Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 դեկտեմբերի 2012 թվականի |
թիվ 6/9 |
քաղ. Ալմաթի
«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատաՍխան փոխադրվող ապրանքների առաքման վերաբերյալ տեղեկությունների բացակայության կամ դրանք չառաքվելու վերաբերյալ տեղեկությունների ստացման դեպքում Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների գործողությունների կարգը հաստատելու մասին
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան
ՈՐՈՇԵՑ՝
1. Հաստատել «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների առաքման վերաբերյալ տեղեկությունների բացակայության կամ դրանք չառաքվելու վերաբերյալ տեղեկությունների ստացման դեպքում Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների գործողությունների կարգը (այսուհետ`Կարգ, կցվում է)։
2. Ուժը կորցրած ճանաչել «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների առաքման վերաբերյալ տեղեկությունների բացակայության կամ դրանք չառաքվելու վերաբերյալ տեղեկությունների ստացման դեպքում Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների գործողությունների կարգը, որը հաստատվել է Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության մաքսային ծառայությունների ղեկավարների կողմից 2011 թվականի սեպտեմբերի 21-ին։
3. Ռուսաստանի ԴՄԾ-ին (ՄՁևՄՀԿԳՎ, Վ. Վ. Իվին), Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին (ՄՀԿՎ, Վ.Ն. Օրլովսկի) և Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին (ՄՀԿՎ, Ա.Ն. Վոլկով)՝ ապահովել Կարգի կիրառումը իրենց ենթակայության ներքո գտնվող մաքսային մարմինների կողմից։
4. Ռուսաստանի ԴՄԾ-ին, Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին և Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ–ին՝ ապահովել մաքսային մարմինների տեղեկացումը Կարգի մասին՝ հաշվի առնելով, որ այն պարունակում է սահմանափակ տարածման տեղեկություններ։
Նախագահ՝ |
Ա. Յու. Բելյանինով | |
Նախագահի տեղակալ՝ |
Մ. Տ. Յեսենբաև | |
Բելառուսի Հանրապետության |
Ս. Վ. Բորիսյուկ |
Հավելված Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի թիվ 6/9 որոշման |
ԿԱՐԳ
«ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՔՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴՐԱՆՔ ՉԱՌԱՔՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների առաքման վերաբերյալ տեղեկությունների բացակայության կամ դրանք չառաքվելու վերաբերյալ տեղեկությունների ստացման դեպքում Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների գործողությունների կարգը (այսուհետ՝ Կարգ) մշակվել է Մաքսային միության մաքսային օրենսգրքի դրույթների հիման վրա՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով փոխադրվող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողություն անցկացնելիս Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների համաձայնեցված գործողությունների ապահովման, ապրանքները, այդ թվում՝ ապրանքների մի մասը չառաքելու փաստերին ժամանակին արձագանքելու, ինչպես նաև վարչական իրավախախտումների (այսուհետ՝ ՎԻ) և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների՝ հանցագործությունների հայտնաբերմանը և կանխարգելմանն ուղղված գործունեության կատարելագործման նպատակով։
2. Կարգում օգտագործված են հետևյալ հասկացությունները և հապավումները՝
ա) մաքսային մարմին՝ Մաքսային միության անդամ պետության մաքսատուն (մաքսային հսկողության դեպարտամենտ).
բ) ուղարկող մաքսային մարմին՝ Մաքսային միության անդամ պետության մաքսատուն (մաքսային հսկողության դեպարտամենտ), որի գործունեության տարածքում ապրանքները բաց են թողնվել «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան.
գ) նշանակման մաքսային մարմին՝ Մաքսային միության անդամ պետության մաքսատուն (մաքսային հսկողության դեպարտամենտ), որի գործունեության տարածքում է գտնվում ապրանքների առաքման վայրը։
Սույն կետում չնշված մյուս եզրույթները գործածվում են Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ սահմանված իմաստներով։
3. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով փոխադրվող ապրանքների՝ սահմանված ժամկետում առաքման մասին տեղեկությունների բացակայության դեպքում ուղարկող մաքսային մարմինը նախաձեռնում և վերահսկում է նշանակման մաքսային մարմնի հետ համատեղ ստուգումների (տեղեկությունների հավաքման և վերլուծության) անցկացումը, այդ թվում՝ մաքսային հսկողության ձևերի կիրառմամբ՝ քրեական գործ հարուցելու կամ վարչական վարույթ սկսելուհամար հիմքեր սահմանելու (ՎԳ–ի վերաբերյալ գործ հարուցելու) նպատակով։
4. Ստուգումը սկսվում է ուղարկող մաքսային մարմնի կողմից՝
– ավտոմոբիլային կամ տրանսպորտի այլ տեսակներով տեղափոխվող ապրանքների նկատմամբ՝ ապրանքների մաքսային տարանցման սահմանված ժամկետը լրանալուց հինգ աշխատանքային օրից ոչ ուշ.
– երկաթուղային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների նկատմամբ՝ ապրանքների մաքսային տարանցման սահմանված ժամկետը լրանալուց տասն աշխատանքային օրից ոչ ուշ։
Ստուգումների շրջանակներում ուղարկող մաքսային մարմինը՝
1) տեղեկացնում է նշանակման մաքսային մարմնին (տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգինաների օգտագործմամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը եզրափակելու մասին հարցում ուղարկելու միջոցով) ապրանքների առաքման վերաբերյալ տեղեկությունների բացակայության մասին՝ նշելով տարանցիկ փոխադրման հայտարարագրի (ՄՃՓ գրքույկի) համարը, տրանսպորտային միջոցի համարը, մաքսային տարանցման ժամկետը, ապրանքների առաքման վայրը և տվյալ փաստի առնչությամբ ստուգում սկսելու մասին (տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման անհնարինության դեպքում նշված հարցումը կարելի է ուղարկել կապի այլ օպերատիվ ուղիների միջոցով).
2) տեղեկացնում է փոխադրողին ապրանքների առաքման վերաբերյալ տեղեկությունների բացակայության մասին՝ նշելով տարանցիկ փոխադրման հայտարարագրի (ՄՃՓ գրքույկի) համարը, տրանսպորտային միջոցի համարը, նշանակման մաքսային մարմնին, մաքսային տարանցման ժամկետը և տեղեկատվություն է պահանջում ապրանքների փոխադրման հանգամանքների, դրանց փաստացի առաքման կամ գտնվելու վայրի վերաբերյալ.
3) եթե ապրանքները փոխադրվում են ՄՃՓ գրքույկի օգտագործմամբ՝ տեղեկացնում է ազգային երաշխիքային միավորմանը ապրանքների առաքման վերաբերյալ տեղեկությունների բացակայության մասին՝ նշելով ՄՃՓ գրքույկի համարը, փոխադրողի, նշանակման մաքսային մարմնի անվանումը, ապրանքների մաքսային տարանցման ժամկետը և պահանջում է տեղեկություններ փոխադրողին ՄՃՓ գրքույկի տրման փաստի և դրա՝ ազգային երաշխիքային միավորմանը վերադարձնելու վերաբերյալ.
4) իրականացնում է այլ գործողություններ Մաքսային միության մաքսային օրենսդրությանը, Մաքսային միության անդամ պետության միջազգային պայմանագրերին և օրենսդրությանը համապատասխան՝ ներառյալ, 1975 թվականի ՄՃՓ կոնվենցիայի 10-րդ հավելվածին համապատասխան կազմված ՄՃՓ գրքույկի օգտագործման նկատմամբ հսկողության համակարգերից տեղեկատվության ստացումը (SafeTIR/CՍTE-Wise)՝ ՄՃՓ գրքույկի օգտագործմամբ ապրանքների փոխադրման ժամանակ։
5. Նշանակման մաքսային մարմնի կողմի ստուգումը սկսվում է Կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված ուղարկող մաքսային մարմնից հարցում ստանալու օրվանից։
Նշանակման մաքսային մարմինը ստուգման շրջանակներում ոչ ավելի, քան ստուգումը սկսելուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝
1) ձեռնարկում է միջոցներ ապրանքների «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի հնարավոր եզրափակման փաստն արձանագրելու ուղղությամբ՝ նշանակման մաքսային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների (իր ենթակայության ներքո գտնվող մաքսակետի) միջոցով.
2) պահանջում է տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում նշված ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողից ստացողի (փոխադրողի) հետ պահեստային ծառայություններ մատուցելու մասին կնքված պայմանագրի առկայության, ինչպես նաև ապրանքների առաքման մասին տեղեկություններ.
3) ձեռնարկում է միջոցներ ապրանքներ ստացողի առկայության (գտնվելու վայրի և հիմնադիրների վերաբերյալ տեղեկություններ), ինչպես նաև ստացողի մոտ ապրանքների մատակարարման մասին արտաքին առևտրային պայմանագրի առկայության, դրանց ստացման (ստացման ակնկալիքի) և մաքսային հայտարարագրման, փոխադրողի հետ պայմանագրի և այլնի առկայության ստուգման ուղղությամբ՝ բացառությամբ Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայրում մաքսային մարմնից՝ Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների մեկնման վայրում մաքսային մարմին օտարերկրյա ապրանքների փոխադրման դեպքերի։
6. Ստուգման իրականացման շրջանակներում մաքսային մարմինները ձեռնարկում են միջոցներ՝ ուղղված՝
1) տրանսպորտային միջոցի գտնվելու վայրի, վարորդի և այն տրանսպորտային կազմակերպության հայտնաբերմանը, որտեղ նա աշխատում է, ապրանքների փոխադրման հանգամանքները պարզելու նպատակով.
2) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան բացթողնված այն ապրանքների և այդ ապրանքները փաստացիորեն ստացած անձանց հետախուզմանը, որոնք կարող են իրեղեն ապացույց համարվել քրեական գործով կամ ՎԳ–ի վերաբերյալ գործով.
3) չառաքված ապրանքների հնարավոր հափշտակության մասին տվյալների առկայության կամ փոխադրողի տրանսպորտային միջոցի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների ստուգմանը՝. Մաքսային միության անդամ պետությունների ներքին գործերի մարմինների միջոցով.
4) այլ միջոցներ՝ ուղղված «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը եզրափակելու (հնարավոր եզրափակման) փաստի կամ ապրանքները չառաքելու փաստի հաստատմանը։
7. Նշանակման մաքսային մարմինը Կարգի 5-րդ կետում նշված ժամկետի սահմաններում տեղեկացնում է ուղարկող մաքսային մարմնին ստուգման արդյունքների վերաբերյալ կապի օպերատիվ ուղիներով՝ ներառյալ, հնարավորության դեպքում՝ տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ։
Եթե ստուգման արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ուղարկման պահին նշանակման մաքսային մարմին չեն ստացվել բոլոր հարցվող տեղեկությունները, ապա դրանք ուղարկվում են ուղարկող մաքսային մարմին ստանալուց անմիջապես հետո։
8. Եթե ստուգում անցկացնելու արդյունքում հաստատվել է ապրանքները չառաքելու փաստը և բացակայում են քրեական կամ վարչական վարույթը (ՎԻ–ի վերաբերյալ գործի վարույթը) բացառող հանգամանքներ , ապա ուղարկող մաքսային մարմինն ապրանքները չառաքելու մասով որոշում է ընդունում քրեական գործ հարուցելու կամ վարչական վարույթ սկսելու (ՎԻ–ի վերաբերյալ գործ հարուցելու) մասին՝ Մաքսային միության անդամ պետության քրեական կամ վարչական օրենսդրությանը համապատասխան։
9. Փոխադրողի կողմից ուղարկող մաքսային մարմին ապրանքները չառաքելու փաստի մասին տեղեկացնելու կամ մաքսային մարմնի կողմից նման փաստի մասին մինչև Կարգի 3-րդ կետում նշված ստուգումներն անցկացնելը ինքնուրույն հայտնաբերելու դեպքում ուղարկող մաքսային մարմինը քրեական կամ վարչական վարույթը (ՎԻ–ի վերաբերյալ գործի վարույթը) բացառող հանգամանքների բացակայության դեպքում ապրանքները չառաքելու մասով որոշում է ընդունում քրեական գործ հարուցելու կամ վարչական վարույթ սկսելու (ՎԻ–ի վերաբերյալ գործ հարուցելու) մասին՝ Մաքսային միության անդամ պետության քրեական կամ վարչական օրենսդրությանը համապատասխան։
10. Փոխադրողի կամ մեկ այլ անձի կողմից ուղարկող մաքսային մարմին կամ ուղարկող և նշանակման մաքսային մարմիններից տարբեր այլ մաքսային մարմին ապրանքները (ապրանքների մի մասը) չառաքելու փաստի մասին տեղեկացնելու կամ մաքսային մարմնի կողմից նման փաստը ինքնուրույն հայտնաբերելու դեպքում նշված մաքսային մարմինը այդպիսի տեղեկություններ ստանալուց կամ փաստեր հայտնաբերելուց հետո հաջորդ աշխատանքային օրվանից ոչ ուշ ուղարկող մաքսային մարմին է ուղարկում փոխադրողի (այլ անձի) կողմից դիմելու պատճառների և հանգամանքների և (կամ) ապրանքները (ապրանքների մի մասը) չառաքելու փաստը հայտնաբերելու վերաբերյալ տեղեկատվություն և սկսում է ստուգման (տեղեկությունների հավաքման և վերլուծության) անցկացումը, այդ թվում՝ մաքսային հսկողության ձևերի կիրառմամբ։
Նշանակման մաքսային մարմինը կամ ուղարկող և նշանակման մաքսային մարմիններից տարբեր այլ մաքսային մարմինը կապի օպերատիվ ուղիներով տեղեկացնում է ուղարկող մաքսային մարմնին՝ ներառյալ, հնարավորության դեպքում՝ տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝
– ապրանքների մի մասը չառաքելու մասին՝ նշելով տեղեկություններ փաստացի առաքված ապրանքների վերաբերյալ, այդ թվում՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը եզրափակելիս՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի եզրափակման մասին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու եղանակով, որում նշվում են առաքված ապրանքների վերաբերյալ փաստացի տեղեկություններ.
– անցկացված ստուգման արդյունքների մասին՝ այն սկսելուց հինգ աշխատանքային օրվանից ոչ ուշ։
11. Ուղարկող մաքսային մարմինը որոշում ընդունելուց հետո հաջորդ աշխատանքային օրվանից ոչ ուշ կապի օպերատիվ ուղիներով, այդ թվում՝ տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, տեղեկացնում է նշանակման մաքսային մարմնին կամ ուղարկող և նշանակման մաքսային մարմիններից տարբեր մաքսային մարմնին՝
ա) ապրանքները (ապրանքների մի մասը) չառաքելու մասով քրեական գործ հարուցելու կամ վարչական վարույթ սկսելու (ՎԻ–ի վերաբերյալ գործ հարուցելու) մասին՝ Մաքսային միության անդամ պետության քրեական կամ վարչական օրենսդրությանը համապատասխան՝ քրեական կամ վարչական վարույթը (ՎԻ–ի վերաբերյալ գործի վարույթը) բացառող հանգամանքների բացակայության դեպքում,
բ) քրեական գործ հարուցելը մերժելու կամ վարչական վարույթ սկսելը մերժելու (ՎԻ–ի վերաբերյալ գործ հարուցելը մերժելու) մասին՝ քրեական կամ վարչական վարույթը (ՎԻ–ի վերաբերյալ գործի վարույթը) բացառող հանգամանքների բացակայության դեպքում.
գ) այն մասին, որ քրեական գործ չի հարուցվել, կամ վարչական վարույթ չի սկսվել (ՎԻ վերաբերյալ գործ չի հարուցվել)՝ նշելով պատճառները։
12. Ուղարկող և նշանակման մաքսային մարմնից տարբեր մաքսային մարմինն իր գործունեության տարածքում այնպիսի ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցի երթևեկությունը դադարեցնելու վերաբերյալ տեղեկատվություն ստանալու դեպքում, որոնց նկատմամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը չի եզրափակվել սահմանված կարգով, այդ տեղեկությունները ստանալուց հետո հաջորդ աշխատանքային օրվանից ոչ ուշ այդ փաստի մասին տեղեկացնում է ուղարկող և նշանակման մաքսային մարմիններին՝ նշելով պատճառները։
13. Առաքման վերաբերյալ տեղեկությունների բացակայության կամ Մաքսային միության միայն մեկ անդամ պետության տարածքով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան տեղափոխվող ապրանքները չառաքելու վերաբերյալ տեղեկություններ ստանալու դեպքում մաքսային մարմինների գործողությունների կարգը կարող է սահմանվել Մաքսային միության այդպիսի անդամ պետության մաքսային ծառայության կողմից։
Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|