ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2015 թվականի N 1204-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1135-Ա ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1161-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի նոյեմբերի 27-ի «Վիգեն Քոչարյանին Ավստրիայի Հանրապետություն գործուղելու մասին» N 1135-Ա որոշման 2-րդ կետը «Վիգեն Քոչարյանի` Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ 2015 թվականի դեկտեմբերի 8-ի օրապահիկի,» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 4-ի «Պատվիրակություն Բելգիայի Թագավորություն գործուղելու մասին» N 1161-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) 2-րդ կետը «Կարեն Նազարյանինը» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ 2015 թվականի դեկտեմբերի 8-ի օրապահիկի,» բառերով.
2) հավելվածը «Կ. Նազարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ» բառերից հետո լրացնել «06.12.2015 թ.-08.12.2015 թ.» բառերով և «Վ. Քոչարյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերից հետո լրացնել «06.12.2015 թ.-08.12.2015 թ.» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. դեկտեմբերի 11 Երևան |