Գլխավոր տեղեկություն
Номер
N 1033-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.09.2015-04.07.2019)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.09.17/61(1150).1 Հոդ.841.3
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.09.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.09.2015
Дата вступления в силу
18.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 2015 թվականի N 1033-Ն

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 689-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և 688-րդ հոդվածները, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության՝ Երևան քաղաքի Հաղթանակի 2-րդ փողոցի 79 հասցեում գտնվող 10698.3 հազ. դրամ սկզբնական արժեքով, 2486,7 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք, շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1,61 հա հողատարածքը (այսուհետ՝ անշարժ գույք) անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն):

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է կազմակերպությանը՝ պետական սեփականություն հանդիսացող շարժական գույքի, այդ թվում՝ օտարման ենթակա շարժական գույքի պահառության աշխատանքների կազմակերպման, տեխնիկական սպասարկման և ընթացիկ վերանորոգման աշխատանքների իրականացման համար.

2) պահառության, տեխնիկական սպասարկման և ընթացիկ վերանորոգման աշխատանքները կարող են իրականացվել ինչպես Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության արտաբյուջետային միջոցներից կազմակերպությանը տրամադրվող սուբսիդիայի հաշվին, այնպես էլ՝ կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված եկամուտների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 13-ի «Շահագործման տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը և «Ընկերությունների աջակցման և պետական գույքի գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միաձուլման ձևով վերակազմակերպելու մասին» N 689-Ն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«պետական սեփականություն հանդիսացող, այդ թվում՝ օտարման ենթակա շարժական գույքի պահառության աշխատանքների կազմակերպում, տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգման աշխատանքների իրականացում.»:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) մեկամսյա ժամկետում ապահովել «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը և դրանց պետական գրանցումը.

2) երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 17
Երևան