Գլխավոր տեղեկություն
Номер
N 1011-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.10.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
28.10.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.10.2015
Дата вступления в силу
29.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հոկտեմբերի 2015 թվականի N 1011-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Թբիլիսի. Մետաքսի ճանապարհ» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով պատվիրակության` համաձայն հավելվածի, 2015 թվականի հոկտեմբերի 14-17-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Կարեն Ճշմարիտյանինը և Արտակ Գրիգորյանինը՝ ճանապարհածախսը և օրապահիկը, ինչպես նաև Արթուր Ազնավուրյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) ընդունել ի գիտություն, որ Կարեն Ճշմարիտյանի և Արտակ Գրիգորյանի` Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Ավետիս Հովհաննիսյանի` Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 28

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

հոկտեմբերի 28-ի N 1011-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-17-Ը ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Կ. Ճշմարիտյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարար (պատվիրակության ղեկավար)

Ա. Գրիգորյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի օգնական

Ա. Հովհաննիսյան

- Հայաստանի զարգացման հիմնադրամի ներդրումների գծով տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Ազնավուրյան

- վարորդ (ավտոմեքենայի պետհամարանիշը՝ 005 LL 55)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան