Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2014 թվականի |
թիվ 11/22 |
քաղ. Երևան
Փաստաթղթաշրջանառությունը կրճատելու մասին
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան
ՈՐՈՇԵՑ՝
1. Ընդհանուր առմամբ համաձայնել փուլ առ փուլ հրաժարվել մաքսային հայտարարագրերը փոստային առաքանիներով առաքելուց և Մաքսային միության մաքսային տարածքից ապրանքների փաստացի արտահանման հաստատումն իրականացնել առավելապես էլեկտրոնային եղանակով:
2. Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին, Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին և Ռուսաստանի ԴՄԾ-ին՝
2.1 ապահովել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների տվյալների բազաներում ընդգրկված տեղեկությունների դիտանցման անցկացումը Մաքսային միության մաքսային տարածքից ապրանքների փաստացի արտահանումը հաստատելու մասին էլեկտրոնային ծանուցումների, ինչպես նաև Մաքսային միության մաքսային տարածքից ապրանքների փաստացի արտահանումը հաստատելու մասին առանց «հայցման տեխնոլոգիայի» օգտագործման ձևակերպված ծանուցումների, կամ սխալ տեղեկություններ պարունակող էլեկտրոնային ծանուցումների բացակայության դեպքեր հայտնաբերելու մասով.
2.2 իրականացնել կանոնավոր կերպով (յուրաքանչյուր ամիս) սույն որոշման 2.1 կետում նշված այդ տեղեկությունների փոխանակում՝ նշված դեպքերի նվազեցմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու նպատակով։
3. Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին՝ (ՄՀԿՎ, Վ.Ն. Օրլովսկի), Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին ( ՀՄՎ, Կ. Ու. Մաուբաև) և Ռուսաստանի ԴՄԾ-ին (ՄՁևՄՀԿԳՎ, Դ.Բ. Ժուկով)՝ մինչև 2014 թվականի օգոստոսի 20-ն ընկած ժամկետում փոխանակել անցակետերի ցանկերը (նշելով այդ կետերի անվանումները և ծածկագրերը), որտեղ կիրառվում է ավտոմատացված համակարգ, որը թույլ է տալիս հաստատել ապրանքների փաստացի արտահանումը Մաքսային միության մաքսային տարածքից, և անցկացնել դրանցում մաքսային հայտարարագրերը թղթային կրիչով առաքելուց հրաժարվելու փորձ 2014 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը՝ պահպանելով այդ առաքման եղանակը միայն եթե՝
3.1. մեկնման վայրում գտնվող մաքսային մարմինը չունի տվյալների կենտրոնական բազաներից՝ ձևակերպված մաքսային հայտարարագրերի վերաբերյալ, Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների տեղեկատվական համակարգ «հայցման տեխնոլոգիայի» օգտագործմամբ հայց ներկայացնելով, տեղեկություններ ստանալու հնարավորություն.
3.2. մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից ապրանքների փաստացի արտահանման վերաբերյալ էլեկտրոնային տեղեկությունների ճշգրտում է կատարվում.
3.3. մեկնման վայրում գտնվող՝ Բելառուսի կամ Ռուսաստանի մաքսային մարմին գրավոր տեսքով ներկայացվում է այն ապրանքների հայտարարագիրը, որոնց բացթողումն իրականացվել է Ղազախստանի մաքսային մարմնի կողմից:
4. Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին (ՄՀԿՎ, Վ.Ն. Օրլովսկի), Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին ( ՀՄՎ, Կ. Ու. Մաուբաև) և Ռուսաստանի ԴՄԾ-ին (ՄՁևՄՀԿԳՎ, Դ.Բ. Ժուկով)՝ զեկուցել փորձի արդյունքների մասին Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի տասներեքերորդ նիստի ժամանակ:
Նախագահ տեղակալ՝ |
Ա.Ֆ. Շպիլևսկի | |
Նախագահի տեղակալ՝ |
Գ. Կ. Ամրին | |
Ռուսաստանի Դաշնության ԴՄԾ-ի ղեկավարի առաջին տեղակալ, Միավորված կոլեգիայի անդամ՝
Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական: |
Վ. Մ. Մալինին |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|