Գլխավոր տեղեկություն
Номер
N 1085-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.09.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.09.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.09.2015
Дата вступления в силу
26.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2015 թվականի N 1085-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 100 ՏՈԿՈՍ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ՝ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ՀՈԼԴԻՆԳ ԲԻ. ՎԻ.» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ «ԼԻՈՐՄԱՆԴ ՀՈԼԴԻՆԳԶ ԼԻՄԻԹԵԴ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱՐՔԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված՝ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերության հայտը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքի՝ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը փոխանցման նախատեսվող գործարքի մասին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված՝ «Կասկադ-Էներգացանց» սահմանափակ պատասխանատվության ընկերության գրությունը, որով վերջինս առաջարկում է իր գործընկեր «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքի փոխանցման նախատեսվող գործարքի իրականացման դեպքում «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության հետ համապարտությամբ ստանձնելու Հայաստանի Հանրապետության կառավարության և «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջև 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրից (հետագա բոլոր լրացումներով), «Էներգետիկայի մասին», «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներից բխող՝ գնորդի բոլոր պարտավորությունները, և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերության` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքի՝ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը փոխանցման պայմանների համաձայնությունը՝ համաձայն հավելվածի:

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերության` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքի՝ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը փոխանցման պայմանների համաձայնությունը և համաձայնության 1-ին կետի «ա» ենթակետում նշված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության, «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» և «Կասկադ-Էներգացանց» ընկերությունների միջև համաձայնագիրըուղղ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 25

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

սեպտեմբերի 17-ի N 1085-Ա որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան