Գլխավոր տեղեկություն
Номер
N 1438-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.12.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.12.11/83(1172).1 Հոդ.1091.7
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.12.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.12.2015
Дата вступления в силу
12.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 դեկտեմբերի 2015 թվականի N 1438-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ Հեռուստատեսության ԵՎ ռադիոյի ազգային հանձնաժողովին ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից արտաժամյա և ոչ աշխատանքային օրերին իրականացված մոնիթորինգի աշխատանքների ֆինանսավորման նպատակով Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 8,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 11 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. դեկտեմբերի 10

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 10-ի N 1438-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.33 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունները
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական
ցուցանիշներ

ֆինանսական
ցուցանիշներ

տարի

տարի

Ծրագրային դասիչը

Մատուցվող ծառայության անվանումը
Հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում կանոնակարգման ծառայություններ

Նկարագրությունը
Հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում քաղաքականության և լիցենզավորման ծառայություններ, մոնիթորինգի, տեխնիկական պահանջների կատարման վերահսկողություն, վարչական վարույթի իրականացում և վարչական տույժի կիրառում, ուսումնասիրությունների և ստուգումների իրականացում

1007

ԱԾ01

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

8,000.0

Ծրագիրը, որի շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1007 Հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում կանոնակարգման ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ծրագիրը նպաստում է հեռարձակվող լրատվության միջոցների ազատության, անկախության և բազմազանության ապահովմանը, հեղինակային իրավունքի պաշտպանությանը

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը(բաժինը/ խումբը/ դասը)

Ծրագիրը/քաղաքականության
միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

ՀՀ 2015 թվականի
պետական բյուջե
(հազ. դրամ)

ծրագիրը

միջոցաումը

1007

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում կանոնակարգման ծառայություններ

8,000.0

Ծրագրի նկարագրությունը
Հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում քաղաքականության և լիցենզավորման ծառայությունների, հսկողություն և վերահսկողություն, մոնիթորինգի, ուսումնասիրությունների և ստուգումների իրականացում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ծրագիրը նպաստում է հեռարձակվող լրատվության միջոցների ազատության, անկախության և բազմազանության ապահովմանը, հեղինակային իրավունքի պաշտպանությանը

     

Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ

 
 

ԱԾ01

 

Հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում կանոնակարգման ծառայություններ

8,000.0

Մատոցվող ծառայության նկարագրությունը
Հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում քաղաքականության և լիցենզավորման ծառայություններ, մոնիթորինգի, տեխնիկական պահանջների կատարման վերահսկողություն, վարչական վարույթի իրականացում և վարչական տույժի կիրառում, ուսումնասիրությունների և ստուգումների իրականացում

     

Ծառայություն մատուցողի անվանումը
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան