Գլխավոր տեղեկություն
Номер
N 1379-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.11.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.11.26/79(1168) Հոդ.1040
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.11.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.11.2015
Дата вступления в силу
27.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 2015 թվականի N 1379-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 25-րդ կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական պետական թատրոնի տանիքի մասնակի վերանորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2015 թվականին հատկացնել 7,000.0 հազ. դրամ` համաձայն N 3 հավելվածի:

3. Սահմանել, որ`

1) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված աշխատանքների գնումն իրականացվելու է բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 25-րդ կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերության համաձայն.

2) սույն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին իրականացվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական պետական թատրոնի տանիքի մասնակի վերանորոգման շինարարական աշխատանքների ձեռքբերման գործընթացում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատվիրատուի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, իսկ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների, ինչպես նաև տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման գործընթացում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատվիրատուի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. նոյեմբերի 26
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
նոյեմբերի 26-ի N 1379-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.21 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական
ցուցանիշներ

ֆինանսական
ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումները
1.5.3. Ներդրումներ պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող պետական սեփականություն հանդիսացող կազմակերպություններում

Ծրագրային դասիչը

Անվանումը
Ներդրումներ թատրոնների շենքերի կապիտալ վերանորոգման համար

Նկարագրությունը
«Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի տանիքի մասնակի վերանորոգման աշխատանքներ

1168

ԵՊ06

Քանակական

1. Կազմակերպությունների թիվը, որտեղ կատարվում են ներդրումները (միավոր)

1

X

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

X

6550.0

Ակտիվի ծառայության ժամկետը

Մշակված չէ

   

Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ)

6550.0

   

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարած ծախսերը (հազ. դրամ)

     

Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես`

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Հիմնանորոգումն անհրաժեշտ է, որպեսզի մշակութային ծառայությունների մատուցումն իրականացվի գործող չափորոշիչներին համապատասխան

Ծախսային արդյունավետության բարելավման վրա

Մշակված չէ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1168 Արվեստի պահպանման և զարգացման ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.21 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումները
1.5.3. Ներդրումներ պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող պետական սեփականություն հանդիսացող կազմակերպություններում

Ծրագրային դասիչը

Անվանումը
Ներդրումներ թատրոնների շենքերի կապիտալ վերանորոգման համար

Նկարագրությունը
«Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի տանիքի մասնակի վերանորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ և փորձաքննություն

1168

ԵՊ07

Քանակական

1. Կազմակերպությունների թիվը, որտեղ կատարվում են ներդրումները (միավոր)

1

X

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

X

450.0

Ակտիվի ծառայության ժամկետը

Մշակված չէ

   

Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ)

450.0

   

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարած ծախսերը (հազ. դրամ)

     

Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես`

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Հիմնանորոգումն անհրաժեշտ է, որպեսզի մշակութային ծառայությունների մատուցումն իրականացվի գործող չափորոշիչներին համապատասխան

Ծախսային արդյունավետության բարելավման վրա

Մշակված չէ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1168 Արվեստի պահպանման և զարգացման ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում

Աղյուսակ N 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

 

Բաժին 2

 

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը
(բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

ծրագիրը

միջոցառումը

ՀՀ 2015 թվականի պետական բյուջե
(հազ. դրամ)

1168

   

ԾՐԱԳԻՐԸ

 
     

Արվեստի պահպանման և զարգացման ծրագիր

6550.0

Ծրագրի նկարագրությունը

Թատերարվեստի, երաժշտարվեստի, պարարվեստի, կերպարվեստի, ժողարվեստի ոլորտի ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում

   

Այլ կառավարչական հիմնարկի կազմակերպություններում ներդրման պատվեր

 

ԵՊ06

 

Ներդրումներ թատրոնների շենքերի կապիտալ վերանորոգման համար

6550.0

Ակտիվի նկարագրությունը

«Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի տանիքի մասնակի վերանորոգման աշխատանքներ

Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը

«Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ

Ծրագիրը (ծրագրերը), որին (որոնց) առնչվում է ակտիվը

1168 Արվեստի պահպանման և զարգացման ծրագիր

   

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

1168

   

ԾՐԱԳԻՐԸ

 
     

Արվեստի պահպանման և զարգացման ծրագիր

450.0

Ծրագրի նկարագրությունը

Թատերարվեստի, երաժշտարվեստի, պարարվեստի, կերպարվեստի, ժողարվեստի ոլորտի ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում

   

Այլ կառավարչական հիմնարկի կազմակերպություններում ներդրման պատվեր

 

ԵՊ07

 

Ներդրումներ թատրոնների շենքերի կապիտալ վերանորոգման համար

450.0

Ակտիվի նկարագրությունը

«Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի տանիքի մասնակի վերանորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ և փորձաքննություն

Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը

«Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ

Ծրագիրը (ծրագրերը), որին (որոնց) առնչվում է ակտիվը

1168 Արվեստի պահպանման և զարգացման ծրագիր

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
նոյեմբերի 26-ի N 1379-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կոդը

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Միավորի գինը

Քանակը

Գումարը(հազ. դրամ)

ՀՀ մշակույթի նախարարություն

6,550.0

Բաժին N 11

Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

 

6,550.0

1. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

       

6,550.0

 

ՄԱՍ II. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

       

6,550.0

45611200

Մշակութային օբյեկտների հիմնանորոգում

ԲԸԱՀ

դրամ

6,549,981

1

6,550.0

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

450.0

Բաժին N 11

Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

 

450.0

1. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

       

450.0

 

ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

       

450.0

71241200/3

Նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում

ԲԸԱՀ

դրամ

279,720

1

279.7

71351540/5

տեխնիկական հսկողության ծառայություններ

ԲԸԱՀ

դրամ

131,000

1

131.0

98111140/10

հեղինակային հսկողության ծառայություններ

ԲԸԱՀ

դրամ

39,300

1

39.3

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
նոյեմբերի 26-ի N 1379-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները և օբյեկտների անվանումը

 

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ

 

7,000.0

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹՒ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

6,550.0

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

 

6,550.0

այդ թվում՝

   

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

6,550.0

այդ թվում՝

   

ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

6,550.0

Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

5113

6,550.0

այդ թվում՝

   

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական պետական թատրոնի տանիքի մասնակի վերանորոգման աշխատանքներ

5113

6,550.0

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

450.0

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

 

450.0

այդ թվում՝

   

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

450.0

այդ թվում՝

   

ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

170.3

Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

5113

170.3

այդ թվում՝

   

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական պետական թատրոնի տանիքի մասնակի վերանորոգման աշխատանքներ

5113

170.3

ԱՅԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

   

Նախագծահետազոտական ծախսեր

5134

279.7

այդ թվում՝

   

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական պետական թատրոնի տանիքի մասնակի վերանորոգման աշխատանքների նախագծման ծախսեր

5134

279.7

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան