Գլխավոր տեղեկություն
Номер
N 19-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (22.01.2016-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
21.01.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.01.2016
Дата вступления в силу
22.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունվարի 2016 թվականի N 19-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Տրանսպորտային փոխադրումների և տարանցման ոլորտում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման, ինչպես նաև ավտոմոբիլային և երկաթուղային ենթակառուցվածքային նախագծերի իրագործման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով 2016 թվականի հունվարի 19-21-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Գագիկ Բեգլարյանինը, Գագիկ Գրիգորյանինը, Դավիթ Մելքոնյանինը և Քրիստինե Բեգլարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Գրիգոր Մելքոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն`

1) Աշոտ Շահնազարյանինը` «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.

2) Սերգեյ Վալկոյինը և Արմեն Դարբինյանինը՝ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունվարի 21

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

հունվարի 21-ի N 19-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2016 ԹՎԱԿԱՆԻ հունվարի 19-21-Ը Իրանի Իսլամական Հանրապետություն ՄԵԿՆած ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Գ. Բեգլարյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Գ.Գրիգորյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար

Դ. Մելքոնյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ, վարչության պետի տեղակալ

Ք. Բեգլարյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի տեղակալ

Գ. Մելքոնյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության խորհրդական

Ա. Շահնազարյան

- «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Ս. Վալկո

- «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Դարբինյան

- «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան