Գլխավոր տեղեկություն
Номер
N 1266-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.11.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.11.11/75(1164) Հոդ.955
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.10.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.11.2015
Дата вступления в силу
12.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 2015 թվականի N 1266-Ն

 

ԱՅՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԹՈՒՆԱԲԱՆԱՀԻԳԻԵՆԻԿ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ

 

«Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել այն երկրների ցանկը, որոնց թունաբանահիգիենիկ գնահատման փորձարկման արդյունքներն ընդունելի են Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման համար՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. նոյեմբերի 4

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 29-ի N 1266-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՅՆ ԵՐԿՐՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԹՈՒՆԱԲԱՆԱՀԻԳԻԵՆԻԿ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Ավստրիայի Հանրապետություն

Բելառուսի Հանրապետություն

Բելգիայի Թագավորություն

Բուլղարիայի Հանրապետություն

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

Գրենլանդիա

Դանիայի Թագավորություն

Էստոնիայի Հանրապետություն

Իռլանդիայի Հանրապետություն

Իսպանիայի Թագավորություն

Իտալիայի Հանրապետություն

Լատվիայի Հանրապետություն

Լիտվայի Հանրապետություն

Լեհաստանի Հանրապետություն

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն

Խորվաթիայի Հանրապետություն

Կանադա

Կիպրոսի Հանրապետություն

Հունաստանի Հանրապետություն

Հունգարիա

Ղազախստանի Հանրապետություն

Ղրղզստանի Հանրապետություն

Ճապոնիա

Մալթայի Հանրապետություն

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

Նիդերլանդների Թագավորություն

Շվեդիայի Թագավորություն

Չեխիայի Հանրապետություն

Պորտուգալիայի Հանրապետություն

Ռումինիա

Ռուսաստանի Դաշնություն

Սլովակիայի Հանրապետություն

Սլովենիայի Հանրապետություն

Վրաստան

Ուկրաինա

Ֆինլանդիայի Հանրապետություն

Ֆրանսիայի Հանրապետություն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան