ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 մայիսի 2015 թվականի |
թիվ 25 |
քաղ. Աստանա |
Երկաթուղային շարժիչավոր և ոչ ինքնագնաց վագոնների առանձին տեսակների համար Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի սահմանման մասին
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Սահմանել Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված)՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ8603 10 000 2 և 8605 00 000 2 ծածկագրերով դասակարգվող երկաթուղային շարժիչավոր և ոչ ինքնագնաց վագոնների առանձին տեսակների համար մաքսային արժեքի 0 տոկոսի չափով՝ սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2. Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8605 00 000 3 ծածկագրով դիրքում հղումը «23Դ) » ծանոթագրությունը հանել.
բ) Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի 23Դ ծանոթագրության մեջ «մինչև 2014 թվականի դեկտեմբերի 12-ը ներառյալ» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի մայիսի 28-ի թիվ 25 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ» բառերով:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
|
|
|
|
Հրապարակվել է կայքում 08 դեկտեմբերի 2015 թվական: