Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.07.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.01.22/3(1183).1 Հոդ.28.4
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
17.07.2015
Подписан
Նախագահող
Дата подписания
17.07.2015
Дата вступления в силу
17.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի

քաղաքացիական և տնտեսական

գործերի պալատի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 3-1486(ՎԴ) 2005

Քաղաքացիական գործ թիվ 3-1486(ՎԴ) 2005

2015 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

   

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

   

Ե. Սողոմոնյանի

 

2015 թվականի հուլիսի 17-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սեդրակ Բաղդասարյանի և Տատյանա Զարիկյանցի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանի վճռաբեկ բողոքը՝ ըստ հայցի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) ընդդեմ Սեդրակ Բաղդասարյանի և Տատյանա Զարիկյանցի (այսուհետ`Համապատասխանողներ)` որոշակի գործողություն կատարելուն պարտադրելու և վտարելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 07.07.2005 թվականի որոշումը նոր հանգամանքով վերանայելու մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Համապատասխանողներին պարտադրել կնքել Երևանի Փ. Բուզանդի փողոցի 25-րդ շենքի թիվ 16 հասցեում գտնվող անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու մասին պայմանագիր և Համապատասխանողներին վտարել զբաղեցրած տարածքից:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (դատավոր՝ Ս. Արամյան) (այսուհետ` Դատարան) 10.03.2005 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.05.2005 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 07.07.2005 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 17.05.2005 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը` առանց բավարարման:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համապատասխանողների ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի 17.05.2005 թվականի վճռով բավարարվել է Կազմակերպության հայցն ընդդեմ Համապատասխանողների և վճռվել է Համապատասխանողներին պարտադրել կնքել Երևանի Փ. Բուզանդի փողոցի 25-րդ շենքի թիվ 16 հասցեում գտնվող անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու մասին պայմանագիր ու Համապատասխանողներին վտարել զբաղեցրած տարածքից: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 07.07.2005 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 17.05.2005 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը` առանց բավարարման:

Համապատասխանողների գանգատի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան), 13.11.2014 թվականի վճռով հաստատված համարելով, որ գույքից զրկելը չի կատարվել «այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով», արձանագրել է, որ տեղի է ունեցել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված իրավունքի խախտում:

Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված պայմաններում Եվրոպական դատարանի վերը նշված վճիռը վերջնական է դարձել 13.02.2015 թվականին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 07.07.2005 թվականի որոշումը, բեկանել Վերաքննիչ դատարանի 17.05.2005 թվականի վճիռն ու գործն ուղարկել նոր քննության:

 

 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Վերաքննիչ դատարանի 17.05.2005 թվականի վճռով բավարարվել է Կազմակերպության հայցն ընդդեմ Համապատասխանողների և վճռվել է Համապատասխանողներին պարտադրել կնքել Փ. Բուզանդի փողոցի 25-րդ շենքի թիվ 16 հասցեում գտնվող անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու մասին պայմանագիր ու Համապատասխանողներին վտարել զբաղեցրած տարածքից (գ. թ. 114-116).

2) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 07.07.2005 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 17.05.2005 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը` առանց բավարարման (գ. թ. 137-139).

3) Սեդրակ Բաղդասարյանի և Տատյանա Զարիկյանցի գանգատի (գանգատ թիվ 43242/05) հիման վրա Եվրոպական դատարանը, 13.11.2014 թվականին կայացված վճռում նշելով, որ «արդեն քննել է նմանատիպ բողոքներ և փաստարկներ ընդդեմ Հայաստանի ու եզրահանգել, որ գույքից զրկելը չի կատարվել «այն պայմաններում, որոնք նախատեսված են օրենքով» (տե′ս, Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի, Թունյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի, Դանիելյանը և մյուսներն ընդեմ Հայաստանի), գտել է, որ «սույն գործով տվյալ եզրահանգումից հրաժարվելու որևէ պատճառ չի տեսնում»: Վերը նշված հիմքով Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիային կից թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է նոր հանգամանք, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը:

Սույն գործի փաստերի համաձայն` Վերաքննիչ դատարանի 17.05.2005 թվականի վճռով բավարարվել է Կազմակերպության հայցն ընդդեմ Համապատասխանողների և վճռվել է Համապատասխանողներին պարտադրել կնքել Փ. Բուզանդի փողոցի 25-րդ շենքի թիվ 16 հասցեում գտնվող անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու մասին պայմանագիր ու Համապատասխանողներին վտարել զբաղեցրած տարածքից:

Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ ՀՀ կառավարության 05.10.2001 թվականի թիվ 1151-Ն որոշմամբ սահմանված կարգով գույքը պետության կարիքների համար վերցնելու կապակցությամբ Կազմակերպության կողմից Սեդրակ Բաղդասարյանին 27.10.2004 թվականին ներկայացվել է 37.814,27 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով հատուցման պայմանով պայմանագիր կնքելու գնային առաջարկ, որը Սեդրակ Բաղդասարյանը չի ընդունել:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 07.07.2005 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 17.05.2005 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը` առանց բավարարման:

Սեդրակ Բաղդասարյանի և Տատյանա Զարիկյանցի գանգատի (գանգատ թիվ 43242/05) հիման վրա Եվրոպական դատարանը, 13.11.2014 թվականին կայացված վճռում նշելով, որ «արդեն քննել է նմանատիպ բողոքներ և փաստարկներ ընդդեմ Հայաստանի ու եզրահանգել, որ գույքից զրկելը չի կատարվել «այն պայմաններում, որոնք նախատեսված են օրենքով» (տե′ս, Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի, Թունյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի, Դանիելյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի), գտել է, որ «սույն գործով տվյալ եզրահանգումից հրաժարվելու որևէ պատճառ չի տեսնում»: Վերը նշված հիմքով Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիային կից թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:

Այսինքն` Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` Եվրոպական դատարանի ուժի մեջ մտած վճռով հիմնավորվել է Համապատասխանողների` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով` Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված իրավունքի խախտման փաստը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Եվրոպական դատարանի վերը նշված վճիռը նոր հանգամանք է և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 07.07.2005 թվականի որոշման վերանայման հիմք։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 07.07.2005 թվականի որոշումը վերանայելու ու Վերաքննիչ դատարանի 17.05.2005 թվականի վճիռը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.33-րդ, 204.38-րդ և 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 07.07.2005 թվականի որոշումը:

2. Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 17.05.2005 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան