Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-1021
Տիպ
Հրամանագիր
Тип
Исходный акт (05.02.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.02.05/6(181) Հոդ.80
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
16.01.2002
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
16.01.2002
Дата вступления в силу
05.02.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Ուժը կորցրած ճանաչել՝

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի հունիսի 3-ի «Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի մասին» ՆՀ-57 հրամանագիրը,

բ) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի մասին» ՆՀ-628 հրամանագիրը,

գ) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի հուլիսի 7-ի ՆՀ-628 հրամանագրում լրացում կատարելու մասին» ՆՀ-754 հրամանագիրը,

դ) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի մասին» ՆՀ-628 հրամանագրում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՆՀ-823 հրամանագիրը։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
16 հունվարի 2002 թ.
ՆՀ-1021