Գլխավոր տեղեկություն
Номер
N 862-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.09.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
28.09.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.09.2015
Дата вступления в силу
29.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2015 թվականի N 862-Ա

 

ԷՄԻԼ ՏԱՐԱՍՅԱՆԻ` ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ընդունել ի գիտություն, որ «Մայքրոսոֆթ» ընկերության հետ համագործակցության հետագա ուղղությունների և նոր համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ Ռեդմոնդում և Նյու Յորքում կազմակերպվող քննարկումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի` 2015 թվականի սեպտեմբերի 20-25-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարվելու է «Մայքրոսոֆթ» ընկերության, իսկ գիշերավարձի և օրապահիկի ծախսերը` Համաշխարհային բանկի «Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարություն» վարկային ծրագրի միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Էմիլ Տարասյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 28

Երևան