ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆՀ-896 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-896 հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
ա) հրամանագրով հաստատված Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կազմում՝
«Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ (խորհրդի քարտուղար) (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը համակարգող)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը համակարգող)» բառերով.
լրացնել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցերի քարտուղարության պետ (խորհրդի քարտուղար)» տողով.
բ) հրամանագրով հաստատված Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդում ռոտացիոն կարգով ընդգրկվող ներկայացուցիչների ցուցակում՝
հանել Սաթենիկ ԱՎԱԳՅԱՆԻՆ և Սամվել ԲԱԴԱԼՅԱՆԻՆ.
ընդգրկել հետևյալ անձանց՝
Դավիթ ՍԱՆԴՈՒԽՉՅԱՆ |
«Ինտերնյուս» հասարակական կազմակերպության ծրագրի համակարգող | |
Էդուարդ ՄԱՆՈՒԿՅԱՆ |
«Իսմա» ՍՊԸ-ի տնօրեն | |
Տոնի ՄՈՐՈՅԱՆ |
«Վիասֆերա» տեխնոպարկի նախագահ | |
Գրիգոր ԲԱՐՍԵՂՅԱՆ |
«Միգմա» ՍՊԸ-ի տնօրեն | |
Արմեն ՄԱՆՎԵԼՅԱՆ |
«Յունիքոմփ» ՓԲԸ-ի նախագահ | |
Ռոբերտ ՎԱՐԴԱՆՅԱՆ |
«Քվանտ» վարժարանի տնօրեն | |
Էդուարդ ՂԱՐՍԼՅԱՆ |
Երևանի մենեջմենթի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանի ռեկտոր | |
Իզաբելլա ՄՈՒՐԱԴՅԱՆ |
«Ավիաինֆոտել» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն | |
Մարի Լու ՓԱՓԱԶՅԱՆ |
«Կրթություն հանուն զարգացման» կրթական և բարեսիրական հիմնադրամի նախագահ։ |
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|