Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 8/7
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.06.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.05.30/44(1402) 17.09.2015
Принят
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա
Дата принятия
13.06.2013
Подписан
Նախագահ
Дата подписания
13.06.2013

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա

 

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հունիսի 2013 թվականի

թիվ 8/7

քաղ. Մոսկվա

 

Ապրանքները, արտաքին տնտեսական գործառնությունները ԵՎ անձանց ռիսկի խմբերին դասելու տիպային չափանիշների ցանկը ԵՎ դրա կիրառման կարգը հաստատելու մասին

 

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան որոշեց`

1. Հաստատել ապրանքները, արտաքին տնտեսական գործառնությունները և անձանց ռիսկի խմբերին դասելու տիպային չափանիշների ցանկը (հավելված թիվ 1):

2. Հաստատել ապրանքները, արտաքին տնտեսական գործառնությունները և անձանց ռիսկի խմբերին դասելու տիպային չափանիշների կիրառման կարգը (հավելված թիվ 2):

3. Ռուսաստանի ԴՄԾ-ին (ՌԿևՕՀ, Բ. Վ. Շկուրկին), Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին (ՄՀԿՎ, Վ.Ն. Օռլովսկի) և Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին (ՌՎՎՎ, Ա. Մ. Կոլբայ)՝ ապրանքները, արտաքին տնտեսական գործառնությունները և անձանց ռիսկի խմբերին դասելու տիպային չափանիշների ցանկը և դրա կիրառման կարգն օգտագործել՝ ռիսկերի կառավարման համակարգը կիրարկելիս:

4. Ռուսաստանի ԴՄԾ-ին, Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին և Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՎԿ–ին՝ ապրանքները, արտաքին տնտեսական գործառնությունները և անձանց ռիսկի խմբերին դասելու տիպային չափանիշների ցանկն օգտագործել որպես սահմանափակ տարածման տեղեկատվություն:

 

Նախագահ՝

Ա. Յու. Բելյանինով

Նախագահի տեղակալ՝

Մ. Տ. Յեսենբաև

Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ի նախագահի տեղակալ, Միավորված կոլեգիայի անդամ

Ս. Վ. Բորիսյուկ

Հավելվածներ

Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան