ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 նոյեմբերի 2015 թվականի N 1039-Ա
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՄԵՔՍԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանին 2015 թվականի նոյեմբերի 11-15-ը գործուղել Մեքսիկայի Միացյալ Նահանգներ (Մեխիկո)՝ «Երկրի դիտարկումների խմբի» նախարարական վեհաժողովին մասնակցելու համար:
2. Սամվել Հարությունյանի՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգներ (Մեխիկո) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 22.2 աղյուսակով` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի միջոցով կատարվող 01 բաժնի 04 խմբի 01 դասի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում ու զարգացում» ծրագրի «Համակարգի գիտական գործուղումների իրականացում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սամվել Հարությունյանի՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. նոյեմբերի 5 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|