ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
16 հունիսի 2015 թվականի |
թիվ 67 |
քաղ. Մոսկվա |
Այն ապրանքների ցանկում փոփոխություն կատարելու մասին, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ
«Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրի հետ կապված և «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Համաձայն հավելվածի՝ կատարել փոփոխություն այն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21–ի թիվ 30 որոշման թիվ 2 հավելված):
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն սույն Որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց ոչ շուտ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|