Գլխավոր տեղեկություն
Номер
N 7-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.01.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
14.01.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.01.2016
Дата вступления в силу
15.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունվարի 2016 թվականի N 7-Ա

 

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 10-ՐԴ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝ 2016 թվականի հունվարի 18-22-ը հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի անցկացման նպատակով Ռուսաստանի Դաշնության պատվիրակության (40 մարդ)՝ Հայաստանի Հանրապետություն այցը կազմակերպելու կապակցությամբ՝

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝

1) ապահովել հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն՝ ըստ արարողակարգի.

2) ապահովել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում հյուրերի դիմավորումն ու ճանապարհումը:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ հյուրերի սպասարկման համար հատկացնել չորս ներկայացուցչական ավտոմեքենա, ռազմական ոստիկանության ուղեկցող երկու անձնակազմ, մեկական միկրոավտոբուս և ավտոբուս, ինչպես նաև ապահովել պատվիրակության անդամների սնունդը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ հատկացնել ճանապարհային ոստիկանության երկու ուղեկցող անձնակազմ:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի անցկացման և հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում սննդի, կեցության, պաշտոնական ճաշի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների, գրենական պիտույքների, հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը և այլ ծախսեր՝ 5 695 000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով «Ռազմական կարիքներ» ծրագրով ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներկայացուցչական ծախսեր» հոդվածով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը 2016 թվականի 1-ին եռամսյակում նախատեսված հատկացումների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունվարի 14

Երևան