Գլխավոր տեղեկություն
Номер
N 1492-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (03.10.2015-21.12.2020)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.11.15/58(513) Հոդ.1181
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.10.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.10.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.11.2006
Дата вступления в силу
25.11.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 հոկտեմբերի 2006 թվականի N 1492-Ն

5.8 ՄՎՏ-ԻՑ ԲԱՐՁՐ ԴՐՎԱԾՔԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ` ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 23.08.07 N 944-Ն)

Հիմք ընդունելով «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու համար պահանջվող տեխնիկական փաստաթղթերի ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի.

գ) գործարկման եզրակացության ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.

դ) 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացության դիմումի և թերությունների վերացումից հետո էներգատեղակայանքի գործարկման եզրակացության դիմումի ձևերը՝ համաձայն N 4 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 23.08.07 N 944-Ն, լրաց. 10.09.15 N 1036-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հոկտեմբերի 31
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1492-Ն որոշման

Կ Ա Ր Գ

5.8 ՄՎՏ-ԻՑ ԲԱՐՁՐ ԴՐՎԱԾՔԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ` ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
(վերնագիրը փոփ. 23.08.07 N 944-Ն)

1. Սույն կարգը մշակված է «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջին համապատասխան և սահմանում է 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների (այսուհետ` ջերմատեղակայանք) գործարկման եզրակացություն տալու գործընթացը:

(1-ին կետը փոփ. 23.08.07 N 944-Ն)

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմատեղակայանքներ գործարկող անձանց վրա:

(2-րդ կետը փոփ. 23.08.07 N 944-Ն)

3. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և ջերմային էներգիա սպառողների 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմատեղակայանքների գործարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության (այսուհետ` լիազոր մարմին) կողմից տրված գործարկման եզրակացության` գործարկման թույլտվության առկայության դեպքում:

(3-րդ կետը փոփ. 23.08.07 N 944-Ն, 15.01.09 N 52-Ն)

4. Ջերմատեղակայանքները պետք է կառուցվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մատակարարի կողմից տրված տեխնիկական պայմաններին (առաջադրանքին) և դրանց հիման վրա կազմված նախագծին համապատասխան:

5. Ջերմատեղակայանքների գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը (լիազորված անձը) գրավոր դիմում է լիազոր մարմին` միաժամանակ ներկայացնելով 5.8 ՄՎտ դրվածքային հզորությունից բարձր ջերմամատակարարման համակարգերի էներգատեղակայանքների կառուցման ու վերակառուցման համար տրված տեխնիկական պայմանները (առաջադրանքը): Դիմումը կարող է ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

(5-րդ կետը խմբ. 10.09.15 N 1036-Ն)

6. Ջերմատեղակայանքի սեփականատիրոջ (լիազոր անձի) դիմումն ստանալուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը (մասնագետ-տեսուչները) կատարում է (կատարում են) ջերմատեղակայանքների տեխնիկական ստուգում (ուսումնասիրություն) և կազմում ակտ-կարգադրագիր, որտեղ նշվում են ներկայացված փաստաթղթերի անվանումները, տեղադրված ու հավաքակցված ջերմատեղակայանքների համապատասխանությունը նախագծին և տեխնիկական կանոնակարգերին, ինչպես նաև ջերմամատակարարման ուրվակը: Ջերմատեղակայանքի ուսումնասիրության ժամանակ դրանց սեփականատերը (լիազորված անձը) մասնագետ-տեսուչին է տրամադրում գործարկման եզրակացություն տալու համար պահանջվող տեխնիկական փաստաթղթերի ցանկով` համաձայն N 2 հավելվածի, նախատեսված փաստաթղթերի պատճենները: Մասնագետ-տեսուչը փաստաթղթերի իսկությունը պարզելու նպատակով տեղում դրանք համեմատում է փաստաթղթերի բնօրինակների հետ: Ակտ-կարգադրագրի դրական եզրակացության հիման վրա, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի N 1492-Ն որոշման N 3 հավելվածի, տրվում է ջերմատեղակայանքի գործարկման եզրակացություն` թույլատրելով ջերմատեղակայանքի գործարկումը:

(6-րդ կետը փոփ., լրաց. 31.10.13 N 1196-Ն, խմբ. 10.09.15 N 1036-Ն)

7. Լիազոր մարմնի կողմից ջերմատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու նպատակով իրականացվող գործընթացը կատարվում է ջերմատեղակայանքների սեփականատիրոջ (լիազոր անձի) մասնակցությամբ:

8. Ջերմատեղակայանքների` նախագծին կամ տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանելու, հավաքակցման և կարգաբերման աշխատանքները թերի կատարելու դեպքում լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը (մասնագետ-տեսուչները) կազմում է (կազմում են) բացասական եզրակացությամբ ակտ-կարգադրագիր` նշելով թերությունները:

9. Ակտ-կարգադրագրում նշված թերությունների վերացման մասին ջերմատեղակայանքների սեփականատիրոջ (լիազոր անձի) գրավոր դիմումից հետո, լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը (մասնագետ-տեսուչները) թերությունների վերացումը հաստատելու և գործարկման եզրակացություն տալու նպատակով երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարում է (կատարում են) ջերմատեղակայանքների տեխնիկական ստուգում (ուսումնասիրություն) և թերությունների վերացումը հաստատելու դեպքում տրվում է ջերմատեղակայանքի գործարկման եզրակացություն:

(9-րդ կետը փոփ. 31.10.13 N 1196-Ն, խմբ. 10.09.15 N 1036-Ն)

(հավելվածը փոփ. 23.08.07 N 944-Ն, 15.01.09 N 52-Ն, փոփ., լրաց. 31.10.13 N 1196-Ն, խմբ. 10.09.15 N 1036-Ն)
 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1492-Ն որոշման

Ց Ա Ն Կ

5.8 ՄՎՏ-ԻՑ ԲԱՐՁՐ ԴՐՎԱԾՔԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ` ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
(վերնագիրը փոփ. 23.08.07 N 944-Ն)

1. Ջերմատեղակայանքները գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը (լիազորված անձը) լիազոր մարմին է ներկայացնում՝

1) դիմում՝ ջերմատեղակայանքները տեխնիկական ստուգման ենթարկելու մասին.

2) տեխնիկական պայմանները (առաջադրանքը):

2. Ջերմատեղակայանքների տեխնիկական ստուգման ժամանակ դրանց սեփականատերը (լիազորված անձը) մասնագետ-տեսուչին է տրամադրում`

1) ջերմատեղակայանքների փորձաքննություն, այդ թվում` բնապահպանական, անցած նախագծի պատճենը` կազմված լիցենզավորված կազմակերպության (անձի) կողմից.

2) ջերմատեղակայանքների` տեխնիկական կանոնակարգերով սահմանված փորձարկումների արձանագրությունների պատճենները:

(հավելվածը փոփ. 23.08.07 N 944-Ն, 31.10.13 N 1196-Ն, խմբ. 10.09.15 N 1036-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2006 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1492-Ն որոշման

 

 Ներմուծեք նկարագրությունը_951

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ

ք. Երևան, Կառավարական տուն 2
 ____  _______    200   թ.
 

ՋԵՐՄԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N ____

ՋԵՐՄԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ`

Սեփականատեր  ________________________________________________
___________________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը)
Տեղադրման վայրը  _______________________________________________

Լրիվ անվանումը  ________________________________________________

Տեսակը  ______________________________________________________

Հզորությունը _______________________________________________ (ՄՎտ)

Ջերմատարի պարամետրերը  ________________________________________
(ծախսը` մ3/ժ, ճնշումը` կգ/սմ2, ջերմաստիճանը` 0C)
___________________________________________________________

Ակտ-կարգադրագրի համարը և ամսաթիվը  _________________________________

Տեխնիկական պայմանների (առաջադրանքի) համարը և ամսաթիվը __________________
____________________________________________________________


Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

___________________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը)
___________________________________________________________
(ջերմատեղակայանքի լրիվ անվանումը)

տեխնիկական վիճակը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

Թույլատրվում է ջերմատեղակայանքը գործարկել:

Կ.Տ.
Ղեկավար


__________________
(ստորագրությունը)


__________________________
(անունը, ազգանունը, հայրանունը)

(հավելվածը փոփ. 15.01.09 N 52-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2006 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1492-Ն որոշման

 

Ձև 1

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության

աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության պետ

_____________________________________________ին

  (անունը, ազգանունը)

 

Դիմող

Ֆիզիկական անձ

_____________________________________________________________________________

 (ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

 

Իրավաբանական անձ

_____________________________________________________________________________

 (Սեփականատիրոջ (լիազորված անձի) անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

 

____________________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը,

հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

 

ԴԻՄՈՒՄ

 

ՋԵՐՄԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Խնդրում եմ տրամադրել _____________________________________ ջերմատեղակայանքի

  նոր կառուցված/վերակառուցված

 

գործարկման եզրակացություն:

Ջերմատեղակայանքի տեղադրման վայրը ________________________________________

Հզորությունը __________________________________________________________ (ՄՎտ)

Տեսակը ____________________________________________________________________

Կից՝ ներկայացնում եմ տեխնիկական պայմանները (________ էջ):

 

 Դիմող

______________  ________________________________________________

  (ստորագրությունը) (ֆիզիկական անձի/սեփականատիրոջ/լիազորված անձի անունը, ազգանունը)
 _____ ________________ _______

  օրը ամիսը տարեթիվը

 

Ձև 2

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության

աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության պետ

______________________________________________ին

  (անունը, ազգանունը)

 

Դիմող

Ֆիզիկական անձ

_____________________________________________________________________________

 (ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

 

Իրավաբանական անձ

__________________________________________________________________________________

(Սեփականատիրոջ (լիազորված անձի) անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

_____________________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը,

հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

 

ԴԻՄՈՒՄ

 

ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՋԵՐՄԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Հայտնում եմ, որ վերացվել են Ձեր կողմից տրամադրված ____ ______________ 20 __թ.

N__________ ակտ-կարգադրագրում նշված թերությունները:

 

Խնդրում եմ տրամադրել _____________________________________ ջերմատեղակայանքի

  նոր կառուցված/վերակառուցված
գործարկման եզրակացություն:

 

Դիմող _______________ _______________________________________________________

  (ստորագրությունը) (ֆիզիկական անձի/սեփականատիրոջ/լիազորված անձի անունը, ազգանունը)
_____ ________________ _______

  օրը ամիսը տարեթիվը

(հավելվածը լրաց. 10.09.15 N 1036-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան