Գլխավոր տեղեկություն
Номер
N 1428-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.12.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.12.11/83(1172) Հոդ.1090
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.12.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.12.2015
Дата вступления в силу
12.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 2015 թվականի N 1428-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀՈՂԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ, ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում 2015 թվականի օգոստոսի 22-ի և հոկտեմբերի 4-ի կարկտահարության հետևանքով տուժած մարզի համայնքների հողի հարկ վճարող, ոռոգման ջուր օգտագործող, ինչպես նաև ջերմատնային տնտեսությունների սեփականատեր հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 97026.5 հազ. դրամ, այդ թվում՝

1) 8892.5 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)՝ սույն որոշման N 1 հավելվածում նշված համայնքների վարչական տարածքում գտնվող՝ գյուղատնտեսական նշանակության հողատարածքների (ներառյալ բնակավայրերում բնակշինարարության համար հատկացված՝ տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողամասերը) հողի հարկի 2015 թվականի համար հաշվարկված` համայնքի բյուջե վճարման ենթակա տարեկան գումարները՝ այդ վճարները կատարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից, նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե վճարելու նպատակով.

2) 83302.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով)՝ ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված՝ կարկտահարված համայնքներում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործվող ոռոգման ջրի դիմաց 2015 թվականի համար վարձավճարները փոխհատուցելու նպատակով՝ համաձայն N 2 հավելվածի.

3) 2892.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով)՝ Մարգարայի գյուղական համայնքի կարկտահարված տարածքներում օգտագործվող ոռոգման ջրի արժեքը՝ այն վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից, նրանց փոխարեն նշված համայնքի բյուջե վճարելու նպատակով.

4) 1940.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով)՝ Մարգարայի գյուղական համայնքի կարկտահարված ջերմատնային տնտեսությունների սեփականատերեր հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները փոխհատուցելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝

1) ապահովել սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված համայնքների վարչական տարածքում գտնվող՝ գյուղատնտեսական նշանակության հողատարածքների (ներառյալ բնակավայրերում բնակշինարարության համար հատկացված՝ տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողամասերը) հողի հարկի գծով, սույն որոշման N 3 հավելվածի ձևի համաձայն, համապատասխան ցուցակների կազմման, համայնքների ավագանիների կողմից հաստատման և սույն որոշման հաստատումից հետո մինչև դեկտեմբերի 20-ը դրանք համայնքների ղեկավարների կողմից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարան ներկայացնելու գործընթացը.

2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հողի հարկի գծով մարզպետարանին տրամադրված գումարները փոխանցել սույն որոշման N 1 հավելվածում նշված համայնքների բյուջեներ` յուրաքանչյուր համայնքի համար միասնական գանձապետական հաշվի եկամտային մասում բացված` համայնքի վարչական տարածքում գտնվող՝ գյուղատնտեսական նշանակության համար հողի հարկի գծով մուտքերի հաշվառման գործող հաշվեհամարին` համաձայն համայնքի ավագանու կողմից հաստատված և համայնքի ղեկավարի կողմից սույն որոշման N 3 հավելվածի ձևին համապատասխան ներկայացված ցուցակների.

3) առաջարկել համայնքների ղեկավարներին սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հողի հարկի գծով հատկացված գումարներն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում հողի հարկ և գույքահարկ վճարողների հաշվառման ու հողի հարկի և գույքահարկի հաշվարկման ավտոմատացված տեղեկատվական համակարգի միջոցով ապահովել սույն որոշմամբ նախատեսված ֆիզիկական և իրավաբանական անձանց հողի հարկի վճարումների մուտքագրումը.

4) մինչև դեկտեմբերի 20-ը ապահովել համայնքների ղեկավարների կողմից ոռոգման ջուր օգտագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցակների՝ համաձայն սույն որոշման N 4 հավելվածի ձևի, կազմման, ջրօգտագործողների ընկերությունների հետ համաձայնեցման և դրանք Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարան ներկայացնելու գործընթացը, դրանց հիման վրա սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով տրամադրված գումարները սույն որոշման N 2 հավելվածի համաձայն փոխանցել համապատասխան համայնքներն սպասարկող ջրօգտագործողների ընկերությունների բանկային հաշիվներին.

5) Մարգարայի գյուղական համայնքի ղեկավարի կողմից մինչև դեկտեմբերի 20-ը ապահովել կարկտահարության արդյունքում վնասներ կրած ջերմատնային տնտեսությունների սեփականատեր հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցակը՝ համաձայն սույն որոշման N 5 հավելվածի ձևի, կազմելու և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարան ներկայացնելու գործընթացը:

3. Սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված գումարները բաշխելու նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի վրա:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գումարը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին հատկացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի կողմից ներկայացված հիմքերը հիմնավոր ճանաչվելու դեպքում:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն N 6 հավելվածի:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. դեկտեմբերի 8

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 3-ի N 1428-Ն որոշման

 

Ց ա ն կ

 

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում 2015 թվականի օգոստոսի 22-ի եվ հոկտեմբերի 4-ի կարկտահարության հետԵՎանքով հողի հարկի փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրամադրվող աջակցության գումարնԵՐԻ՝ ըստ համայնքների

(հազ. դրամ)

NN
ը/կ

Համայնքի անվանումը

Տարի

1.

Քարակերտ

44.8

2.

Մյասնիկյան

21.3

3.

Կողբավան

122.4

4.

Բաղրամյան (Բաղրամյան)

190.4

5.

Բագարան

338.1

6.

Շենիկ

3236.1

7.

Դալարիկ

1820.9

8.

Մրգաշատ

224.7

9.

Ակնաշեն

15.2

10.

Վարդանաշեն

1426.0

11.

Երասխահուն

850.0

12.

Մարգարա

602.6

 

Ընդամենը

8892.5

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 3-ի N 1428-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Արմավիրի ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ կողմից կարկտահարված ՀԱՄԱՅՆՔՆԵՐՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ջրօգտագործողների ընկերություններին տրամադրվող գումարների` ըստ համայնքների

 

(հազ. դրամ)

NN
ը/կ

Ջրօգտագործողների ընկերությունների և համայնքների անվանումները

Ջրօգտագործողների ընկերությունների

Տարի

 

«Շենիկ» ՋՕԸ

«Շենիկ» ՋՕԸ

69085.5

1.

Քարակերտ

211.2

3.

Կողբավան

1832.6

4.

Բաղրամյան (Բաղրամյան)

8686.5

5.

Բագարան

9371.6

6.

Շենիկ

35416.7

7.

Դալարիկ

13566.9

 

«Արմավիր» ՋՕԸ

«Արմավիր» ՋՕԸ

762.68

1.

Մրգաշատ

439.28

2.

Մյասնիկյան

323.4

 

«Սև ջուր-Ախթամար» ՋՕԸ

«Սև ջուր-Ախթամար»
ՋՕԸ

13160.0

1.

Երասխահուն

6960.0

2.

Վարդանաշեն

6200.0

 

«Վաղարշապատ» ՋՕԸ

«Վաղարշապատ» ՋՕԸ

160.0

1.

Ակնաշեն

160.0

 

«Մերձափնյա» ՋՕԸ

«Մերձափնյա» ՋՕԸ

133.82

1.

Մրգաշատ

133.82

 

Ընդամենը

 

83302.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 3-ի N 1428-Ն որոշման

 

Ձև

Ց ՈՒ Ց Ա Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ______________

ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ

NN
ը/կ

Ֆիզիկական անձի անունը,
ազգանունը, հայրանունը կամ
իրավաբանական անձի անվանումը

Ֆիզիկական անձի
սոցիալական
ապահովության
քարտի և (կամ)
անձնագրի
համարը, կամ
իրավաբանական
անձի ՀՎՀՀ-ն

Հողամասի
կադաստրային
ծածկագիրը

Հողամասի
չափը
(հեկտար)

Հողի հարկը
(դրամ)

1.

         

2.

         

3.

         
           
 

Ընդամենը

       

Հայաստանի Հանրապետության_____________
համայնքի ղեկավար

 

 __________________
(ստորագրությունը)

 _____________________
(անունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 3-ի N 1428-Ն որոշման

 

Ձև

Ց ՈՒ Ց Ա Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ _______________

ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ

NN
ը/կ

Ֆիզիկական անձի
անունը, ազգանունը, հայրանունը կամ իրավաբանական անձի անվանումը

Ֆիզիկական անձի
սոցիալական
ապահովության
քարտի համարը
կամ իրա-
վաբանական անձի ՀՎՀՀ-ն

Ոռոգման ջրի ծավալը (խոր. մետր)

Վարձավճարի չափը
(դրամ)

1.

       

2.

       

3.

       
         

Ընդամենը

     

Հայաստանի Հանրապետության_____________
համայնքի ղեկավար

__________________
(ստորագրությունը)

_____________________
(անունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 3-ի N 1428-Ն որոշման

 

Ձև

Ց ՈՒ Ց Ա Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԳԱՐԱՅԻ գյուղական ՀԱՄԱՅՆՔԻ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ

NN
ը/կ

Ֆիզիկական անձի անունը,
ազգանունը, հայրանունը կամ
իրավաբանական անձի անվանումը

Ֆիզիկական անձի
սոցիալական ապա-
հովության քարտի
համարը կամ իրա-
վաբանական անձի
ՀՎՀՀ-ն

Պատճառված վնասը
(դրամ)

1.

     

2.

     

3.

     
       

Ընդամենը

   

Հայաստանի Հանրապետության_____________
համայնքի ղեկավար

__________________
(ստորագրությունը)

_____________________
(անունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 3-ի N 1428-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.51 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Աջակցություն ՀՀ Արմավիրի մարզի 12 համայնքներին

Նկարագրությունը
Պետական անհատույց աջակցություն ՀՀ Արմավիրի մարզի 12 համայնքներին՝ 2015 թվականի օգոստոսի 22-ի և հոկտեմբերի 4-ի կարկտահարության հետևանքով տուժած բնակիչների հողի հարկի գումարները փոխհատուցելու նպատակով

1035

ԾՏ17

Շահառուների քանակը

1. Տրանսֆերտ ստացող անձանց թիվը

12

 

Գումարը (հազ. դրամ)

 

X

8892.5

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

   

Շահառուների ընտրության չափանիշները
Համայնքի սոցիալական խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1035 ՀՀ օրենսդրությամբ (օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով) նախատեսված օժանդակություն և փոխհատուցումներ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ օրենսդրության պահանջների կատարում

Ծրագրային դասիչը

Անվանումը
Աջակցություն ՀՀ Արմավիրի մարզի 12 համայնքներին

Նկարագրությունը
Պետական աջակցություն ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված՝ կարկտահարված համայնքներում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործվող ոռոգման ջրի դիմաց 2015 թվականի համար վարձավճարները փոխհատուցելու նպատակով

1035

ԾՏ17

Շահառուների քանակը

1. Տրանսֆերտ ստացող անձանց թիվը

11

 

Գումարը (հազ. դրամ)

 

X

83302.0

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

   

Շահառուների ընտրության չափանիշները
Համայնքի սոցիալական խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1035 ՀՀ օրենսդրությամբ (օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով) նախատեսված օժանդակություն և փոխհատուցումներ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ օրենսդրության պահանջների կատարում

Ծրագրային դասիչը

Անվանումը
Աջակցություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մարգարայի գյուղական համայնքին

Նկարագրությունը
Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մարգարայի գյուղական համայնքի կարկտահարված տարածքներում օգտագործվող ոռոգման ջրի արժեքը՝ այն վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից, նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե վճարելու նպատակով

1035

ԾՏ18

Շահառուների քանակը

1. Տրանսֆերտ ստացող համայնքների թիվը

1

 

Գումարը (հազ. դրամ)

 

X

2892.0

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

   

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1035 ՀՀ օրենսդրությամբ (օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով) նախատեսված օժանդակություն և փոխհատուցումներ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ օրենսդրության պահանջների կատարում

Ծրագրային դասիչը

Անվանումը
Աջակցություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մարգարայի գյուղական համայնքին

Նկարագրությունը
Պետական աջակցություն՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մարգարայի գյուղական համայնքի կարկտահարված ջերմատնային տնտեսությունների սեփականատերեր հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները փոխհատուցելու նպատակով

1035

ԾՏ18

Շահառուների քանակը

1. Տրանսֆերտ ստացող համայնքների թիվը

1

 

Գումարը (հազ. դրամ)

 

X

1940.0

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

   

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1035 ՀՀ օրենսդրությամբ (օրենքներով և կառավարության որոշումներով) նախատեսված օժանդակություն և փոխհատուցումներ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ օրենսդրության պահանջների կատարում

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարան

 

Բաժին 2.

 

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

Ծրագրային դասիչը

Գործառնական դասիչը(բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/ քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

ՀՀ 2015 թվականի պետական բյուջե(հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

1035

   

ԾՐԱԳԻՐ

 
     

ՀՀ օրենսդրությամբ (օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով) նախատեսված օժանդակություն և փոխհատուցումներ

8892.5

Ծրագրի նկարագրությունը
ՀՀ օրենսդրությամբ (օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով) նախատեսված օժանդակություն և փոխհատուցումներ ՏԻՄ-երին

Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ օրենսդրության պահանջների կատարում

   

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

 

ԾՏ17

 

Աջակցություն ՀՀ Արմավիրի մարզի 12 համայնքների բնակչությանը (ՀՀ Արմավիրի մարզպետարան)

8892.5

Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը

Պետական անհատույց աջակցություն ՀՀ Արմավիրի մարզի 12 համայնքներին ՝ 2015 թվականի օգոստոսի 22-ին և հոկտեմբերի 4-ին կարկտահարության հետևանքով տուժած բնակիչների հողի հարկի գումարները փոխհատուցելու նպատակով

1035

   

ԾՐԱԳԻՐ

 
     

ՀՀ օրենսդրությամբ (օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով) նախատեսված օժանդակություն և փոխհատուցումներ

83302.0

Ծրագրի նկարագրությունը
ՀՀ օրենսդրությամբ (օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով) նախատեսված օժանդակություն և փոխհատուցումներ ՏԻՄ-երին

Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ օրենսդրության պահանջների կատարում

   

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

 

ԾՏ17

 

Աջակցություն ՀՀ Արմավիրի 11 համայնքների բնակչությանը (ՀՀ Արմավիրի մարզպետարան)

83302.0

Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը
Պետական անհատույց աջակցություն ՀՀ Արմավիրի մարզի 12 համայնքներին 2015 թվականի օգոստոսի 22-ին և հոկտեմբերի 4-ին կարկտահարության հետևանքով տուժած բնակիչների ոռոգման ջրի վարձի գումարները փոխհատուցելու նպատակով

1035

   

ԾՐԱԳԻՐ

 
     

ՀՀ օրենսդրությամբ (օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով) նախատեսված օժանդակություն և փոխհատուցումներ

2892.0

Ծրագրի նկարագրությունը
ՀՀ օրենսդրությամբ (օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով) նախատեսված օժանդակություն և փոխհատուցումներ ՏԻՄ-երին

Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ օրենսդրության պահանջների կատարում

   

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

 

ԾՏ17

 

Աջակցություն Արմավիրի համայնքին (ՀՀ Արմավիրի մարզպետարան)

2892.0

Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը
Աջակցություն Մարգարայի գյուղական համայնքի կարկտահարված տարածքներում օգտագործվող ոռոգման ջրի արժեքն այն վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից, նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե վճարելու նպատակով:

1035

   

ԾՐԱԳԻՐ

 
     

ՀՀ օրենսդրությամբ (օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով) նախատեսված օժանդակություն և փոխհատուցումներ

1940.0

Ծրագրի նկարագրությունը
ՀՀ օրենսդրությամբ (օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով) նախատեսված օժանդակություն և փոխհատուցումներ ՏԻՄ-երին

Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ օրենսդրության պահանջների կատարում

   

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

 

ԾՏ17

 

Աջակցություն Արմավիրի համայնքին (ՀՀ Արմավիրի մարզպետարան)

1940.0

Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մարգարայի գյուղական համայնքի կարկտահարված ջերմատնային տնտեսությունների սեփականատերեր հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխհատուցում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան