Գլխավոր տեղեկություն
Номер
N 18-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (22.01.2016-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
21.01.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.01.2016
Дата вступления в силу
22.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունվարի 2016 թվականի N 18-Ա

 

 ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտի ղեկավարության հետ երկկողմ խորհրդակցություններ անցկացնելու, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2016 թվականի դատական տարվա մեկնարկի առթիվ կազմակերպված «Միջազգային և ներպետական դատարանների առերեսումը մարդու իրավունքների լայնածավալ խախտումներին» խորագրով աշխատաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, 2016 թվականի հունվարի 24-30-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարել՝

1) Գևորգ Կոստանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի.

2) Արման Թաթոյանինը, Էմիլ Բաբայանինը և Հովհաննես Հովհաննիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և 2016 թվականի հունվարի 27-29-ը՝ երկու գիշերավարձի ու երկու օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունվարի 21

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

հունվարի 21-ի N 18-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2016 ԹՎԱԿԱՆԻ հունվարի 24-30-Ը Ֆրանսիայի Հանրապետություն ՄԵԿՆող ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

 Գ. Կոստանյան  -ՀՀ գլխավոր դատախազ (պատվիրակության ղեկավար)
 Ա. Թաթոյան  -ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
 է. Բաբայան  -ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
 Հ. Հովհաննիսյան  -ՀՀ դատախազության աշխատակազմի արարողակարգի վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան