Գլխավոր տեղեկություն
Номер
N 1592-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (15.10.2015-14.01.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2004.12.08/66(365) Հոդ.1338
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.11.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.11.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.11.2004
Дата вступления в силу
08.06.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.01.2022

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

27 նոյեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 նոյեմբերի 2004 թվականի N 1592-Ն

 

ՆԵՐՔԻՆ ԱՅՐՄԱՆ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 799 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը, ինչպես նաև հաշվի առնելով ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքների օգտագործման ծավալները, մարդու կյանքին ու առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքին, կենդանիների և բույսերի կյանքին ու առողջությանը, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Կապար պարունակող բենզինի օգտագործումը կարգավորելու մասին» N 799 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 8 ամիս հետո` բացառությամբ սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 1-ին աղյուսակի 5-րդ կետի և 3-րդ աղյուսակի 3-րդ կետի, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 3 տարի հետո:

(3-րդ կետը փոփ. 16.06.05 N 894-Ն)

 


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. նոյեմբերի 23
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
նոյեմբերի 11-ի N 1592-Ն որոշման

 

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՆԵՐՔԻՆ ԱՅՐՄԱՆ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔՆԵՐԻ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն ներքին այրման շարժիչային վառելիքի տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան տարածվում է ներքին այրման հետևյալ շարժիչային վառելիքների վրա`

ա) ոչ էթիլացված ավտոմոբիլային բենզին (այսուհետ` ավտոմոբիլային բենզին)`

նորմալ, ռեգուլյար 2710 12 410
պրեմիում 2710 12 450
սուպեր 2710 12 490
բ) դիզելային վառելիք 2710 19 420,
2710 19 460,
2710 19 480:

(1-ին կետը փոփ. 25.04.13 N 438-Ն)

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետում նշված վառելիքների անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց պահման, փոխադրման, իրացման ու օգտագործման փուլերում անվտանգության ապահովման և շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ պահանջները, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացակարգերը:

(2-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)

3. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում ավիացիոն բենզինի և ռեակտիվային շարժիչների վառելիքների վրա:

4. Ավտոմոբիլային բենզինը և դիզելային վառելիքը ենթակա են համապատասխանության պարտադիր գնահատման:

(4-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`

ա) բենզին` հեղուկ նավթային վառելիք, որն օգտագործվում է կայծային բռնկման մխոցային շարժիչներում.

բ) բռնկման ջերմաստիճան` փորձարկման պայմաններում այն նվազագույն ջերմաստիճանը, որի դեպքում նավթամթերքի գոլորշիները բոցից կարճատև բոցավառվում են.

գ) դիզելային վառելիք` վառելիքաօդային խառնուրդի սեղմումից բոցավառվող հեղուկ նավթային վառելիք, որն օգտագործվում է շարժիչներում.

դ) կոքսելիություն` ցուցանիշ, որը ցույց է տալիս նավթամթերքի այրման ժամանակ կոքսային նստվածք առաջացնելու հակվածությունը.

ե) ճայթյունակայունություն` ֆիզիկաքիմիական հատկություն, որը որոշում է առանց պայթյունի բենզինի այրման ունակությունը` կայծային վառման շարժիչներում.

զ) ցետանային թիվ` ցուցանիշ, որը ցույց է տալիս մխոցային շարժիչներում վառելիքաօդային խառնուրդի սեղմումից բոցավառվող հեղուկ նավթային վառելիքի այրման ժամանակ ճնշման աճի արագությունը` արտահայտված էտալոնային սանդղակի միավորներով.

է) ցետանային ցուցիչ` թիվ, որը հաշվարկված է ըստ արտադրանքի խտության և թորման բնութագրերի արտադրանքի մոտավոր ցետանային թիվը ներկայացնելու համար.

ը) օկտանային թիվ` ցուցանիշ, որը ցույց է տալիս բենզինի ճայթյունակայունությունը` արտահայտված էտալոնային սանդղակի միավորներով.

թ) ֆրակցիոն կազմ` նավթամթերքի կազմ, որը որոշում է թորման ժամանակ որոշակի ջերմաստիճանի սահմաններում շոգիացված ֆրակցիաների քանակական պարունակությունը, մնացորդը և կորուստները:

 

III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

6. Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի իրացումն առանց համապատասխանության գնահատման:

(6-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)

7. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա և շրջանառության մեջ գտնվող ավտոմոբիլային բենզինն ու դիզելային վառելիքը պետք է ուղեկցվեն համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ կամ համապատասխանության սերտիֆիկատով:

(7-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)

 

IV. ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

8. Ավտոմոբիլային բենզինի անվտանգությունը բնութագրող ցուցանիշներն ըստ մակնիշների ներկայացված են 1-ին աղյուսակում, իսկ գոլորշիացման դասերը` 2-րդ աղյուսակում.

 

Աղյուսակ 1

Ցուցանիշի անվանումը

 

Նորմը ըստ բենզինի մակնիշի

նորմալ

ռեգուլյար

պրեմիում

սուպեր

1

2 3 4 5

1. Ճայթյունակայունությունը.
օկտանային թիվը որոշված հետազոտական մեթոդով, ոչ պակաս

80

91

95

97
օկտանային թիվը` որոշված շարժիչային
մեթոդով, ոչ պակաս

76

81

85

87

2. Կապարի պարունակությունը, մգ/դմ3, ոչ ավելի. մինչև 2006 թվականի նոյեմբերի 1-ը
2006 թվականի նոյեմբերի 1-ից

10

5

5

 

5

3. Խտությունը 150C ջերմաստիճանում, կգ/մ3  700-750 720-775
4. Ծծմբի պարունակությունը, մգ/կգ, ոչ ավելի. մինչև 
2008 թվականի նոյեմբերի 1-ը
2008 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2010 թվականի հունվարի 1-ը
2010 թվականի հունվարի 1-ից

 

500

500

500

 

150

50

10

5. Ածխաջրածինների ծավալային մասը, %, ոչ ավելի
արոմատիկ
օլեֆիններ
-
-
21,0 35,0
18,0
18,0
6. Բենզոլի ծավալային մասը, %, ոչ ավելի

5,0

1,0

7. Թթվածնի զանգվածային մասը, %, ոչ ավելի 2008 թվականի դեկտեմբերի 8-ից

-

2,7

8. Օքսիդիչների ծավալաին մասը, %, ոչ ավելի 2008 թվականի դեկտեմբերի 8-ից      
   մեթանոլ

-

3,0

   էթանոլ

-

5,0

   իզոպրոպիլ սպիրտ

-

10,0

   իզոբութիլ սպիրտ

-

10,0

   եռաբութիլ սպիրտ

-

7,0

   եթերներ (C5 և ավելի)

-

15,0

   այլ օքսիդիչներ

-

10,0


(աղյուսակը խմբ. 16.06.05 N 894-Ն, փոփ., լրաց. 19.10.06 N 1583-Ն)

 

Աղյուսակ 2

Ցուցանիշի անվանումը

Նորմը ըստ դասերի

A

C1

F

 1. Բենզինի հագեցած գոլորշիների ճնշումը, կՊա`

     
 ոչ պակաս

45,0

50,0

70,0

 ոչ ավելի

60,0

80,0

100,0

2. Ֆրակցիոն կազմը`  

 գոլորշիացած բենզինի ծավալային մասը, %-ը
ըստ ջերմաստիճանի`

 

 70oC (E 70)

20,0-48,0

22,0-50,0

 100oC (E 100)  

46,0-71,0

 150oC (E 150) ոչ պակաս  

75,0

 
 եռման վերջը` oC, ոչ բարձր  

210

 
 կոլբայում մնացորդի ծավալային մասը, %, ոչ ավելի  

2

 


(աղյուսակը փոփ. 16.06.05 N 894-Ն)

 

9. 2-րդ աղյուսակում ներկայացված տառային նշագրերով ավտոմոբիլային բենզինի գոլորշիացման դասերը բաժանվում են ըստ սեզոնների`

A` ամառային դաս (տաք ժամանակահատված)` մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը,

C1` անցումային դաս` մարտի 1-ից մինչև մայիսի 1-ը և հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը,

F` ձմեռային դաս` դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը:

(9-րդ կետը խմբ. 16.06.05 N 894-Ն)

10. Դիզելային վառելիքները բաժանվում են 2 տեսակի`

ավտոմոբիլային դիզելային վառելիքներ,

այլ տեխնիկայի արագընթաց դիզելային և գազատուրբինային շարժիչային վառելիքներ (այսուհետ` դիզելագազատուրբինային վառելիքներ):

Ավտոմոբիլային դիզելային վառելիքների անվտանգությունը բնութագրող ցուցանիշները` ըստ սեզոնի դասերի, ներկայացված են 3-րդ աղյուսակում, դիզելագազատուրբինային վառելիքներինը` 3 ա աղյուսակում:

 

Աղյուսակ 3. Ավտոմոբիլային դիզելային վառելիքների ցուցանիշները և նորմերը

Ցուցանիշի անվանումը

Նորմը` ըստ

ԱՄԱՌԱ-
ՅԻՆ
ՁՄԵՌԱՅԻՆ
0 դասի 1-ին
դասի
2-րդ
դասի
3-րդ
դասի
4-րդ
դասի
1 2 3 4 5 6 7
1. Ցետանային թիվը, ոչ պակաս կամ
ցետանային ցուցիչը, ոչ պակաս 
51,0
46,0
49
46
49
46
48,0
46,0
47,0
43,0
47,0
43,0
2. Խտությունը 150C ջերմաստիճանում,
կգ/մ3
820-
845
800-
845
800-
845
800-
840
800-
840

800-
840

3. Պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների
զանգվածային մասը, %, ոչ ավելի

11

4. Ծծմբի պարունակությունը, մգ/կգ, ոչ ավելի.
մինչև 2008 թվականի նոյեմբերի 1-ը
2008 թվականի նոյեմբերի 1-ից մինչև
2010 թվականի հունվարի 1-ը
2010 թվականի հունվարի 1-ից

350
50
10

5. Բռնկման ջերմաստիճանը, 0C, ոչ ցածր

55

6. Ածխածնի մնացորդը
(կոքսելիությունը) 10 % նստվածքում, %,
ոչ ավելի

0,30

7. Մածուցիկությունը՝ 400C ջերմաստի-
ճանում, մմ2
2,0-4,5 1,5-4,0 1,5-4,0 1,5-4,0 1,4-4,0 1,2-4,0
8. Պղտորման ջերմաստիճանը, 0C, ոչ բարձր 5 մինուս
10
մինուս
16
մինուս
22

մինուս
28

մինուս
34

9. Ֆրակցիոն կազմը.
  95 % թորման ջերմաստիճանը
(թորման վերջը), 0C, ոչ բարձր
  1800C ջերմաստիճանում, %,
ծավալային մասը, ոչ բարձր
  2500C ջերմաստիճանում, %,
ծավալային մասը, ոչ բարձր
  3400C ջերմաստիճանում, %,
ծավալային մասը, ոչ ցածր
  3500C ջերմաստիճանում, %,
ծավալային մասը, ոչ ցածր

360

-

10

65

-

-

95

85

-


(աղյուսակը խմբ. 16.06.05 N 894-Ն, 19.10.06 N 1583-Ն)

 

Աղյուսակ 3ա. Դիզելագազատուրբինային վառելիքների ցուցանիշները և նորմերը

Ցուցանիշի անվանումը

Նորմը` ըստ

ԱՄԱՌԱՅԻՆ ՁՄԵՌԱՅԻՆ
1. Ցետանային թիվը, ոչ պակաս կամ 45
2. Խտությունը 20oC ջերմաստիճանում, կգ/մ3, ոչ բարձր 860  840
3. Ծծմբաջրածնի պարունակությունը

Բացակայում է

4. Ծծմբի զանգվածային մասը, մգ/կգ, ոչ ավելի

500

5. Բռնկման ջերմաստիճանը, որոշված փակ հալքանոթում, oC, ոչ ցածր
ընդհանուր նշանակություն դիզելների համար,

40

35

ջերմաքարշ և նավային դիզելների ու գազատուրբինների համար

61

40

6. Ածխածնի մնացորդը (կոքսելիությունը) 10% նստվածքում, %, ոչ ավելի 0,20 0,30
7. Կինեմատիկական մածուցիկությունը` 20oC դեպքում, մմ2 3,0-6,0 1,8-5,0
8. Պղտորման ջերմաստիճանը, oC, ոչ բարձր մինուս 5 մինուս 25
9. Ֆրակցիոն կազմը`   
50% թորման ջերմաստիճանը, oC, ոչ բարձր 285 280
95% թորման ջերմաստիճանը (թորման վերջը), oC, ոչ բարձր 370 340

(աղյուսակը խմբ. 16.06.05 N 894-Ն, փոփ. 19.10.06 N 1583-Ն)

(10-րդ կետը խմբ. 16.06.05 N 894-Ն)

11. Սույն տեխնիկական կանոնակարգի 1, 2, 3 և 3ա աղյուսակներում սահմանված ցուցանիշների փորձարկման մեթոդների ստանդարտների նշագրերը և անվանումները ներկայացված են VIII բաժնում:

(11-րդ կետը փոփ. 16.06.05 N 894-Ն)

12. (կետն ուժը կորցրել է 19.10.06 N 1583-Ն)

 

Վառելիքների մակնշմանը ներկայացվող պահանջները

 

13. Վառելիքների յուրաքանչյուր փոխադրական տարայի վրա պետք է մակնշված լինեն հետևյալ տվյալները`

ա) վառելիքի անվանումը, մակնիշը,

բ) արտադրող, մատակարարող կազմակերպության անվանումը և ապրանքային նշանը (դրա առկայության դեպքում), գտնվելու վայրը,

գ) համաքաշը և զտաքաշը,

դ) թողարկման թվականը,

ե) «Պահպանել տաքացումից» մակագրությունը,

զ) ստանդարտի նշագիրը:

14. Փոխադրական տարայի վրա պետք է մակնշված լինեն նաև փոխադրական և «Պահպանել տաքացումից» վարվելակարգային նշաններն ու բեռների փոխադրման վտանգավորությունը բնութագրող «3-րդ դաս», «3.1-ին ենթադաս», վտանգավորության նշանը «3», դասակարգման ծածկագիրը` «3111» «ՕՕH-1203» սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնում ներկայացված ստանդարտների պահանջներին համապատասխան:

15. Փոխադրական տարայի վրայի մակնշվածքները պետք է օժտված լինեն ջրով և նավթամթերքով լրացումից ամրությունը չկորցնելու հատկությամբ:

16. Ավտոմոբիլային բենզինի իրացման կետերի բաշխիչ պոմպասյուների վրա պետք է մակնշված լինեն բենզինի մակնիշը, օկտանային թիվը` որոշված հետազոտական մեթոդով:

Դիզելային վառելիքների բաշխիչ պոմպասյուների վրա պետք է լինեն մակնշված դիզելային վառելիքի տեսակը (ավտոմոբիլային դիզելային վառելիք կամ դիզելագազատուրբինային վառելիք) և «ԱՄԱՌԱՅԻՆ» կամ «ՁՄԵՌԱՅԻՆ-0», «ՁՄԵՌԱՅԻՆ-1», «ՁՄԵՌԱՅԻՆ-2», «ՁՄԵՌԱՅԻՆ-3», «ՁՄԵՌԱՅԻՆ-4» (ավտոմոբիլային դիզելային վառելիքի համար) կամ «ՁՄԵՌԱՅԻՆ» (դիզելագազատուրբինային վառելիքի համար) մականշվածքը:

Եթե ավտոմոբիլային բենզինում (1-ին աղյուսակի 4-րդ կետ) և ավտոմոբիլային դիզելային վառելիքում (3-րդ աղյուսակի 4-րդ կետ) ծծմբի պարունակությունը չի գերազանցում 10 մգ/կգ-ից, ապա ավտոմոբիլային բենզինի և ավտոմոբիլային դիզելային վառելիքի պոմպասյուների վրա կարող են լրացուցիչ նշվել «Ծծումբ չի պարունակում» մականշվածքը

(16-րդ կետը խմբ. 16.06.05 N 894-Ն, 19.10.06 N 1583-Ն)

17. Վառելիքների պահեստարանների, ավտոլցակայանների և լցման կետերի վրա պետք է մակնշված լինեն 13-րդ կետով սահմանված տվյալները` բացառությամբ «գ» ենթակետի:

18. Վառելիքների արտադրական շինություններում, պահեստարաններում, իրացման կետերում պետք է փակցված լինեն վառելիքների հետ վարվելու ժամանակ անվտանգության պահանջների պահպանման վերաբերյալ համապատասխան հրահանգներ, որոնք պետք է բովանդակեն որոշակի վառելիքների ստանդարտներով սահմանված համապատասխան ցուցումներ:

 

Վառելիքների փաթեթավորմանը, փոխադրմանը ԵՎ պահմանը ներկայացվող պահանջները

 

19. Ավտոմոբիլային բենզինի պահման համար պետք է օգտագործվեն հետևյալ տարաները`

ա) նավթի, նավթամթերքի և հեղուկ գազի ստորգետնյա պահեստարաններ` ըստ ՍՆիՊ 2.11.04-85 «Նավթի, նավթամթերքի և հեղուկ գազի ստորգետնյա պահեստարաններ».

բ) հորիզոնական, ցածր ճնշման մետաղական անշարժ և շարժական պահոցներ.

գ) հորիզոնական և գլանային, բարձր ճնշման մետաղական անշարժ և շարժական պահոցներ.

դ) ուղղաձիգ` կամրջակով, սահուն կափարիչով, գազային եզրակապով մետաղական անշարժ և շարժական պահոցներ:

20. Դիզելային վառելիքի պահման համար պետք է օգտագործվեն հետևյալ տարաները`

ա) 19-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված պահեստարանները և պահոցները.

բ) ուղղաձիգ` առանց կամրջակի, գազային եզրակապով և այլ մետաղական անշարժ ու շարժական պահոցները:

21. Վառելիքների պահեստարանները պետք է ունենան սահուն կափարիչներ կամ պոնտոններ, կամ գազային եզրակապեր` կախված պահեստարանների շահագործման պայմաններից:

22. Տարաները վառելիքներով լցնելուց առաջ անհրաժեշտ է դրանք զննել: Տարաները կեղտոտ լինելու դեպքում պետք է լվանալ նավթային լուծիչի հետ խառնած տաք ջրով կամ շոգեմաքրել` լրիվ հեռացնելով վառելիքների ու մեխանիկական խառնուկների նստվածքները, և չորացնել:

Վառելիքների մետաղական պահոցները, բացառությամբ վառելիքի երկարատև պահման համար նախատեսվածների, ենթակա են մաքրման` առնվազն 2 տարվա պարբերականությամբ:

23. Վառելիքների պահման համար նախատեսվող մետաղական պահոցների նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերում պետք է նախատեսել դրանց ներսի մակերեսների հակաքայքայիչ անհրաժեշտ պատվածքի վերաբերյալ պահանջը:

Հակաքայքայիչ պատվածքը պետք է դիմացկուն լինի վառելիքների ապրանքատարային ջրերի, գոլորշու (կամ տաք ջրի) ազդեցության նկատմամբ:

Վառելիքները պահոցներում պահելու ընթացքում չի թույլատրվում ապրանքատարային ջրերի նվազագույն մակարդակի բարձրացում, որի համար պետք է կիրառվեն ջրաքաշման համար նախատեսված սարքեր:

24. Վառելիքները փոխադրվում են հեղուկաթափման և լցման համապիտանի սարքով համալրված վագոն-ցիստեռններով և ավտոցիստեռններով:

Վառելիքները փոխադրվում են նաև վառելիքներ ինքնալցավորող փոխադրական միջոցներով և անշարժ ու շարժական խողովակաշարով:

Տարաների լցման մակարդակը պետք է լինի 95 տոկոսից ոչ ավելի ծավալով, եթե նման պահանջ սահմանված չէ կոնկրետ վառելիքի ստանդարտներով:

25. Վառելիքների սպառողական տարայի համար օգտագործում են մետաղական կանիստրներ: Վառելիքներով լցված տարաները փակում են հերմետիկ խցանափակման միջոցներով:

26. Վառելիքներով լցված տարաները պետք է փոխադրվեն երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բեռների փոխադրման համար սահմանված կանոններին համապատասխան:

27. Վառելիքներով լցված վագոն-ցիստեռնների և ավտոցիստեռնների ապրանքաուղեկից փաստաթղթերը պետք է բովանդակեն սույն տեխնիկական կանոնակարգի 13-րդ կետով սահմանված տվյալները և սույն տեխնիկական կանոնակարգի 8-րդ և 10-րդ կետերով սահմանված` լցված վառելիքի ցուցանիշները:

28. Վառելիքների պահման ժամկետը սահմանվում է արտադրողի կողմից և նշվում է կոնկրետ վառելիքի ստանդարտներում և ապրանքաուղեկից փաստաթղթերում:

 

Վառելիքների արտադրման, իրացման ԵՎ օգտագործման ժամանակ շրջակա միջավայրի պահպանության պահանջները

 

29. Վառելիքները քիչ վտանգավոր արտադրանք են և օրգանիզմի վրա ազդեցության աստիճանին համապատասխան` ըստ սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնում ներկայացված համապատասխան ստանդարտի` դասվում են վտանգավորության 4-րդ դասին:

30. Արտադրական շինությունների աշխատանքային գոտու օդում ավտոմոբիլային բենզինի ածխաջրածինների գոլորշիների սահմանային թույլատրելի խտությունը չպետք է գերազանցի 100 մգ/մ3 նորմը, իսկ դիզելային վառելիքինը` 300 մգ/մ3:

Մթնոլորտային օդում վառելիքների ածխաջրածինների գոլորշիների սահմանային թույլատրելի խտությունը չպետք է գերազանցի 5 մգ/մ3 նորմը:

31. Վառելիքները շուտ բռնկվող հեղուկներ են, որոնց հրդեհապայթյունավտանգավորության բնութագրերը և նորմերը ներկայացված են 4-րդ աղյուսակում.

 

Աղյուսակ 4

Ցուցանիշի անվանումը

Նորմը

ավտոմոբիլային
բենզինի

դիզելային
վառելիքի

Ինքնաբռնկման ջերմաստիճանը, oC 255-370 300-310
Բռնկման ջերմաստիճանի սահմանները, oC
ստորին

մինուս 27-ից
մինչև մինուս 39

62-ից
մինչև 69
վերին մինուս 8-ից
մինչև մինուս 27
105-ից
մինչև 119
Բոցի տարածման խտության սահմաններն ըստ
ծավալի, %
1 2-3
ստորին
վերին 6

 

V. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ գնահատման ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

(վերնագիրը փոփ. 02.04.15 N 356-Ն)

 

32. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին վառելիքների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է`

1) կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա 1 ընթացակարգը կամ Զ 1 ընթացակարգը.

2) դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը վառելիքների սպառողական և փոխադրական տարաների վրա և (կամ) փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` օգտագործվող գովազդային նյութերում:

(32-րդ կետը խմբ. 16.06.05 N 894-Ն, 02.04.15 N 356-Ն)

33. Սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով նավթամթերքի նմուշառումն իրականացնում է արտադրողի Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ` տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով` սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող նմուշառման ստանդարտին համապատասխան:

(33-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)

34. Համապատասխանության գնահատման ընթացակարգով նախատեսված փորձարկումները պետք է կատարվեն սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող մեթոդները նկարագրող ստանդարտներին համապատասխան:

(34-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)

35. Սերտիֆիկացում իրականացնող համապատասխանության գնահատման նշանակված մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատ տալու պայմանների պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության պայմանագիր, եթե համապատասխանության գնահատումն իրականացվել է Զ 1 համապատասխանության գնահատման ընթացակարգով:

(35-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)

36. Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը սահմանվում է`

1) համապատասխանության գնահատման Ա 1 ընթացակարգի դեպքում` 12 ամիս.

2) համապատասխանության գնահատման Զ 1 ընթացակարգի դեպքում`

ա. հայտարարագրի և սերտիֆիկատի գործողության ժամկետը սահմանվում է ավտոմոբիլային բենզինի համար` մեկ տարվանից ոչ ավելի, բայց 3 ամսվանից ոչ պակաս,

բ. դիզելային վառելիքի համար` 3 տարվանից ոչ ավելի, բայց 6 ամսվանից ոչ պակաս:

(36-րդ կետը փոփ. 16.06.05 N 894-Ն, խմբ. 02.04.15 N 356-Ն)

37. Սերտիֆիկացված վառելիքների համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում` առնվազն տարեկան մեկ անգամ` սույն տեխնիկական կանոնակարգի 35-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետներում:

(37-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)

38. Համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինն իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու:

Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը դրա մասին տեղեկացնում է արտադրողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին:

(38-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)

 

VI. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

39. Վառելիքների չափումների միասնականությունը պետք է ապահովվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

VII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

40. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին վառելիքների համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

VIII. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

Աղյուսակ 5

Ստանդարտի նշագիրը

Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի անվանումը

1

2

ՀՍՏ ԵՆ
237
Հեղուկ նավթամթերք. Կարբյուրատորային վառելիք. Կապարի ցածր
կոնցենտրացիաների որոշում ատոմաաբսորբման սպեկտրաչափական
մեթոդով
ԳՕՍՏ
12.1.007
Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Վնասակար նյութեր. Դասակարգում և անվտանգության ընդհանուր պահանջներ
ԳՕՍՏ 33 
(ԻՍՕ 3104)
Նավթամթերք` թափանցիկ և ոչ թափանցիկ. Կինեմատիկական մածուցիկության և դինամիկական մածուցիկության որոշման մեթոդ
ԳՕՍՏ
511
Վառելիք շարժիչների համար. Օկտանային թվի որոշման շարժիչային մեթոդ
(տողը հանվել է 16.06.05 N 894-Ն)
ԳՕՍՏ 1756
(ԻՍՕ 3007)
Նավթամթերք. Հագեցած գոլորշիների ճնշման որոշում

ԳՕՍՏ 2177
(ԻՍՕ 3405)

Նավթամթերք. Ֆրակցիոն կազմի որոշման մեթոդ
ԳՕՍՏ 2477 Նավթ և նավթամթերք. Ջրի պարունակության որոշման մեթոդ
ԳՕՍՏ 2517 Նավթ և նավթամթերք. Նմուշառման մեթոդներ
ԳՕՍՏ 3122 Վառելիք դիզելային. Ցետանային թվի որոշման մեթոդ
ԳՕՍՏ 3900 Նավթ և նավթամթերք. Խտության որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 5066
(ԻՍՕ 3013)
Վառելիք շարժիչային. Պղտորման ջերմաստիճանի, բյուրեղացման սկզբի և բյուրեղացման որոշման մեթոդներ
(տողը հանվել է 16.06.05 N 894-Ն)
ԳՕՍՏ 6356 Նավթամթերք. Փակ հալքանոթում բոցավառման ջերմաստիճանի որոշման մեթոդ
ԳՕՍՏ 8226 Վառելիք շարժիչների համար. Օկտանային թվի որոշման հետազոտական մեթոդ
ԳՕՍՏ 14192 Մակնշում բեռների
ԳՕՍՏ 19121 Նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում լամպի մեջ վառելու մեթոդով
ԳՕՍՏ 19433 Բեռներ վտանգավոր. Դասակարգում և մակնշում

ԳՕՍՏ 19932
(ԻՍՕ 6615)

Նավթամթերք. Կոքսելիության որոշում Կոնրադսոնի մեթոդով
ԳՕՍՏ 28828 Բենզիններ. Կապարի որոշման մեթոդ
ԳՕՍՏ Ռ
51069
Նավթ և նավթամթերք. Խտության, հարաբերական խտության և խտությունը աստիճաններով AP1 արեոմետրով որոշման մեթոդ
ԳՕՍՏ Ռ
51930
Բենզին ավտոմոբիլային և ավիացիոն. Բենզոլի որոշում  ինֆրակարմիր-սպեկտրադիտարկման մեթոդով
ԳՕՍՏ Ռ
51941
Բենզիններ. Արոմատիկ ածխաջրածինների որոշման գազաքրոմատագրաֆիկական մեթոդ
ՀՍՏ ԻՍՕ 4264 Նավթամթերք. Միջին նավթաթորվածքներում ցետանային ցուցիչի որոշում չորս փոփոխականով հավասարման միջոցով
ՀՍՏ ԵՆ 12916 Նավթամթերք. Միջին թորվածքներում արոմատիկ ածխաջրածինների
տեսակների որոշում. Բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման
մեթոդ` բեկման ցուցչի որոշմամբ
ԳՕՍՏ 17323 Վառելիքների շարժիչների համար. Մերկապատանային և ծծմբաջրածնային ծծմբի որոշան պոտենցոմետրիկ տիտրման մեթոդ
ԳՕՍՏ 29040 Բենզիններ. Բենզոլի և արոմատիկ ածխաջրածինների գումարային պարունակության որոշման մեթոդ
ՀՍՏ ԵՆ 13132 Հեղուկ նավթամթերք. Ոչ էթիլացված բենզին. Թթվածին պարունակող
օրգանական միացությունների և օրգանապես կապված թթվածնի
ընդհանուր պարունակության որոշման գազային քրոմատագրման
մեթոդ աշտարակների փոխանակմամբ
ՀՍՏ ԻՍՕ 20847 Նավթամթերք. Ավտոմոբիլային վառելիքների մեջ ծծմբի
պարունակության որոշում. Էներգիական դիսպերսիայով
ռենտգենյան ֆլուորեսցենտային սպեկտրաչափում
ՀՍՏ ԻՍՕ 20884 Նավթամթերք. Ավտոմոբիլային վառելիքների մեջ ծծմբի
պարունակության որոշում. Ալիքային դիսպերսիայով
ռենտգենյան ֆլուորեսցենտային սպեկտրաչափում


(աղյուսակը փոփ., լրաց. 16.06.05 N 894-Ն, խմբ., լրաց. 19.10.06 N 1583-Ն)

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 16.06.05 N 894-Ն, 19.10.06 N 1583-Ն, փոփ. 25.04.13 N 438-Ն, փոփ., խմբ. 02.04.15 N 356-Ն)

 


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան