Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-1078
Տիպ
Հրամանագիր
Тип
Ինկորպորացիա (26.04.2002-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.04.26/24(479) Հոդ.270
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
09.04.2002
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
09.04.2002
Дата вступления в силу
26.04.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆՀ-896 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-896 հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

ա) հրամանագրով հաստատված Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կազմում՝

«Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ (խորհրդի քարտուղար) (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը համակարգող)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը համակարգող)» բառերով.

լրացնել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցերի քարտուղարության պետ (խորհրդի քարտուղար)» տողով.

բ) հրամանագրով հաստատված Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդում ռոտացիոն կարգով ընդգրկվող ներկայացուցիչների ցուցակում՝

հանել Սաթենիկ ԱՎԱԳՅԱՆԻՆ և Սամվել ԲԱԴԱԼՅԱՆԻՆ.

ընդգրկել հետևյալ անձանց՝

 

 

Դավիթ ՍԱՆԴՈՒԽՉՅԱՆ

«Ինտերնյուս» հասարակական կազմակերպության ծրագրի համակարգող

     
 

Էդուարդ ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Իսմա» ՍՊԸ-ի տնօրեն

     
 

Տոնի ՄՈՐՈՅԱՆ

«Վիասֆերա» տեխնոպարկի նախագահ

     
 

Գրիգոր ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Միգմա» ՍՊԸ-ի տնօրեն

     
 

Արմեն ՄԱՆՎԵԼՅԱՆ

«Յունիքոմփ» ՓԲԸ-ի նախագահ

     
 

Ռոբերտ ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Քվանտ» վարժարանի տնօրեն

     
 

Էդուարդ ՂԱՐՍԼՅԱՆ

Երևանի մենեջմենթի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանի ռեկտոր

     
 

Իզաբելլա ՄՈՒՐԱԴՅԱՆ

«Ավիաինֆոտել» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն

     
 

Մարի Լու ՓԱՓԱԶՅԱՆ

«Կրթություն հանուն զարգացման» կրթական և բարեսիրական հիմնադրամի նախագահ։

 

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
9 ապրիլի 2002 թ.
 ՆՀ-1078

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան