Գլխավոր տեղեկություն
Номер
N 1518-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.01.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.12.25/89(1178) Հոդ.1173
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.12.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.12.2015
Дата вступления в силу
04.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2015 թվականի N 1518-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 885-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Տեխնոլոգիական հրահանգին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 885-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի և «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 Հաստատել տեխնոլոգիական հրահանգին ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:».

2) որոշման հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն պահանջներով կարգավորվում են արտադրվող սննդամթերքի, կերի և կերային հավելումների (այսուհետ` արտադրանք) տեխնոլոգիական հրահանգի և բաղադրագրի (այսուհետ` տեխնոլոգիական հրահանգ) մշակման և հաստատման հետ կապված հարաբերությունները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. դեկտեմբերի 24

Երևան