ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2015 թվականի N 1005-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-ի N 929–Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հոկտեմբերի 9-ի «Պատվիրակություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ գործուղելու մասին» N 929-Ա որոշման հավելվածը «Սուրեն Քրմոյան-ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերից հետո լրացնել «Նարե Դանիելյան-ՀՀ կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հոկտեմբերի 23 Երևան |