Գլխավոր տեղեկություն
Номер
N 2-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.10.2015-10.01.2024)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2008.01.23/4(594) Հոդ.91
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.01.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.01.2008
Дата вступления в силу
24.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունվարի 2008 թվականի N 2-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում (այսուհետ՝ ծրագիր) ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանի համար 2015 թվականի հունվարի 1-ից սահմանել հավելավճարներ` գիտությունների դոկտորին 50000 դրամի, գիտությունների թեկնածուին` 25000 դրամի չափով:

(1-ին կետը փոփ. 11.12.14 N 1382-Ն, լրաց. 25.09.15 N 1101-Ն)

1.1. Սահմանել, որ գիտաշխատողին գիտական աստիճանի համար հավելավճար հատկացվում է միայն մեկ ծրագրից՝ դրանից օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձից ոչ պակաս չափով վարձատրություն ստանալու դեպքում:

(1.1-ին կետը լրաց. 25.09.15 N 1101-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

(2-րդ կետը փոփ. 11.12.14 N 1382-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2008 թ. հունվարի 14

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.01.2024, N 33-Ն 10.01.2024, N 2-Ն
25.09.2015, N 1101-Ն 01.10.2015, N 2-Ն
11.12.2014, N 1382-Ն 01.01.2015, N 2-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան