Գլխավոր տեղեկություն
Номер
N 614-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.12.2015-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.06.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.06.2015
Дата вступления в силу
11.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հունիսի 2015 թվականի N 614-Ա

 

ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) ստանդարտների մշակման ծառայությունների 2015 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) ստանդարտացման 2015 թվականի աշխատանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 10

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2015 թվականի

հունիսի 4-ի N 614-Ա որոշման

 

2 0 1 5   Թ Վ Ա Կ Ա Ն Ի    Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և միջազգային շուկաներին ինտեգրման գործընթացում կարևոր է միասնական ներդաշնակ ստանդարտների առկայությունը: Միասնական ներդաշնակ ստանդարտները ոչ միայն խթանում են միջազգային առևտուրը, այլև նպաստում են համաշխարհային լավագույն փորձի ու գիտելիքի տարածմանը, տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, էներգախնայողությանը, շրջակա միջավայրի պահպանությանը, գործարարության զարգացմանը, մարդկանց կյանքի ու առողջության անվտանգության ապահովմանը և այլն:

2. Ստանդարտների մշակման ծառայությունների 2015 թվականի ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսվում է մշակել միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ այնպիսի ազգային ստանդարտներ, որոնք կնպաստեն Հայաստանի Հանրապետության տնտեսության տեխնոլոգիական բազայի արդիականացմանն ու նորարարական ենթակառուցվածքի զարգացմանը, ինչպես նաև առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանը և արտահանման ծավալների խթանմանը միջազգային շուկաներում ու Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում:

3. Ծրագրի նախագծի մշակման համար հիմք են ծառայել միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ազգային ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ միջազգային ու Հայաստանի Հանրապետության մի շարք իրավական ակտերի և Առևտրի համաշխարհային կազմակերպության առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման համաձայնագրի պահանջները:

4. Ծրագրի նախագիծը նախապատրաստվել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների առաջարկությունների հիման վրա:

5. «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` ինստիտուտ) ամբողջությամբ կատարել է ստանդարտների մշակման աշխատանքները` նախատեսված Հայաստանի Հանրապետության ստանդարտացման 2014 թվականի ծրագրով (Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 4-ի N 576-Ա որոշում):

6. Մասնավորապես, համաձայն 2014 թվականի ծրագրի, նախորդ տարվա ընթացքում մշակվել է միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ 69 ազգային ստանդարտ, որոնք ընդունվել են Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից:

7. 2014 թվականին ազգային ստանդարտներ են մշակվել տնտեսության հետևյալ գերակայող ոլորտներում՝ ռազմաարդյունաբերություն, զբոսաշրջություն, գազամատակարարում, շինարարություն և շինանյութերի արտադրություն, բնապահպանություն, հանրային տրանսպորտի, սննդամթերքի և գյուղատնտեսական մթերքի արտադրություն, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանություն։

8. Ինստիտուտը 2014 թվականին աշխատանքներ է իրականացրել միջազգային ստանդարտացման ոլորտում: Մասնավորապես, կազմակերպվել են միջազգային ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկության աշխատանքներ, որի ընթացքում 167 միջազգային ստանդարտների նախագծեր անցել են փորձաքննություն և համաձայնեցվել Հայաստանի Հանրապետությունում բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ։

9. Միջպետական համագործակցության շրջանակներում կատարվել է շուրջ 1422 միջպետական ստանդարտների (ԳՕՍՏ) էլեկտրոնային քվեարկություն, և Ստանդարտների ազգային ֆոնդը համալրվել է 887 միջազգային (ԻՍՕ), 1290 եվրոպական (ԵՆ), 1855 միջպետական (ԳՕՍՏ), 1519 Ռուսաստանի Դաշնության (ԳՕՍՏ Ռ), 68 Հայաստանի Հանրապետության նոր ստանդարտներով (այսուհետ՝ ՀՍՏ)։

10. 2014 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության գործատուների և մասնագետների համար սպառիչ տեղեկատվություն ապահովելու նպատակով հրատարակվել է 3 տեղեկատու՝ «Ստանդարտներ և տեխնիկական պայմաններ», և Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների համար պատրաստվել է 11 տեղեկատվական թերթիկ՝ Ստանդարտների ազգային ֆոնդում համալրված բոլոր ստանդարտների վերաբերյալ, որոնք տրամադրվել են ինստիտուտի բոլոր բաժանորդներին։

11. 2014 թվականին ինստիտուտի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումը կազմել է 14059.6 հազ. դրամ, այդ թվում՝ ազգային ստանդարտների մշակման աշխատանքների ֆինանսավորումը՝ 8560.4 հազ. դրամ։ 2014 թվականին մշակվել և գործողության մեջ է դրվել 68 ազգային ստանդարտ, Ստանդարտների ազգային ֆոնդից սպասարկվել են շուրջ 11200 այցելու և 33 բաժանորդ կազմակերպություն։

12. Միջազգային, եվրոպական և միջպետական ստանդարտացման աշխատանքների գծով ֆինանսավորումը 2014 թվականին կազմել է 1887.1 հազ. դրամ։

13. Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքների գծով ֆինանսավորումը 2014 թվականին կազմել է 3612.1 հազ. դրամ։

 

I. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

14. Ծրագրի մշակման համար հիմք են ծառայել`

1) «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-21-Ն օրենքը.

2) «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-19-Ն օրենքը.

3) «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-20-Ն օրենքը.

4) Առևտրի համաշխարհային կազմակերպության առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման համաձայնագրի պահանջները՝ միջազգային և եվրոպական ստանդարտներին ազգային ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի N 1255-Ա որոշումը.

6) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հունիսի 26-ի N ՆԿ-97-Ն կարգադրությունը.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1693-Ն որոշումը.

8) «Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-130-Ն օրենքը.

9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի նիստի N 50 արձանագրության 14-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշումը.

10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի նիստի N 51 արձանագրության 17-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշումը.

11) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1522-Ն որոշումը.

12) «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 1992 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-43-Ն օրենքը.

13) Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգիրքը.

14) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 350-Ն որոշումը.

15) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և ստանդարտացման 24 տեխնիկական հանձնաժողովների կողմից ներկայացված առաջարկությունները.

16) միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ստանդարտացման աշխատանքների արդյունքները:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

15. Ծրագրի նպատակներն են`

1) միջազգային լավագույն փորձի և գիտելիքների տարածմանը նպաստելը.

2) միջազգային և եվրոպական ստանդարտներին ազգային ստանդարտների ներդաշնակեցման միջոցով տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների, նորամուծությունների և լավագույն փորձի ներդրմանը նպաստելը.

3) սպառողական շուկայում արտադրանքի անվտանգության ապահովմանը նպաստելը.

4) հայրենական արտադրանքի որակի և մրցունակության բարձրացման խթանումը.

5) տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման ապահովումը.

6) առևտրում առկա տեխնիկական խոչընդոտները վերացնելը.

7) սպառողների շահերի պաշտպանությունը և սպառողական իրազեկության բարձրացումն ապահովելը՝ տեխնիկական կանոնակարգման ենթակա ոլորտներում.

8) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման ապահովումը.

9) Հայաստանի Հանրապետության օրենսդիր և պետական կառավարման մարմիններին ու կազմակերպություններին լավագույն փորձի ու գիտելիքի վրա հիմնված նորմատիվ տեխնիկական բազայով ապահովելը՝ որոշումների ընդունման գործընթացին աջակցելու և Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման նպատակով կիրառելու համար:

16. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`

1) ազգային ստանդարտների մշակումը և կիրառումը.

ա. ռազմաարդյունաբերության համակարգում աշխատանքների կարգավորումը և բարելավումը.

բ. շենքերի էներգաարդյունավետության բարելավումը և էներգախնայողության ապահովումը.

գ. տեղեկատվական անվտանգության ապահովումը.

դ. շինարարական նյութերի ու արտադրանքի որակի և անվտանգության ապահովումը.

ե. սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրության ոլորտում գործարարների համար բարենպաստ պայմանների ստեղծումը՝ արտահանման ծավալներն ավելացնելու համար, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման ապահովումը.

զ. բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը.

է. օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների արտաքին տեսքի բարելավումը.

2) միջազգային ստանդարտներին ազգային ստանդարտների ներդաշնակեցման մակարդակի բարձրացման խթանումը.

ա. նորարարական տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանի Հանրապետության տնտեսությունում.

բ. հայրենական արտադրանքի մրցունակության և շահութաբերության բարձրացումը.

գ. չհիմնավորված տեխնիկական խոչընդոտների վերացումը՝ ապահովելով ազատ առևտուրը.

3) ստանդարտացման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունը. ստանդարտացման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունն ու աշխատանքների կազմակերպման ծրագիրը հնարավորություն են տալիս մասնակցելու Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ), Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) և ԱՊՀ ստանդարտացման միջպետական խորհրդի ու դրանց ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների աշխատանքներին, կիրառելու այդ կազմակերպությունների կողմից ընդունված ստանդարտները, ներկայացնելու նրանց կողմից մշակված ստանդարտների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության շահագրգիռ մարմինների և ինստիտուտի առաջարկությունները` դրանով նպաստելով հայրենական արտադրողների կողմից արտադրված ապրանքների ու մատուցված ծառայությունների արտահանմանը՝ ինչպես միջազգային, այնպես էլ՝ տարածաշրջանային (Եվրամիության և ԱՊՀ երկրներ) շուկաներ: Բացի դրանից, հանդիսանալով միջազգային ստանդարտացման նշված կազմակերպությունների անդամ, ինստիտուտը պարտավոր է մասնակցել այդ կազմակերպությունների աշխատանքին և հրավիրվող խորհրդակցություններին ու տարեկան վեհաժողովներին: Այդպիսի մասնակցությունը բարձրացնում է Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային ասպարեզում և ամեն անգամ թույլ է տալիս հիմք դնել տարբեր շահագրգիռ կազմակերպությունների հետ նոր շահավետ համագործակցության.

4) Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքների բարելավումը.

ա. Ստանդարտների ազգային ֆոնդի համալրման ու վարման աշխատանքներ, որոնք ըստ ծրագրի հնարավորություն են տալիս Հայաստանի Հանրապետությանն ունենալու ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ՝ միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ․

բ. 2015 թվականին իրականացվելու են Ստանդարտների ազգային ֆոնդի համալրման միջոցառումներ, որոնց արդյունքում ազգային ֆոնդը համալրվելու է շուրջ 1100 միջազգային (ԻՍՕ), 1300 եվրոպական (ԵՆ) և 1450 միջպետական (ԳՕՍՏ) նոր ստանդարտներով: Այդ նոր ստանդարտները ծառայում են որպես տեղեկատվական ռեսուրս՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և շահագրգիռ անձանց համար` տնտեսության տարբեր ճյուղերում անհրաժեշտ և պահանջված գիտելիքների, տեխնոլոգիաների, կառավարման լավագույն փորձի, խորհրդատվության և ուղեցույցների կիրառման նպատակով:

 

III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

17. Ծրագրի շրջանակներում աշխատանքներն իրականացվելու են՝ համաձայն հետևյալ սկզբունքների՝

1) ազգային ստանդարտների մշակման, ընդունման և կամավոր կիրառման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի կամավոր ու հավասար մասնակցության իրավունքի պահպանում.

2) շահագրգիռ կողմերի փոխհամաձայնության վրա հիմնված ազգային ստանդարտների մշակում և ընդունում.

3) ստանդարտացման գործընթացի բոլոր փուլերում աշխատանքների թափանցիկություն և պատշաճ մակարդակով հանրային իրազեկում.

4) ստանդարտացման գործընթացում շահագրգիռ կողմերի համընդհանուր շահերի նկատմամբ որևէ անձնական շահի գերիշխման կանխարգելում.

5) ազգային ստանդարտների համապատասխանություն միմյանց և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.

6) գիտության և տեխնոլոգիայի համաշխարհային նորարարական, առաջադիմական նվաճումների միջազգային (այդ թվում` եվրոպական) ստանդարտացման կանոնների ու արդյունքների կիրառում.

7) միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում` հաշվի առնելով աշխարհագրական, կլիմայական և հիմնարար տեխնոլոգիական բնույթի տարբերությունների առկայությունը.

8) գործողության մեջ դրված ազգային ստանդարտների և դրանց փոփոխությունների պատշաճ ծանուցում բոլոր շահագրգիռ կողմերին.

9) ստանդարտացման աշխատանքների իրականացում՝ տեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի միջոցով:

 

IV. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

18. Ստանդարտացման աշխատանքների ուղղությունները՝

1) ստանդարտների մշակման ծառայությունների ծրագիրը ձևավորվել է ստանդարտացման ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ու ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների առաջարկությունների հիման վրա, ինչպես նաև այն մեծապես հիմնված է Հայաստանի Հանրապետության տնտեսական գերակայությունների, Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականությամբ սահմանված ծրագրերի իրականացման և միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորություններից բխող պահանջների վրա.

2) ծրագրով նախատեսվում է ազգային ստանդարտների նախագծերը մշակել տնտեսության և արդյունաբերության հետևյալ ոլորտների համար`

ա. ռազմաարդյունաբերություն. ոլորտի իրավական դաշտի կատարելագործման նպատակով ծրագրով նախատեսված է մշակել ռազմաարդյունաբերության ոլորտի ստանդարտներ, որոնցով կսահմանվեն փաստաթղթերի մշակմանն ու ձևավորմանը ներկայացվող պահանջներ, ռազմական նշանակություն ունեցող ապարատներին և սարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջներ, ստուգման ու փորձարկման մեթոդներ, տնտեսագիտական պահանջներ և այլն: Նշված ազգային ստանդարտների մշակման համար հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի «Ռազմաարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ տեխնիկական ակտերի մշակման ծրագիրը հաստատելու մասին» N 1255-Ա որոշումը,

բ. տեղեկատվական տեխնոլոգիաներ. անվտանգության ոլորտում նախատեսվում է արդի միջազգային ստանդարտներին համապատասխան սահմանել տերմինները և սահմանումները, ընդհանուր պահանջները, ինչպես նաև կարգավորել տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը,

գ. էներգախնայողություն և էներգաարդյունավետություն. ոլորտում նախատեսվում է մշակել շենքերի բաղկացուցիչ մասերի և շենքերի տարրերի համար ջերմանցիկության, շենքերում ջեռուցման համակարգի արդյունավետության հաշվարկման մեթոդներ` միջազգային պահանջներին ներդաշնակ,

դ. շինարարություն և շինանյութերի արտադրություն. քաղաքաշինության բնագավառում շինանյութերի արտադրության որակը և մրցունակությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է արդիականացնել գործող ստանդարտները, ինչպես նաև ներդնել նոր ստանդարտներ: Շինանյութերի արտադրությունում միջազգային ու եվրոպական նորմերին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակումը կխթանի հայրենական արտադրությունը և արտահանումը միջազգային շուկա, կնպաստի շինարարական արտադրանքների պատրաստման ինովացիոն տեխնոլոգիաների զարգացմանը և շինանյութերի արտադրության որակի ու անվտանգության բարձրացմանը: Ծրագրով նախատեսվում է մշակել շինարարական նյութերի և արտադրանքների ջերմախնայողության բնութագրերի, ինչպես նաև բնական քարե արտադրատեսակների վերաբերյալ ազգային ստանդարտներ՝ եվրոպական նորմերին և միջազգային պահանջներին ներդաշնակ.

ե. բնապահպանություն. ոլորտում ծրագրով նախատեսվում է մշակել միջազգային ստանդարտներին (ԻՍՕ) ներդաշնակ ազգային ստանդարտներ, որոնցով կկարգավորվեն հոսող ջրերում բենթոսային անողնաշարավորների հետազոտման աշխատանքները,

զ. առողջապահություն. ոլորտում նախատեսվում է ստանդարտների մշակման միջոցով կարգավորել բժշկական արտադրանքի կենսաբանական ազդեցության գնահատման հետազոտական աշխատանքները, ինչպես նաև արդիականացնել ջրի որակի գնահատման փորձարկման մեթոդները,

է. սննդամթերքի և գյուղատնտեսական մթերքի արտադրություն. ոլորտում ծրագրով նախատեսված է ազգային ստանդարտների մշակում, որոնց հիմնական նպատակն է ապահովել սննդամթերքի և գյուղատնտեսական ապրանքների անվտանգությունն ու որակը: Մասնավորապես, նախատեսվում է մշակել սննդամթերքի արտադրությունում օգտագործվող սննդային հավելումների, կաթնամթերքի և լուծվող սուրճի փորձարկման արդիականացված մեթոդների, ինչպես նաև հայկական կոնյակի զգայորոշման ցուցանիշները որոշող փորձարկման մեթոդի ստանդարտներ.

ը. հատուկ նշականության տրանսպորտային միջոցներ. ոլորտում նախատեսվում է վերանայել Հայաստանի Հանրապետությունում գործող ՀՍՏ 185-2006 «Օպերատիվ ծառայությունների ավտոմեքենաներ, ավտոբուսներ և մոտոցիկլետներ գունագծապատկերներ, ճանաչման նշաններ, մակագրություններ, լուսային և ձայնային հատուկ ազդանշաններ. Ընդհանուր պահանջներ» ազգային ստանդարտը` հաշվի առնելով մի շարք պետական կառավարման մարմինների առաջարկությունները:

19. Միջազգային ու տարածաշրջանային ստանդարտացման համագործակցության ընդլայնում՝

1) ինստիտուտը 1997 թվականից Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) լիիրավ և 2007 թվականից Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) գործընկեր և 2008 թվականից` միացող անդամ է: Մասնակցում է Ստանդարտացման միջազգային կազմակերպության 66 տեխնիկական հանձնաժողովի և ենթահանձնաժողովների, քաղաքականությունը մշակող 3 հանձնաժողովի, Ստանդարտացման եվրոպական կոմիտեի 3 հանձնաժողովի աշխատանքներին: Միջազգային ու եվրոպական ստանդարտների նախագծերի քննարկման կարևորագույն փուլերում ինստիտուտի մասնակցությունն ակտիվացնելու նպատակով անհրաժեշտ է նշված հեղինակավոր կազմակերպությունների ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների մասնակցության ընդլայնում: Հաշվի առնելով երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղությունները` անհրաժեշտ է ակտիվացնել միջազգային ստանդարտացման աշխատանքները տնտեսության այդ ոլորտներն ընդգրկող տեխնիկական հանձնաժողովներում: Այս տեխնիկական հանձնաժողովներում աշխատանքների ակտիվացումը կնպաստի միջազգային և եվրոպական ստանդարտների նախագծերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ձևավորմանը, Հայաստանի Հանրապետությունում դրանց կիրառման անհրաժեշտության հիմնավորմանը: Միջազգային ու եվրոպական ստանդարտների ընդունման գործընթացում ստանդարտների քննարկման և ընդունման շղթան ամբողջական դարձնելու նկատառումով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել համանման տեխնիկական հանձնաժողովներ: Այս ստանդարտացման հանձնաժողովներում իրենց համաձայնությամբ կընդգրկվեն պետական կառավարման, գիտական ինստիտուտների, հասարակական կազմակերպությունների, արտադրական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կաշխատեն միջազգային ու եվրոպական ստանդարտների նախագծերի փորձաքննության և հանձնաժողովներում դրանց կիրառման հնարավորությունների գնահատման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում, կմշակվեն այդ ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտներ.

2) Հայաստանի Հանրապետությունը 2015 թվականի հունվարի 1-ից անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, իսկ ինստիտուտը ընդգրկվել է այդ կառույցի տարբեր աշխատանքային խմբերում՝ որպես ստանդարտացման ազգային մարմին։ Ելնելով նշվածից` նախատեսվում է ակտիվացնել Հայաստանի Հանրապետության մասնակցությունը միջպետական ստանդարտացման աշխատանքներին: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջանում ստանդարտացման ոլորտի մասնագետների մասնակցությունը ԱՊՀ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի ստանդարտացման գիտատեխնիկական հանձնաժողովի և ԵՏՄ տարբեր ենթահանձնաժողովների նիստերին: Համագործակցության սերտացման արդյունքում հնարավոր կլինի Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դնել և կիրառել Մաքսային միության շուրջ 34 տեխնիկական կանոնակարգերի պահանջներն ապահովող ստանդարտները:

20. Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքների կատարելագործում՝

1) ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման համար ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները՝

ա. ազգային ֆոնդի համալրման, հաշվառման ու վարման աշխատանքների կազմակերպում և իրականացում,

բ. ստանդարտների էլեկտրոնային տվյալների բազայի վարում՝ «Ստանդարտ» տեղեկատվական որոնման ավտոմատացված համակարգի միջոցով,

գ. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին և կազմակերպություններին ստանդարտների և տեղեկատվության տրամադրման աշխատանքների կազմակերպում,

դ. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ստանդարտների ամբողջ տեքստի տվյալների բազայի (էլեկտրոնային տարբերակի) ստեղծման, հաշվառման և պահման աշխատանքների կազմակերպում,

ե. ստանդարտների տվյալների հիմնապաշարից սպառողների (օգտագործողների) օգտվելու հնարավորության և համացանցի միջոցով ստանդարտների էլեկտրոնային վաճառքի մեխանիզմների ներդրում,

զ. Ստանդարտացման միջազգային կազմակերպության, Ստանդարտացման եվրոպական կոմիտեի և ԱՊՀ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի շրջանակներում գործող տեղեկատվական համակարգերի ինտեգրման աշխատանքների զարգացում (ստանդարտների էլեկտրոնային տարբերակների ստացում, շահագրգիռ կողմերի ապահովում, էլեկտրոնային քվեարկություն և այլն),

է. Առևտրի համաշխարհային կազմակերպության առևտրում տեխնիկական խոչընդոտների հարցման կետի աշխատանքների իրականացում՝ ըստ պահանջի:

 

V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

 21. Ինստիտուտին վերապահված ազգային ստանդարտների մշակման աշխատանքները ֆինանսավորվում են՝ համաձայն «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի:

 22. «Ստանդարտների մշակման ծառայություններ» 2015 թվականի ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի ֆինանսավորմամբ` 14300.0 հազ. դրամի չափով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

հունիսի 4-ի N 614-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

NN ը/կ

Մշակման ենթակա ստանդարտների և աշխատանքների անվանումները

Նպատակը

Պատասխանատու մարմինը

Արդյունքը

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման աղբյուրը

1

2

3

4

5

6

7

1.

Ազգային ստանդարտների մշակման աշխատանքներ

 

1.1.

Տեղեկատվական տեխնոլոգիաներ. Անվտանգության ապահովման մեխանիզմներ. Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր. Վերլուծություն և բառարան

ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 27000-2010 ստանդարտի վերանայում՝ ԻՍՕ 27000-2014 ստանդարտին ներդաշնակ

տեղեկատվական անվտանգության ապահովման տերմինների սահմանում՝ միջազգային պահանջներին ներդաշնակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.2.

Տեղեկատվական տեխնոլոգիաներ. Անվտանգության ապահովման մեխանիզմներ. Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր. Պահանջներ

ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 27001-2008 ստանդարտի վերանայում՝ ԻՍՕ 27001-2013 ստանդարտին ներդաշնակ

տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի կարգավորում՝ միջազգային պահանջների սահմանման միջոցով

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.3.

Տակտիկատեխնիկական (տեխնիկական) առաջադրանք` գիտահետազոտական աշխատանքների կատարման կարգը

ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում

ռազմական արտադրանքի մշակման (նախագծման) աշխատանքների կարգավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.4.

Գիտահետազոտական աշխատանքների կատարման կարգը

ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում

ռազմական արտադրանքի մշակման (նախագծման) աշխատանքների կարգավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.5.

Ռազմական նշանակության արտադրատեսակների համար անհրաժեշտ նյութերի մշակման և արտադրությունում ներդրման կարգը

ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում

ռազմական արտադրանքի մշակման (նախագծման) և արտադրության կազմակերպման աշխատանքների կարգավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.6.

Տակտիկատեխնիկական (տեխնիկական) առաջադրանք` փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարման կարգը

ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում

ռազմական արտադրանքի մշակման (նախագծման) աշխատանքների կարգավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.7.

Նմուշների ստեղծման փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարման կարգը: Ընդհանուր դրույթներ

ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում

ռազմական արտադրանքի մշակման (նախագծման) աշխատանքների կարգավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.8.

Նմուշների բաղադրիչ մասերի ստեղծման փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարման կարգը

ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում

ռազմական արտադրանքի մշակման (նախագծման) աշխատանքների կարգավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.9.

Ռազմական տեխնիկայի մշակման և արդիականացման համար թույլատրվող արտադրանքների և նյութերի սահմանափակ ցուցակների մշակման, հաստատման և կիրառման կարգը

ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում

ռազմական արտադրանքի մշակման (նախագծման) աշխատանքների կարգավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.10.

Արտադրատեսակների փորձնական նմուշների փորձարկումներ

ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում

ռազմական արտադրանքի մշակման (նախագծման) և արտադրության կազմակերպման աշխատանքների կարգավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.11.

Արտադրատեսակների փորձնական նմուշների փորձարկումների ծրագրերի և մեթոդիկաների մշակման կարգը

ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում

ռազմական արտադրանքի մշակման (նախագծման) և արտադրության կազմակերպման աշխատանքների կարգավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.12.

Արտադրանքն արտադրությունում ներդնելը: Հիմնական դրույթներ

ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում

ռազմական արտադրանքի արտադրության կազմակերպման աշխատանքների կարգավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.13.

Հեղինակային ուղեկցում: Հիմնական դրույթներ

ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում

ռազմական արտադրանքի մշակման (նախագծման) և արտադրության կազմակերպման աշխատանքների կարգավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.14.

Երաշխիքային պարտավորություններ: Հիմնական դրույթներ

ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում

ռազմական արտադրանքի արտադրության կազմակերպման աշխատանքների կարգավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.15.

Սերիական արտադրանքի փորձարկման և ընդունման կարգը

ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում

ռազմական արտադրանքի արտադրության կազմակերպման աշխատանքների կարգավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.16.

Բյուլետենների բացթողման և դրանցով աշխատանքներ կատարելու կարգը

ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում

ռազմական արտադրանքի արտադրության համար փաստաթղթաշրջանառու-

թյան աշխատանքների կարգավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.17.

Ռեկլամացիաներ (վնասապահանջներ) ներկայացնելու և դրանք բավարարելու կարգը

ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում

ռազմական արտադրանքի արտադրության համար փաստաթղթաշրջանառու-

թյան աշխատանքների կարգավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.18.

Ծրագրի տեքստը.

Բովանդակությանը և ձևակերպմանը ներկայացվող պահանջներ

ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում

ռազմական արտադրանքի մշակման (նախագծման)

աշխատանքների կարգավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.19.

Ծրագրի նկարագրությունը

ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում

ռազմական արտադրանքի մշակման (նախագծման) աշխատանքների կարգավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.20.

Մշակման փուլերը և տեսակները

ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում

ռազմական արտադրանքի մշակման (նախագծման) աշխատանքների կարգավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.21.

Օպերատիվ ծառայությունների ավտոմոբիլներ, ավտոբուսներ և մոտոցիկլետներ. Գունագծապատկերներ, ճանաչման նշաններ, մակագրություններ, լուսային և ձայնային հատուկ ազդանշաններ. Ընդհանուր պահանջներ

ՀՍՏ 185-2006 ստանդարտի փոփոխության մշակում

ճանապարհային ոստիկանության տրանսպորտային միջոցների արտաքին մակերևույթների գույների և մակագրություն-

ների կարգավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.22.

Պատուհանների, դռների և փեղկերի ջերմային բնութագիր. Ջերմանցիկության հաշվարկ. Մաս 1. Ընդհանուր դրույթներ

Ազգային ստանդարտի մշակում՝ ԻՍՕ 10077-1:2006 ստանդարտին ներդաշնակ

ջերմանցիկության հաշվարկման միջազգային մեթոդի սահմանում՝ շինություններում էներգախնայողու-

թյան ապահովման և շենքերի էներգաարդյունա-

վետության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի կատարումն ապահովելու նպատակով

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.23.

Պատուհանների, դռների և փեղկերի ջերմային բնութագիր. Ջերմանցիկության հաշվարկ. Մաս 2. Թվային մեթոդը՝ փեղկերի համար

Ազգային ստանդարտի մշակում՝ ԻՍՕ 10077-2:2007 ստանդարտին ներդաշնակ

ջերմանցիկության հաշվարկման միջազգային մեթոդի սահմանում՝ շինություններում էներգախնայողու-

թյան ապահովման և շենքերի էներգաարդյունա-

վետության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի կատարումն ապահովելու նպատակով

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.24.

Ջեռուցման համակարգեր շենքերում. Համակարգի էներգապահանջարկի ու համակարգի արդյունավետության հաշվարկման մեթոդ.

Մաս 3-2. Կենցաղային տաք ջրի մատակարարման համակարգեր. Բաշխում

Ազգային ստանդարտի մշակում՝ ԵՆ 15316-3-2:2007 ստանդարտին ներդաշնակ

եվրոպական մեթոդի սահմանում՝ շինություններում էներգախնայողու-

թյան ապահովման և շենքերի էներգաարդյունա-

վետության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի կատարումն ապահովելու նպատակով

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.25.

Ջեռուցման համակարգեր շենքերում. Համակարգի էներգիայի պահանջարկի ու համակարգի արդյունավետության հաշվարկման մեթոդ.

Մաս 3-3. Կենցաղային տաք ջրի մատակարարման համակարգեր. Էներգիայի արտադրություն

Ազգային ստանդարտի մշակում՝ ԵՆ 15316-3-3:2007 ստանդարտին ներդաշնակ

եվրոպական մեթոդի սահմանում՝ շինություններում էներգախնայողու-

թյան ապահովման և շենքերի էներգաարդյունա-

վետության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի կատարումն ապահովելու նպատակով

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.26.

Ջերմամեկուսացում. Ֆիզիկական մեծություններ և նշանակություններ

Ազգային ստանդարտի մշակում՝ ԻՍՕ 7345-1987 ստանդարտին ներդաշնակ

ֆիզիկական մեծությունների և նշանակությունների սահմանում՝ շենքերի էներգաարդյունա-

վետության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի կատարումն ապահովելու նպատակով

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.27.

Շինարարական նյութերի և արտադրատեսակների ջրաջերմային բնութագրեր. Բարձր ջերմաստիճանում չորացման եղանակով խոնավության պարունակության որոշում

Ազգային ստանդարտի մշակում՝ ԻՍՕ 12570-2000 ստանդարտին ներդաշնակ

շինարարական նյութերի և արտադրանքների համար բարձր ջերմությամբ չորացումով խոնավության մեթոդի սահմանում՝

միջազգային պահանջներին ներդաշնակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.28.

Շինարարական նյութերի և արտադրատեսակների ջրաջերմային բնութագրեր. Հիդրոսկոպիկ կլանման հատկությունների որոշում

Ազգային ստանդարտի մշակում՝ ԻՍՕ 12571-2013 ստանդարտին ներդաշնակ

շինարարական նյութերի և արտադրանքների համար հիդրոջերմային կլանման հատկությունների որոշման մեթոդի սահմանում՝

միջազգային պահանջներին ներդաշնակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.29.

Ջերմամեկուսացում. Ջերմամեկուսիչ նյութեր և արտադրատեսակներ՝ շենքերի համար. Համապատասխանության հսկման համակարգ.

Մաս 1. Գործարանային արտադրության արտադրատեսակներ

Ազգային ստանդարտի մշակում՝ ԻՍՕ 12576-1-2001 ստանդարտին ներդաշնակ

գործարանային արտադրության ջերմամեկուսիչ նյութերի և արտադրատե-

սակների համապատասխանու-

թյան հսկման համակարգի ներդրում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.30.

Շենքերի օդափոխում. Առևտրային շենքերում օդափոխման և ներթափանցման պատճառով էներգակորուստներ

Ազգային ստանդարտի մշակում՝ ԵՆ 15241:2007 ստանդարտին ներդաշնակ

առևտրային շենքերում էներգակորուստ-

ների վերաբերյալ

եվրոպական պահանջների սահմանում

շինարարական արտադրանքի մրցունակության բարձրացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.31.

Փողոցների սալարկման համար բնական քարից սալեր. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

Ազգային ստանդարտի մշակում՝ ԵՆ 1341:2012 ստանդարտին ներդաշնակ

սալարկման համար բնական քարի վերաբերյալ եվրոպական պահանջների և փորձարկման մեթոդների սահմանում

շինարարական արտադրանքի մրցունակության բարձրացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.32.

Փողոցների սալարկման համար բնական քարից չորսվակասալեր. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

Ազգային ստանդարտի մշակում՝ ԵՆ 1342:2012 ստանդարտին ներդաշնակ

սալարկման համար բնական քարի վերաբերյալ եվրոպական պահանջների և փորձարկման մեթոդների սահմանում

շինարարական արտադրանքի մրցունակության բարձրացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.33.

Փողոցների սալարկման համար բնական քարի եզրաշերտի բլոկներ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

Ազգային ստանդարտի մշակում՝ ԵՆ 1343:2012 ստանդարտին ներդաշնակ

բնական քարի եզրաշերտի բլոկների վերաբերյալ եվրոպական պահանջների և փորձարկման մեթոդների սահմանում

շինարարական արտադրանքի մրցունակության բարձրացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.34.

Բնական քարե արտադրանքներ. Երեսպատման սալիկներ. Պահանջներ

Ազգային ստանդարտի մշակում՝ ԵՆ 1469:2004 ստանդարտին ներդաշնակ

սալարկման համար բնական քարի վերաբերյալ եվրոպական պահանջների սահմանում

շինարարական արտադրանքի մրցունակության բարձրացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.35.

Գետերի կենսաբանական դասակարգում. Մաս 1. Հոսող ջրերում բենթոսային մակրոանողնաշարավորների հետազոտություններից ստացված կենսաբանական որակի տվյալների մեկնաբանման ուղեցույց

Ազգային ստանդարտի մշակում՝ ԻՍՕ 8689-1:2000 ստանդարտին ներդաշնակ

հոսող ջրերում բենթոսային մակրոանողնա-

շարավորների հետազոտման աշխատանքների կարգավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.36.

Գետերի կենսաբանական դասակարգում. Մաս 2. Հոսող ջրերում բենթոսային մակրոանողնաշարավորների հետազոտություններից ստացված կենսաբանական որակի տվյալները ներկայացնելու ուղեցույց

Ազգային ստանդարտի մշակում՝ ԻՍՕ 8689-2:2000 ստանդարտին ներդաշնակ

հոսող ջրերում բենթոսային մակրոանողնա-

շարավորների հետազոտման աշխատանքների կարգավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.37.

Ջրի որակ. Թարմ ջրերում բենթոսային մակրոանողնաշարավորների նմուշառման մեթոդների և սարքերի ընտրության ուղեցույց

Ազգային ստանդարտի մշակում՝ ԻՍՕ 10870-2012 ստանդարտին ներդաշնակ

բենթոսային մակրոանողնա-

շարավորների համար նմուշառման աշխատանքների կարգավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.38.

Ջրի որակ. Պերմանգանատային օքսիդացման որոշում

Ազգային ստանդարտի մշակում՝ ԻՍՕ 11083-1994 ստանդարտին ներդաշնակ

փորձարկման մեթոդի արդիականացում՝ միջազգային պահանջներին ներդաշնակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.39.

Բժշկական արտադրանքի կենսաբանական ազդեցության գնահատում. Մաս 11. Ընդհանուր թունավոր ազդեցության հետազոտություններ

Ազգային ստանդարտի մշակում՝ ԻՍՕ 10993-11:2006 ստանդարտին ներդաշնակ

ընդհանուր թունավոր ազդեցության հետազոտություն-

ների կարգավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ առողջապա-

հության նախարարություն

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.40.

Բժշկական արտադրանքի կենսաբանական ազդեցության գնահատում. Մաս 20. Բժշկական արտադրանքի իմունատոքսիկության հետազոտության սկզբունքները և մեթոդները

Ազգային ստանդարտի մշակում՝ ԻՍՕ 10993-20:2006 ստանդարտին ներդաշնակ

թունավոր ազդեցության իմունոտոկսիկու-

թյան հետազոտությունների կարգավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ առողջապա-

հության նախարարություն

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.41.

Ջրի որակ. Խմելու ջրում ընդհանուր ալֆա- ակտիվության չափում. Հաստաշերտ աղբյուրի մեթոդ

Ազգային ստանդարտի մշակում՝ ԻՍՕ 18412:2005 ստանդարտին ներդաշնակ

փորձարկման մեթոդի արդիականացում՝ միջազգային պահանջներին ներդաշնակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.42.

Ջրի որակ. Բակտերիոֆագների հայտնաբերում և հաշվարկ. Մաս 2. Սոմատիկ կոլիֆագների հաշվարկ

Ազգային ստանդարտի մշակում՝ ԻՍՕ 10705-2:2000 ստանդարտին ներդաշնակ

փորձարկման մեթոդի արդիականացում՝ միջազգային պահանջներին ներդաշնակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.43.

Ջրի որակ. Բակտերիոֆագների հայտնաբերում և հաշվարկ. Մաս 3. Ջրում բակտերիոֆագերի կոնցենտրացիայի մեթոդի հավանականության ստուգում

Ազգային ստանդարտի մշակում՝ ԻՍՕ 10705-3:2003 ստանդարտին ներդաշնակ

փորձարկման մեթոդի արդիականացում՝ միջազգային պահանջներին ներդաշնակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.44.

Ջրի որակ: Legiօոella–ի հայտնաբերումը և հաշվարկը

Ազգային ստանդարտի մշակում՝ ԻՍՕ 11731:1998 ստանդարտին ներդաշնակ

փորձարկման մեթոդի արդիականացում՝ միջազգային պահանջներին ներդաշնակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.45.

Մթերք՝ կաթնաթթվային, «Նարինե». Ընդհանուր տեխնիկական պայմաններ

ՀՍՏ 173-98 ազգային ստանդարտի վերանայում

ֆիզիկաքիմիական, անվտանգության ցուցանիշների արդիականացում՝ հաշվի առնելով արտադրության փորձը և հետազոտական աշխատանքները

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.46.

Կարագ. Ճարպի բեկման ցուցիչի որոշում (Ստուգիչ մեթոդ)

Ազգային ստանդարտի մշակում՝ ԻՍՕ 1739:2006 (IDF 7: 2006) ստանդարտին ներդաշնակ

փորձարկման մեթոդի արդիականացում, արդյունքների հավաստիության և ճշգրտության բարձրացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.47.

Կարագ. Խոնավության, չոր յուղազերծ նյութերի և ճարպի որոշում. Մաս 1. Խոնավության որոշում (ստուգիչ մեթոդ)

Ազգային ստանդարտի մշակում՝ ԻՍՕ 3727-1:2001 (IDF 80-1: 2001) ստանդարտին ներդաշնակ

փորձարկման մեթոդի արդիականացում, արդյունքների հավաստիության և ճշգրտության բարձրացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.48.

Կարագ. Խոնավության, չոր յուղազերծ նյութերի և ճարպի որոշում. Մաս 2. Չոր յուղազերծ նյութերի որոշում (ստուգիչ մեթոդ)

Ազգային ստանդարտի մշակում՝ ԻՍՕ 3727-2:2001 (IDF 80-2: 2001) ստանդարտին ներդաշնակ

փորձարկման մեթոդի արդիականացում, արդյունքների հավաստիության և ճշգրտության բարձրացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.49.

Կարագ. Խոնավության, չոր յուղազերծ նյութերի և ճարպի

որոշում. Մաս 3. Ճարպի պարունակության որոշում (ստուգիչ մեթոդ)

Ազգային ստանդարտի մշակում՝ ԻՍՕ 3727-3:2003 (IDF 80-3: 2003) ստանդարտին ներդաշնակ

փորձարկման մեթոդի արդիականացում, արդյունքների հավաստիության և ճշգրտության բարձրացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.50.

Օրգանական սննդամթերքի արտադրման, մշակման, պիտակավորման և մակնշման ուղեցույց

Ազգային ստանդարտի մշակում՝ Կոդեքս Ալիմենտարիուսի CAC/GL 32-1999 ստանդարտին ներդաշնակ

Օրգանական սննդամթերքի արտադրման, պիտակավորման և մակնշման գործընթացի կարգավորում՝ շուկայում մեքենայություններից պաշտպանելու համար

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.51.

Կարագ. Աղի պարունակության որոշում. Պոտենցաչափական մեթոդ

Ազգային ստանդարտի մշակում՝ ԻՍՕ 15648:2004 (IDF 179: 2004) ստանդարտին ներդաշնակ

փորձարկման մեթոդի արդիականացում, արդյունքների հավաստիության և ճշգրտության բարձրացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.52.

Լուծվող սուրճ. Խոնավության պարունակության որոշում. Կարլ Ֆիշերի մեթոդ (Ստուգիչ մեթոդ)

Ազգային ստանդարտի մշակում՝ ԻՍՕ 20938:2008 ստանդարտին ներդաշնակ

փորձարկման մեթոդի արդիականացում, արդյունքների հավաստիության և ճշգրտության բարձրացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.53.

Կանաչ թեյ. Սահմանում և հիմնական պահանջներ

Ազգային ստանդարտի մշակում՝ ԻՍՕ 11287:2011 ստանդարտին ներդաշնակ

պահանջների սահմանում՝ միջազգային ստանդարտին ներդաշնակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.54.

Սև թեյ. Սահմանում և հիմնական պահանջներ

Ազգային ստանդարտի մշակում՝ ԻՍՕ 3720:2011 ստանդարտին ներդաշնակ

պահանջների սահմանում՝ միջազգային ստանդարտին ներդաշնակ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)
ստանդարտ 2015 թ. ընթացքում ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.55.

Բաստուրմա և սուջուխ. Տեխնիկական պայմաններ

Ազգային ստանդարտի մշակում

պահանջների սահմանում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.56.

Ջրի որակ. Բրոմիդների, քլորիդների, նիտրատների, ֆոսֆատների հետազոտությունը հեղուկային իոնափոխանակման քրոմատոգրաֆիկ մեթոդով

Ազգային ստանդարտի մշակում՝ ԻՍՕ 10304-1:2007 ստանդարտին ներդաշնակ

Փորձարկման մեթոդի արդիականացում միջազգային պահանջներին ներդաշնակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

2.

Միջպետական և միջազգային ստանդարտացման աշխատանքներ

 

2.1 .

Միջազգային, եվրոպական ու միջպետական ստանդարտացման աշխատանքների կազմակերպում

հայրենական արտադրանքի մրցունակության և որակի բարձրացում

Տեխնիկական խոչընդոտների նվազեցում միջազգային, եվրոպական, ԱՊՀ և Մաքսային միության երկրների շուկաներում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ստանդարտ-

ների նախագիծ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

2.2.

Միջազգային (ԻՍՕ), եվրոպական (ԵՆ) և միջպետական (ԳՕՍՏ) ստանդարտների նախագծերի փորձաքննություն

2.3.

Միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

քվեարկու-

թյան թերթիկ-

ներ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

2.4.

ԱՊՀ երկրների ստանդարտացման միջպետական խորհրդի, ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) և Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) աշխատանքների կազմակերպում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

ԱՊՀ ստանդար-

տացման միջպետա-

կան խորհրդի որոշում,

ԻՍՕ և ՍԵՆ վեհաժողով

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

3

Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ

 

3.1.

Ստանդարտների ազգային ֆոնդի վարում

Ստանդարտների ազգային ֆոնդի արդիականացում.

Պատշաճ և հավաստի տեղեկատվության տրամադրում ստանդարտացման բնագավառում ՀՀ կազմակերպու-

թյուններին և գործարարներին

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

Ստանդարտ-

ների ազգային ֆոնդի արդիականացում և վարում

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

3.1.1.

Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ֆոնդի համալրում և հաշվառում

3.1.2.

Ընդունված ազգային ստանդարտների գրանցում

3.1.3.

Հայաստանի Հանրապետությունում գործող ազգային ստանդարտների ֆոնդի վարում

3.2.

Տեղեկատվական սպասարկման աշխատանքների կազմակերպում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

տեղեկատվական սպա-

սարկում

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

3.2.1

Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների տեղեկատվական սպասարկում

3.2.2

«Ստանդարտ» տեղեկատվական-որոնման ավտոմատացման համակարգի ներդրում

3.2.3.

Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտների ամբողջ տեքստի տվյալների բազայի (էլեկտրոնային տարբերակների) ստեղծում, հաշվառում և պահում

3.2.4 .

ԱՀԿ անդամ երկրների տեղեկատվական (հարցման) կենտրոններին համապատասխան հարցումների տրամադրում

3.2.5 .

Ազգային ստանդարտների կատալոգի, եռամսյակային տեղեկատուի նախապատրաստում և հրատարակում

(հավելվածը խմբ., լրաց. 26.11.15 N 1397-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան