ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2015 թվականի N 1522-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 47-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Թափոնների անձնագրավորման կարգը սահմանելու մասին» N 47-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 7-րդ կետում «30-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «15 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
2) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Սույն կարգի 12-րդ կետով սահմանված անձնագրի բովանդակության թերի լինելու կամ անճշտությունների առկայության դեպքում անձնագիրը` այն լիազոր մարմին մուտքագրվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է լրամշակման: Կրկնակի ներկայացված անձնագիրը համաձայնեցվում է սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում:».
3) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում լիազոր մարմնի կողմից համաձայնեցված անձնագիրը 2 օրինակով ուղարկվում է տվյալ թափոն առաջացնողին: Թափոն առաջացնողն անձնագիրը հաստատելուց հետո մեկ օրինակն ուղարկում է լիազոր մարմնին:».
4) N 2 հավելվածից հանել «Կ.Տ.» տառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. դեկտեմբերի 24 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան