Գլխավոր տեղեկություն
Номер
N 1327-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.12.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.11.25/78(1167) Հոդ.1029
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.11.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.11.2015
Дата вступления в силу
05.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 նոյեմբերի 2015 թվականի N 1327-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 981-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 245-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու կարգը և ձևը հաստատելու մասին» N 981-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման վերնագրում, 1-ին կետի «ա» ենթակետում, որոշման N 1 հավելվածի վերնագրում, 1-ին, 2-րդ, 5.2-րդ, 5.3-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 18.1-ին և 20-րդ կետերում «վկայագիր» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «վկայագիր (եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման նախաբանում «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան» բառերը փոխարինել «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին և 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան» բառերով.

3) որոշման 1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) եզրակացության (թույլատրող փաստաթղթի) հայերեն և ռուսերեն տարբերակները` համաձայն N 2 հավելվածի:».

4) որոշման N 1 հավելվածում՝

ա. 2-րդ կետը «(այսուհետ` հայտատու)» բառերից հետո լրացնել «առձեռն կամ փոստով» բառերով,

բ. 4-րդ կետի «ա» ենթակետում «վկայականի պատճենը» բառերը փոխարինել «համարը» բառով,

գ. 5-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) արտահանման համար հայտագրված մշակութային արժեքի փորձագիտական եզրակացության պատճենը` բնօրինակի ներկայացմամբ, որը, գործընթացն ավարտելուց հետո, վերադարձվում է հայտատուին.»,

դ. 5.3-րդ կետում «երկու աշխատանքային օրվա» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա» բառերով, ինչպես նաև կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Հայտատուի ցանկության դեպքում եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) կարող է տրամադրվել ռուսերենով:»,

ե. 11-րդ կետը «անդորրագիրը» բառից հետո լրացնել «, պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը» բառերով.

5) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի «Մշակութային արժեքների և մշակութային նշանակության առարկաների արտահանումը կարգավորելու մասին» N 245-Ն որոշումը:

3. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի համար տրամադրված վկայագրերը գործում են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. նոյեմբերի 20
Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

նոյեմբերի 12-ի N 1327-Ն որոշման

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2005 թվականի

հունիսի 23-ի N 981-Ն որոշման

(հայերեն)

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 (թույլատրող փաստաթուղթ)

 

N /20 /____      _______ 

__________________________________________________________________________________

(եզրակացությունը տրամադրող Եվրասիական տնտեսական միության անդամ պետության թույլատրող լիազոր մարմնի անվանումը)

 

Տրվում է _________________________________________________________________

 (կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, երկիրը (ֆիզիկական անձի դեպքում` ա. ա. հ.)

 

____________________________________________________________________________________________________________

Տեղափոխման ձևը _________________________________________________________

 (տեղափոխման ձևը)

____________________________

(ապրանքի միասնական ցանկի բաժինը)

__________________________

(ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը)

 

Ապրանքի անվանումը

Քանակը

Չափի միավորը

     

Ստացողը/ուղարկողը _______________________________________________________

 (անվանումը (ա. ա. հ.), գտնվելու վայրը, երկիրը)

____________________________________________________________________________________________________________

Նշանակող/ուղարկող երկիրը _________________________________________________

Արտահանման նպատակը ____________________________________________________

Ժամանակավոր արտահանման ժամանակը _______________________________________

Հիմքը ___________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

Լրացուցիչ տեղեկատվություն_________________________________________________

________________________________________________________________________

Տարանցիկ երկիրը _________________________________________________________

 (տարանցիկ տարածքը)

 

 Ստորագրությունը __________ Տարեթիվը _________

 

Եզրակացությունն ուժի մեջ է մինչև ________

                      ________________________ 

(ա. ա. հ.)

                     ________________________

(պաշտոնը)

 Կ. Տ.

 

(ռուսերեն)

 

З А К Л Ю Ч Е Н И Е

(разрешительный документ)

 

N /20 /____ _______

 

__________________________________________________________________________________

(наименование органа государственной власти государства-члена Евразийского экономического союза, выдавшего заключение) 

 

Выдано _________________________________________________________________

(название организации, юридический адрес, страна (для физических лиц Ф. И. О.) )

____________________________________________________________________________________________________________

 

Вид перемещения ________________________________________________________

(Вид перемещения)

________________________________

(раздел единого перечня товаров)

_______________________________

                  (код ТН ВЭД ТС)

 

Наименование товара

Количество

Единица измерения

     

Получатель/отправитель __________________________________________________

 (название, юридический адрес, страна)

Страна назначения/отправления ___________________________________________

Цель вывоза ____________________________________________________________

Срок временного вывоза __________________________________________________

Основание: _____________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

Дополнительная информация ______________________________________________

________________________________________________________________________

Страна транзита __________________________________________________________

 (транзит по территории)

 

Подпись __________ Дата  _________

 

Заключение действительно по ________

________________________

(Ф. И. О.)

МП

________________________ »:

(должность)

                                                                                                                                   

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան