Գլխավոր տեղեկություն
Номер
N 1049-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.09.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.09.23/62(1151) Հոդ.852
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.09.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.09.2015
Дата вступления в силу
24.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 2015 թվականի N 1049-Ն

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ` ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԳԼՈԲԱԼ ՖՈՐՈՒՄԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության` հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումին (այսուհետ՝ գլոբալ ֆորում) Հայաստանի Հանրապետության անդամակցության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` համապատասխան նամակ ուղարկել գլոբալ ֆորումին՝ հայտնելով Հայաստանի Հանրապետության մտադրությունը գլոբալ ֆորումին անդամակցելու մասին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝

1) ընթացիկ տարում գլոբալ ֆորումին անդամակցության հետ կապված անդամավճարը վճարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարներ» ծախսային ծրագրով սահմանված հատկացումների հաշվին.

2) 2016 թվականից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարներ» ծախսային ծրագրի տարեկան բյուջետային հատկացումների ցանկում նախատեսել նաև գլոբալ ֆորումին անդամակցության հետ կապված անդամավճարը.

3) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի նամակը դիվանագիտական ուղիներով փոխանցել հասցեատիրոջը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 17

Երևան