Գլխավոր տեղեկություն
Номер
N 1169-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.10.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.10.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.10.2015
Дата вступления в силу
16.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2015 թվականի N 1169-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՏԱՎՈՒՇ ՏԵՔՍՏԻԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Տավուշ Տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2015 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև 2017 թվականի մարտի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված մինչև 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Տավուշ Տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 15

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

հոկտեմբերի 15-ի N 1169-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՏԱՎՈՒՇ ՏԵՔՍՏԻԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Ծագման/արտահանման երկիրը

Արժեքը (դրամ)

1

2

3

4

5

6

7

1.

8447

Մեքենա՝ տրիկոտաժային, գործող-եզրակարող և նրբաթաղիքային

հատ

420

Չինաստան և այլ երկրներ

668136000

2.

8451

Սարքավորում՝ ներկման, մշակման, մանվածքի, նյութերի ծածկապատ մածուկ քսելու DS 100

հատ

2

ՌԴ և այլ երկրներ

48500000

3.

8448

Սարքավորում՝ օժանդակ; մասեր` 8444-8447 դիրքերի մեքենաների

կգ

1000

Չինաստան և այլ երկրներ

4000000

4.

8539

Լամպեր՝ շիկացման էլ. կամ գազալիցքավորման, ուլտրամանուշակագույն կամ ինֆրակարմիր; աղեղային

հատ

700

Չինաստան և այլ երկրներ

5762400

5.

8427

Ավտոբեռնիչ՝ եղանիկային բռնիչով; այլ բեռնիչ` վերհան կամ բեռնիչ-բեռնաթափիչ սարքավորումով D25T-M2GB3

հատ

1

Չինաստան և այլ երկրներ

7000000

6.

3924

Պլաստմասսայե ճաշի և խոհանոցային սպասք, արդուզարդի պարագաներ

կգ

500

Չինաստան և այլ երկրներ

357700

7.

7214

Ձողեր՝ երկաթից կամ չորակավորած պողպատից տաք գլանված` առանց հետագա մշակման

կգ

6000

ՌԴ և այլ երկրներ

1106640

8.

4407

Անտառանյութ` երկայնակի սղոցած կամ ճեղքած, ռանդած, >6 մմ հաստ.

մ3

20

ՌԴ և այլ երկրներ

967680

9.

8474

Սարք՝ բնահող, քար, հանքաքար, այլ պինդ հանքանյութ տեսակավոր., լվալու, աղալու, խառնելու; պինդ հանքավառելանյութ, կերամիկ բաղադրություն, չկարծր. ցեմենտ, գիպսանյութ ագլոմերացնելու, կաղապարելու, ձուլելու

հատ

1

ՌԴ և այլ երկրներ

496800

10.

8716

Կցանքներ և կիսակցանքներ; դրանց մասեր

հատ

2

ՌԴ և այլ երկրներ

25920

11.

3917

Խողովակ, փողակ, ճկախողովակ, կցամասեր պլաստմասսայից

կգ

5

ՌԴ և այլ երկրներ

97848

12.

7211

Հարթ գլանվածք՝ պողպատից կամ չլեգիրված պողպատից՝ լայնությամբ 600 մմ-ից պակաս, չերեսապատված, առանց գալվանական կամ այլ պատվածքի.

կգ

450

ՌԴ և այլ երկրներ

15120

13.

7408

Պղնձալար. լայնական հատվածքի առավելագույն չափը 6 մմ-ից ավելի

կգ

12

ՌԴ և այլ երկրներ

233280

14.

7308

Մետաղակոնստրուկցիաներ՝ սև մետաղներից (բացի 9406 ապրանքային դիրքի հավաքովի շինարարական կոնստրուկցիաներից) և դրանց մասերը (օրինակ՝ կամուրջներ և դրանց սեկցիաները, ջրարգելակների դարպասներ, աշտարակներ, վանդակավոր կայմեր, ծածկեր տանիքների համար, շինարարական ֆերմաներ, դռներ, պատուհաններ և դրանց շրջանակներ, դռան շեմքեր, շերտափեղկեր, ճաղաշարքեր, հենարաններ և դրանց հենասյուներ), մետաղակոնստրուկցիաների մեջ օգտագործման համար նախատեսված թիթեղաթերթեր, ձողեր, ձևավոր պրոֆիլներ, խողովակներ և նույնանման արտադրատեսակներ սև մետաղներից.

կգ

30

ՌԴ և այլ երկրներ

351813

15.

8438

Սարքավորում՝ սննդամթերքի կամ ըմպելիքի արդյ. պատրաստման, այլ տեղում չնշած

հատ

2

ՌԴ և այլ երկրներ

2000000

16.

8408

Ներքին այրման մխոցային շարժիչներ, սեղմումային բոցավառումով

հատ

1

ՌԴ և այլ երկրներ

396000

17.

2710

Նավթ և նավթամթերքներ` ոչ հում

հազ. լիտր

1.2

ՌԴ և այլ երկրներ

562160

18.

8452

Կարի մեքենա

հատ

50

Չինաստան և այլ երկրներ

37000000

19.

8426

Նավային դերիկ-կռունկ; կռունկ վերհան; ֆերմա վերհան շարժական, բեռնիչ պորտալային

հատ

1

ՌԴ և այլ երկրներ

18000000

20.

8702

Շարժիչային փոխադրամիջոց` >=10 մարդու տեղափոխման HYUNDAI COUNTY KUZBASS

հատ

1

ՌԴ և այլ երկրներ

3600000

 Ընդամենը

798.609.361

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան