Գլխավոր տեղեկություն
Номер
N 1311-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.12.2015-04.06.2016)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.11.25/78(1167) Հոդ.1016
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.11.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.11.2015
Дата вступления в силу
05.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 նոյեմբերի 2015 թվականի N 1311-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 878-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը և 9-րդ հոդվածի «գ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի «Ինովացիոն նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 878-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ ինովացիոն նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 2-րդ կետում «60 օր» բառերը փոխարինել «40 աշխատանքային օր» բառերով.

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Լիազոր մարմինը հրապարակային ծանուցումը հրապարակելու հետ միաժամանակ մրցույթի հայտի ձևը տեղադրում է իր ինտերնետային կայքում՝ ապահովելով հայտի ներբեռնման հնարավորություն:».

3) 6-րդ կետի՝

ա. առաջին նախադասությունը «տրամադրում» բառից առաջ լրացնել «2 աշխատանքային օրվա ընթացքում», իսկ «մրցութային հանձնաժողովին» բառերից հետո՝ «` հայտերի նախնական ընտրության և մասնագիտական փորձաքննության երաշխավորելու համար» բառերով,

բ. երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ինովացիոն նախագծերի գնահատման չափանիշները սահմանում է լիազոր մարմինը:».

4) 7-րդ կետը «հայտերը» բառից հետո լրացնել «դրանք ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

5) 10-րդ կետը՝

ա. «եզրակացությունները» բառից հետո լրացնել «հայտերն ստանալուց հետո» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Մրցութային հանձնաժողովը լիազոր մարմնի կողմից սահմանված գնահատման չափանիշների հիման վրա 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է հայտերի վերջնական ընտրություն և ներկայացնում լիազոր մարմին՝ հաստատման:».

6) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Փորձագետների դրական եզրակացությունն ստացած և մրցութային հանձնաժողովի կողմից վերջնական ընտրված ինովացիոն նախագծերի ցանկը հաստատում է լիազոր մարմինը: Հաստատված ինովացիոն նախագծերի ծախսերի նախահաշիվները ներառվելու են տվյալ տարվան հաջորդող տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում՝ որպես ինովացիոն գործունեությանը պետական աջակցության տարեկան ծրագրի (այսուհետ` տարեկան ծրագիր) բյուջետային ֆինանսավորման հայտ:».

7) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Ինովացիոն նախագծերի հեղինակները փորձագետների եզրակացությունների մասին տեղեկացվում են եզրակացություններն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ լիազոր մարմնի կողմից նախագծի հաստատման մասին՝ հաստատումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:».

8) 13-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության» բառերով.

9) 15-րդ կետը «հաշվետվության ձևերը,» բառերից հետո լրացնել «ներկայացնելու կարգը և ժամկետը,» բառերով.

10) 17-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերն «օր» բառից առաջ լրացնել «աշխատանքային» բառով.

11) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Լիազոր մարմինը հաշվետվություններն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում դրանք տրամադրում է մրցութային հանձնաժողովին՝ քննարկման, որին մասնակցում են տվյալ նախագծի փորձաքննությունն իրականացրած փորձագետները: Հաշվետվությունները քննարկելիս՝ գնահատվում են նախագծերի իրականացման ամբողջական և առանձին փուլերի արդյունքները, դրանց համապատասխանությունը նախագծերի առաջադրանքներին, միջոցների օգտագործման արդյունավետությունը, նախագծերը շարունակելու նպատակահարմարությունը, ինչպես նաև ավարտվող աշխատանքների վերջնական արդյունքները ներդրման և կիրառման երաշխավորելու հնարավորությունները: Մրցութային հանձնաժողովը 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում, որը 2 աշխատանքային օրվա ընթացքում հաստատվում է լիազոր մարմնի կողմից: Լիազոր մարմինը որոշման հաստատումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին ծանուցում է ինովացիոն նախագծերի ղեկավարներին:»:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում սահմանել՝

1) ինովացիոն նախագծերի գնահատման չափանիշները.

2) նախագծի ավարտից հետո սարքավորումների տնօրինման կարգը.

3) մրցույթի հայտի ձևը և այն տեղադրել նախարարության պաշտոնական կայքում (ներբեռնելու հնարավորությամբ):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. նոյեմբերի 17

Երևան