշված մշակութային արժեքի տվյալներով: Ցուցակը վավերական է, եթե դրա վրա կա լիազորված պետական մարմնի համապատասխան առանձնացված ստորաբաժանման պետի կամ տեղակալի ստորագրությունը և «Թույլատրվում է արտահանել» կամ «Թույլատրվում է ժամանակավոր արտահանել» դրոշմակնիքը:

(15-րդ կետը փոփ. 12.11.15 N 1327-Ն)

16. Հայտատուն վկայագրի (եզրակացության (թույլատրող փաստաթղթի) պատճենի վրա ստորագրում է՝ փաստելով վկայագիր (եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) ստանալը:

(16-րդ կետը փոփ. 12.11.15 N 1327-Ն)

17. Մշակութային արժեքների արտահանման իրավունքի կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիրը (եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) ենթակա է մեկանգամյա օգտագործման:

Մշակութային արժեքների արտահանման դեպքում արտահանման իրավունքի վկայագիրն (եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) ուժի մեջ է մեկ տարի:

Մշակութային արժեքի ժամանակավոր արտահանման դեպքում վկայագիրն (եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) ուժի մեջ է հայտատուի հայտում նշված ժամանակահատվածում, որը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը:

(17-րդ կետը փոփ. 12.11.15 N 1327-Ն)

18. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի (եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կրկնօրինակն ստանալու համար հայտատուն դիմում է լիազորված պետական մարմին:

(18-րդ կետը փոփ. 12.11.15 N 1327-Ն)

18.1. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի (եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կրկնօրինակը տրամադրվում է հայտն ընդունվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:

(18.1-ին կետը լրաց. 09.12.10 N 1631-Ն, փոփ. 12.11.15 N 1327-Ն)

18.2. Նվագարանի վկայականի կրկնօրինակը տրամադրվում է հայտն ընդունվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

(18.2-րդ կետը լրաց. 09.12.10 N 1631-Ն)

19. Հայտի ընդունումը կատարվում է սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերի պահանջների համաձայն՝ գործի վրա ավելացնելով հայտատուի հիմնական գործի համարը:

20. Վկայագրի (եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կրկնօրինակն ստանալու համար հայտատուն վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքը: Վկայագրի (եզրակացության (թույլատրող փաստաթղթի) վերին ձախ անկյունում գրվում է՝ «Կրկնօրինակ»:

(20-րդ կետը փոփ. 12.11.15 N 1327-Ն)

(հավելվածը փոփ., լրաց. 09.12.10 N 1631-Ն, լրաց. 15.09.11 N 1471-Ն, փոփ., լրաց., խմբ. 12.11.15 N 1327-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 23-ի N 981-Ն որոշման

(հայերեն)

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 (թույլատրող փաստաթուղթ)

(վերնագիրը փոփ. 09.12.10 N 1631-Ն, խմբ. 12.11.15 N 1327-Ն)

 

N /20 /____      _______ 

__________________________________________________________________________________

(եզրակացությունը տրամադրող Եվրասիական տնտեսական միության անդամ պետության թույլատրող լիազոր մարմնի անվանումը)

 

Տրվում է _________________________________________________________________

 (կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, երկիրը (ֆիզիկական անձի դեպքում` ա. ա. հ.)

 

____________________________________________________________________________________________________________

Տեղափոխման ձևը _________________________________________________________

 (տեղափոխման ձևը)

____________________________

(ապրանքի միասնական ցանկի բաժինը)

__________________________

(ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը)

 

Ապրանքի անվանումը

Քանակը

Չափի միավորը

     

Ստացողը/ուղարկողը _______________________________________________________

 (անվանումը (ա. ա. հ.), գտնվելու վայրը, երկիրը)

____________________________________________________________________________________________________________

Նշանակող/ուղարկող երկիրը _________________________________________________

Արտահանման նպատակը ____________________________________________________

Ժամանակավոր արտահանման ժամանակը _______________________________________

Հիմքը ___________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

Լրացուցիչ տեղեկատվություն_________________________________________________

________________________________________________________________________

Տարանցիկ երկիրը _________________________________________________________

 (տարանցիկ տարածքը)

 

 Ստորագրությունը __________ Տարեթիվը _________

 

Եզրակացությունն ուժի մեջ է մինչև ________

                      ________________________ 

(ա. ա. հ.)

                     ________________________

(պաշտոնը)

 Կ. Տ.

 

(ռուսերեն)

 

З А К Л Ю Ч Е Н И Е

(разрешительный документ)

 

N /20 /____ _______

 

__________________________________________________________________________________

(наименование органа государственной власти государства-члена Евразийского экономического союза, выдавшего заключение) 

 

Выдано _________________________________________________________________

(название организации, юридический адрес, страна (для физических лиц Ф. И. О.) )

____________________________________________________________________________________________________________

 

Вид перемещения ________________________________________________________

(Вид перемещения)

________________________________

(раздел единого перечня товаров)

_______________________________

                  (код ТН ВЭД ТС)

 

Наименование товара

Количество

Единица измерения

     

Получатель/отправитель __________________________________________________

 (название, юридический адрес, страна)

Страна назначения/отправления ___________________________________________

Цель вывоза ____________________________________________________________

Срок временного вывоза __________________________________________________

Основание: _____________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

Дополнительная информация ______________________________________________

________________________________________________________________________

Страна транзита __________________________________________________________

 (транзит по территории)

 

Подпись __________ Дата  _________

 

Заключение действительно по ________

________________________

(Ф. И. О.)

МП

________________________

(должность)

(հավելվածը խմբ. 12.11.15 N 1327-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան