Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 4
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (-06.11.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
Հրապարակվել է կայքում 08.12.2015
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата принятия
27.01.2015
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата подписания
27.01.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

  

ԿՈԼԵԳԻԱ

   

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

27 հունվարի 2015 թվականի

թիվ 4

քաղ. Մոսկվա

 

Նեֆրիտի և դիամոնիումի հիդրոֆոսֆատի (դիամոնիումի ֆոսֆատ) առնչությամբ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ենթադիրքերը՝ համաձայն թիվ 1 հավելվածի,

բ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել դիրքերը՝ համաձայն թիվ 2 հավելվածի,

գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը՝ համաձայն թիվ 3 հավելվածի։

2. «Ոչ սակագնային կարգավորման բնագավառում նորմատիվ իրավական ակտերի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի թիվ 134 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) նշված որոշմամբ հաստատված այն ապրանքների միասնական ցանկում, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ներմուծման կամ արտահանման արգելքներ կամ սահմանափակումներ,

2.9 բաժնում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «7103 10 000 0» ծածկագիրը փոխարինել «7103 10 000 9-ից» բառերով, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «7103 99 000 0» ծածկագիրը փոխարինել «7103 99 000 9-ից» բառերով,

2.11 բաժնում՝

տեքստում, բացառությամբ «Նեֆրիտ» դիրքի, «7103 10 000 0-ից» բառերը փոխարինել «7103 10 000 9-ից» բառերով,

«Նեֆրիտ» դիրքում «7103 10000 0-ից» բառերը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «7103 10 000 1» ծածկագրով,

բ) նշված որոշմամբ հաստատված «Սահմանափակումներ կիրառելու մասին» հիմնադրույթներում, «Թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքները Մաքսային միության մաքսային տարածք ներմուծելու և Մաքսային միության մաքսային տարածքից արտահանելու կարգի մասին» հիմնադրույթի թիվ 1 հավելվածում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «7103 10 000 0» ծածկագիրը փոխարինել «7103 10 000 9-ից» բառերով, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «7103 99 000 0» ծածկագիրը փոխարինել «7103 99 000 9-ից» բառերով։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 113 որոշմամբ հաստատված այն ապրանքների և դրույքաչափերի ցանկում, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության կողմից անցումային շրջանում կիրառվում են միասնական մաքսային սակագնի դրույքաչափից տարբեր այլ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «7103 10 000 0» ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

«7103 10 000 1

- - նեֆրիտ

0

0

0

0

3

6

9

ՄՄՍ դրույքաչափ

 

7103 10 000 9

- - այլ

0

0

0

0

3

6

9

ՄՄՍ դրույքաչափ

».

բ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «7103 99 000 0» ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

«7103 99 000 1

- - - նեֆրիտ

0

0

0

0

3

6

9

ՄՄՍ դրույքաչափ

 

7103 99 000 9

- - - այլ

0

0

0

0

3

6

9

ՄՄՍ դրույքաչափ

».

գ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «7104 90 000 0» ծածկագրով դիրքը փոխարինել հետևալ բովանդակությամբ դիրքերով՝

«7104 90 100 1

- - նեֆրիտ

0

0

0

0

3

6

9

ՄՄՍ դրույքաչափ

 

7104 90 000 9

- - այլ

0

0

0

0

3

6

9

ՄՄՍ դրույքաչափ

»։

4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

Հավելվածներ

 

  Հրապարակվել է կայքում 08 դեկտեմբերի 2015 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.08.2021, թիվ 100 01.01.2022, թիվ 4
27.10.2020, թիվ 137 01.01.2021, թիվ 4
06.10.2015, թիվ 131 06.11.2015, թիվ 4
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան