ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ՆՀ-1159-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության և կառուցվածքի մասին» ՆՀ-1159-Ն հրամանագրով հաստատված Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի`
ա) կանոնադրությունում և կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունը`
«կադրերի բաժին» բառերը փոխարինել «կադրերի վարչություն» բառերով.
բ) կառուցվածքը լրացնել նոր 22-րդ կետով`
«22. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի գրասենյակ»:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Երևան |