ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի ավանդույթների զարգացման, ինչպես նաև ծառայողական պարտքի կատարման հանդեպ ներքին զորքերի զինծառայողների պատասխանատվությունն ավելի բարձրացնելու նպատակով` որոշում եմ.
1. Հիմնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի դրոշ:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի դրոշի մասին կանոնադրությունը և դրոշի նկարագրությունը (կցվում են):
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հանրապետության նախագահ |
|
2002 թ. հունիսի 17 ՆՀ-1114-Ն |
Հաստատված է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի հունիսի 17-ի ՆՀ-1114-Ն հրամանագրով |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի դրոշը (այսուհետ` դրոշ) պատվի, փառքի և արիության խորհրդանիշ է: Դրոշը ներքին զորքերի յուրաքանչյուր զինծառայողի սրբազան պարտքի հիշեցումն է` Հայրենիքին անձնուրաց ծառայելու, հասարակական կարգը պահպանելու և հասարակական անվտանգությունն ապահովելու մասին:
2. Դրոշը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերին հանձնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ նրա կողմից լիազորված անձը:
3. Դրոշի հետ հանձնվում է նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի ստորագրությամբ վկայագիր:
4. Դրոշը մշտապես պահվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերում:
5. Դրոշի պահման, պահպանման և օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի հրամանատարը:
6. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի յուրաքանչյուր զինծառայող պարտավոր է պահպանել և պաշտպանել դրոշը:
Հաստատված է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի հունիսի 17-ի ՆՀ-1114-Ն հրամանագրով |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԴՐՈՇԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի դրոշը բաղկացած է երկդեմ պաստառից և ծոպափնջերով քուղերից:
Դրոշի պաստառն ուղղանկյունաձև է, երկարությունը 1450 մմ է, լայնությունը` 1150 մմ:
Կարված է երկտակ մետաքսե մուգ բալերանգ (գույնի համակարգչային հարաբերությունն է` M=100%, Y=20%, K=50%) կտորից` երեք կողմից երիզված ոսկեգույն ծոպերով: Պաստառի երեսի կողմի կենտրոնական մասում` 650 մմ բարձրության վրա ոսկեգույն մետաքսաթելով ասեղնագործված են «Ներքին զորքեր» բառերը, տառերի բարձրությունը 70 մմ է, լայնությունը` 50 մմ:
Պաստառի հակառակ կողմում` 500 մմ բարձրության և 710 մմ լայնության վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը` 300x300 մմ չափերով: Զինանշանի վերին մասում ոսկեգույն մետաքսաթելով կամարաձև ասեղնագործված են «Հանուն Հայրենիքի» բառերը, տառերի բարձրությունը 60 մմ է, լայնությունը` 40 մմ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.11.2019, N 1714-Ն | 21.11.2019, ՆՀ-1114-Ն | |
18.05.2005, ՆՀ-88-Ն | 26.05.2005, ՆՀ-1114-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|