ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի ՆՀ-606 ԵՎ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ՆՀ-679 ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի մասին» ՆՀ-606 հրամանագրով (1998 թվականի դեկտեմբերի 14-ի ՆՀ-189 և 2000 թվականի դեկտեմբերի 9-ի ՆՀ-742 հրամանագրերի խմբագրությամբ) հաստատված Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի կազմում Աշոտ Հովսեփյանին փոխարեն ընդգրկել «Հայատոմ» ՓԲԸ-ի տնօրեն Վահրամ Պետրոսյանին:
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործունեությունը կանոնակարգելու մասին» ՆՀ-679 հրամանագրի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղար նշանակել Վահրամ Պետրոսյանին»:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|