Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 27
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.06.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.05.30/44(1402) 08.12.2015
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
28.05.2015
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
28.05.2015
Дата вступления в силу
12.06.2015

 ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 մայիսի 2015 թվականի

թիվ 27

քաղ. Աստանա

«Մաքսային միության` «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ընդունելու վերաբերյալ» Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամ Բ. Ա. Սագինտաևի տրամադրած տեղեկությունները՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. «Մաքսային միության` «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ընդունելու վերաբերյալ» Մաքսային միության հանձնաժողովի` 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

3.2 ենթակետից հետո 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2.1 և 3.2.2 ենթակետերով՝

«3.2.1 Բելառուսի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում ազգային օրենսդրությանը համապատասխան` մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելը տրամադրված N3 , Օ3  և O4  կատեգորիաների տրանսպորտային միջոցների տիպի հաստատումներն ունեն ուղղակի գործողություն Ղազախստանի Հանրապետության տարածքում մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն 2016 թվականի հուլիսի 1-ից ոչ ուշ.

3.2.2. Սույն Որոշման 3.2.1 ենթակետին համապատասխան՝ Ղազախստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների թիվը չի կարող գերազանցել N3  կատեգորիայի համար 2100 հատը, O3  և O4  կատեգորիաների համար՝ 2100 հատը»:

2. Ղազախստանի Հանրապետության կառավարությանը՝ սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ապահովել սույն Որոշման 1-ին կետի դրույթների իրականացումը՝ ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից


Վ. Գաբրիելյան


Վ. Մատյուշևսկի


Բ. Սագինտաև


Ի. Շուվալով

 

Հրապարակվել է կայքում 08 դեկտեմբերի 2015 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան