Գլխավոր տեղեկություն
Номер
N 1167-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.11.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.11.12/62(1075) Հոդ.998
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.10.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.11.2014
Дата вступления в силу
22.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հոկտեմբերի 2014 թվականի N 1167-Ն

 

«ԸՆԴԵՐՔԱԲԱՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ, 61-րդ և 67-րդ հոդվածները և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Ընդերքաբան» բաց բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի N 17 հասցեում գտնվող` 120 000 000 դրամ շուկայական արժեք ունեցող բնակելի շենքը (ընդհանուր մակերեսը 1673,6 քառ. մետր)` մասնակի հատուցմամբ, 30 516 838 դրամ արժեքով, օտարել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդի համայնքի ղեկավարին սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի շենքի զբաղեցրած 0,05546 հեկտար հողատարածքը նվիրել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը 2014 թվականին հատկացնել 30 516 838 դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով):

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ ապահովել`

1) սույն որոշման 3-րդ կետում նշված գումարն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում օտարման պայմանագրի կնքումը և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո 30-օրյա ժամկետում անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը.

3) «Ընդերքաբան» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունների մարումը, ինչպես նաև այլ անհրաժեշտ և նախատեսված ծախսերի կատարումը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

6. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի N 17 հասցեում գտնվող բնակելի շենքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել սույն որոշման N 4 հավելվածում նշված բնակարանները՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո 6-ամսյա ժամկետում սույն որոշման N 4 հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակարանների նվիրատվության պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ`

1) (ենթակետն ուժը կորցրել է 12.11.15 N 1305-Ն)

2) պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ քաղաքացիների միջոցների հաշվին:

(7-րդ կետը փոփ. 12.11.15 N 1305-Ն)

8. Սահմանել, որ բնակելի շենքի ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է բնակարանների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. նոյեմբերի 3

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թվականի
հոկտեմբերի 16-ի N 1167-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.41 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական
ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Շենքերի և շինությունների ձեռքբերում
Նկարագրությունը
Շենքերի և շինությունների ձեռքբերում

1079

ԾՏ01

Շահառուների քանակը  

X

X

Գումարը (դրամ)  

X

30 516,838

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը
Շահառուների ընտրության չափանիշները

Կիրառելի չէ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1079 Շենքերի և շինությունների ձեռքբերման ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Շենքերի և շինությունների ձեռքբերում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2014 թվականի
հոկտեմբերի 16-ի N 1167-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը

Ծրագիրը/Քաղաքականության միջոցառումը

ՀՀ 2014 թ. պետական բյուջե

ծրագիրը

միջոցառումը

(բաժինը/խումբը/դասը)

(դրամ)

1079

   

Ծրագիր

702 626,738

Պետական գույքի կառավարման ծրագիր
Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

ԾՏ01

  Շենքերի և շինությունների ձեռքբերում

30 516,838

Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը
Շենքերի և շինույունների ձեռքբերում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2014 թվականի
հոկտեմբերի 16-ի N 1167-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Կոդը

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Միավորի գինը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

քանակը

գումարը
(դրամ)

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն        

30 516,838

Բաժին N 11, Խումբ N 01, Դաս N 01        

30 516,838

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ        

30 516,838

ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ        

30 516,838

70121200 Շենքերի առքի ծառայություններ

ԲԸԱՀ

դրամ

30 516.838

1.0

30 516,838

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2014 թվականի
հոկտեմբերի 16-ի N 1167-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԵՎ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

Նվիրատվության
ենթակա
բնակարանների
համարները

Բնակիչների ազգանունները, անունները

Անձնագրային
տվյալները

Զբաղեցրած բնակելի տարածքի մակերեսը
(քառ. մետր)

1.

1

Մկրտչյան Գոհար
Մեհրաբյան Լիլիթ
Մեհրաբյան Նվեր
Խաչատրյան Նաիրա

AF0409755, տրվ. 046-ի
AG0394674, տրվ. 046-ի
AK0224951, տրվ. 046-ի
AK0440581, տրվ. 046-ի

65.13

2.

2

Թադևոսյան Արտակ
Թադևոսյան Անահիտ
Թադևոսյան Արմեն
Թադևոսյան Դավիթ
Թադևոսյան Վարդուհի

BA0285039, տրվ. 046-ի
AG0221574, տրվ. 046-ի
AH0399597, տրվ. 046-ի
AN0602862, տրվ. 046-ի
AH0211217, տրվ. 046-ի

65.45

3.

3

Արշակյան Թամար
Մինասյան Արմեն
Մինասյան Արմինե

AH0584918, տրվ. 046-ի
AE0583250, տրվ. 046-ի
AG0326152, տրվ. 046-ի

95.57

4.

4

Հայրապետյան Արմեն
Նազարյան Ռուզաննա
Հայրապետյան Անի
Հայրապետյան Արմինե

AN0340522, տրվ. 046-ի
AG0518555, տրվ. 046-ի
AH0399848, տրվ. 046-ի
AM0673826, տրվ. 046-ի

69.47

5.

5

Խաչատրյան Գագիկ
Մկրտչյան Երանուհի
Խաչատրյան Գարեգին
Խաչատրյան Նարեկ
Խաչատրյան Սյուզի
Խաչատրյան Քրիստինե
Խաչատրյան Ռաֆիկ
Խաչատրյան Կարինե
Խաչատրյան Արփինե
Խաչատրյան Թեհմինե

AK0433998, տրվ. 046-ի
AH0680028, տրվ. 046-ի
AK0678101, տրվ. 046-ի
ԱԲ261346, 26.06.2013թ.
ԱԲ114918, 01.02.2011թ.
005377445, տրվ. 008-ի
AM0565447, տրվ. 046-ի
AF0333185, տրվ. 046-ի
AK0302174, տրվ. 046-ի
AN0446989, տրվ. 001-ի

77.6

6.

6

Երանոսյան Սուրեն
Երանոսյան Կարինե
Երանոսյան Երանոս
Երանոսյան Շողիկ

004657607, տրվ. 046-ի
AN0361509, տրվ. 046-ի
AH0289246, տրվ. 046-ի
AM0311585, տրվ. 046-ի

70.79

7.

7

Թադևոսյան Ալվարդ
Ալեքսանդրովա Նելլի
Ալեքսանդրով Մարատ

005397641, տրվ. 046-ի
AE0583484, տրվ. 046-ի
AK0480347, տրվ. 046-ի

77.44

8.

8

Հարությունյան Ջոնիկ
Հարությունյան Աննա
Հարությունյան Արսեն
Հարությունյան Արմեն

AM0226199, տրվ. 046-ի
AN0773539, տրվ. 046-ի
AK0225822, տրվ. 046-ի
AM0203444, տրվ. 046-ի

68.22

9.

9

Խաչատրյան Միլիտոն
Պողոսյան Հասմիկ
Խաչատրյան Անի
Խաչատրյան Վարդգես

AK0550894, տրվ. 046-ի
AK0523194, տրվ. 046-ի
AK0420714, տրվ. 046-ի
AK0433852, տրվ. 046-ի

65

10.

10

Օհանյան Մարետա
Եղիազարյան Սուրիկ
Եղիազարյան Սերգեյ

AM0673902, տրվ. 046-ի
AE0645066, տրվ. 046-ի
003339843, տրվ. 046-ի

66.92

11.

11

Լորսաբյան Արմեն
Հովհաննիսյան Նելլի
Լորսաբյան Անահիտ
Լորսաբյան Անի
Լորսաբյան Էրիկ

AM0217563 տրվ. 046-ի
AC0232038, տրվ. 046-ի
ԱԱ316187, 24.12.2001թ.
ԱԱ393080, 24.10.2003թ.
ԱԲ 142464, 26.07.2011թ.

68.49

12.

12

Լորսաբյան Կարեն
Ասատրյան Թեհմինե
Լորսաբյան Լիլիթ
Լորսաբյան Սերյոժա
Միքայելյան Անահիտ
Լորսաբյան Գայանե

AM0212057, տրվ. 046-ի
AF0631890, տրվ. 046-ի
ԱԱ068381,08.09.2005թ.
AM0223858, տրվ. 046-ի
AG0419276, տրվ. 046-ի
AG0394647, տրվ. 046-ի

79.21

13.

13

Հարությունյան Շուշան
Մկրտչյան Հայկ
Հայրապետյան Տաթևիկ
Մկրտչյան Նորայր
Մկրտչյան Սյուզանա
Հայրապետյան Մերի

AF0606915, տրվ. 046-ի
AE0382749, տրվ. 005-ի
AM0899220, տրվ. 046-ի
ԱԱ119779, 24.08.2006թ.
ԱԱ389942, 23.06.2003թ.
AF0631884, տրվ. 046-ի

68.73

14.

14

Առաքելյան Արմեն
Կակոյան Ծաղիկ
Առաքելյան Աննա
Առաքելյան Անդրանիկ
Առաքելյան Աշոտ

AF0249743, տրվ. 046-ի
AG0326392, տրվ. 046-ի
AH0445258, տրվ. 046-ի
AK0340908, տրվ. 046-ի
AK0646829, տրվ. 046-ի

79.88

15.

15

Սիմոնյան Լևոն
Եղիազարյան Զոյա
Սիմոնյան Տաթևիկ
Սիմոնյան Մարգարիտ

AM0518436, տրվ. 046-ի
AN0684346, տրվ. 046-ի
AK0255290, տրվ. 046-ի
AM0882067, տրվ. 046-ի

67.54

16.

16

Համբարձումյան Զարուբ
Կարապետյան Մարինե
Համբարձումյան Նորա
Համբարձումյան Կարեն
Ստեփանյան Թեհմինե

AF0504277, տրվ. 046-ի
AF0504275, տրվ. 046-ի
AH0589180, տրվ. 046-ի
AN0450968, տրվ. 046-ի
AK0339311, տրվ. 057-ի

75.12

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան